Լրահոս
Միջազգային
21:26
07.03.22
147

ԵՄ-ն սկսել է քննարկել կառույցին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումները. AFP

Img default alt hy

Եվրամիությունում մեկնարկել է կառույցին անդամակցելու համար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների քննարկման ընթացակարգը, հայտնում է Agence France-Press գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ Եվրահանձնաժողովը պետք է պաշտոնական եզրակացություն կազմի, որից հետո ԵՄ 27 անդամները կորոշեն՝ տրվելու՞ է արդյոք նշված պետություններին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։ Դրական որոշման դեպքում Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային բարդ և երկար բանակցություններ են սպասվում, նշել է Agence France-Press-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ԵՄ անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի դիմումը պետք է Վրաստանի և Մոլդովայի դիմումներից առանձին քննարկվի։