Լրահոս
Հասարակական
16:14
12.03.22
143

ԱԱԾ պահեստազորի սպաները պահանջում են ստուգել կենսալաբորատորիաների աշխատանքը

Img default alt hy

ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պահանջում է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող 12 կենսաբանական լաբորատորիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի մամուլի ծառայությունը։

«Կարծում ենք` ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ում տնօրինության տակ են գործել, արդյոք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ինչ փորձարկումներ են իրականացվել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,- ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ:

ՀՀ տարածքում նման լաբորատորիաները 12-ն են, որոնցից 3-ը` Երևանում։ Այդ կենտրոնները փակ ռեժիմով են գործում։

ԱԱԾ պահեստազորի սպաները նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտվել է Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։

Նշվում է նաև, որ վերջին տարիներին Վրաստանում հաճախակի էին դարձել կարմրուկի դեպքերը, իսկ Հայաստանում` խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը։