Լրահոս
Միջազգային
12:48
05.03.22
301

ՄԻԵԴ-ը չի բավարարել Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքները

Img default alt hy

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականից ի վեր Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքների և հայցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ 

Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Արդար պաշտպանություն»  ՀԿ վարչության անդամ, իրավապաշտպան Սերգեյ Եֆրեմովը։

Այս ամբողջ ընթացքում մեզ մոտ դատավարություններ են ընթանում։ ՄԻԵԴ–ը որևէ ժամկետներով սահմանափակված չէ, որևէ տեղ գրված չէ որքան է այնտեղ նվազագույն կամ առավելագույն ժամկետը, որքան ժամանակ այդ դատարանը կարող է ուսումնասիրել այս կամ այն բողոքը։

Որոշակի առաջընթաց եղել է անցած տարի, երբ որոշ բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ–ից սկսել են լրացուցիչ հարցեր ներկայացել։

Անուղղակի ձևով սա կարող է մատնանշել այն, որ գործնականում որոշակի նախապատրաստություն է գնում կոնկրետ դատավարությունների վերաբերյալ։