Լրահոս
Միջազգային
21:39
07.03.22
208

ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն ու առևտրատնտեսական բնականոն հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ

Img default alt hy

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծի շուրջ։

«Համաձայնության ենք եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ օրենսդրական հետագա քայլերի շուրջ»,- նշված է ԱՄՆ օրենսդիրների տարածած հայտարարությունում։