Լրահոս
Հասարակական
12:46
05.03.22
166

Պապիկյանը հրաժարվել է պատասխանել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին հարցին

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պաշտպանության փոխնախարարների հետ այցելել է Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել  Սպարապետի շիրմին:

Այնուհետև նա շրջել է Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհել  արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին:

Լրագրողի հարցին, թե ինչ է արվել Հոկտեմբերի 27-ը բացահայտելու ուղղությամբ այս 4 տարիներին, Սուրեն Պապիկյանը չի պատասխանել: