Լրահոս
Հայաստան
11:45
05.03.22
174

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան

Img default alt hy

 

«Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում...»

Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան...

Վազգենն իր ամբողջ էությամբ հայ էր՝ նվիրված իր երկրին ու ժողովրդին: Նրա միակ սերը հայրենիքն էր ու հայոց բանակը, որի արդյունքում էլ կազմավորվեց և հետագայում նրա անունը կրեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը, այժմ՝ համալսարան:

Նա ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես հայրենիքի ու հատկապես` բանակաշինության նվիրյալ։