Լրահոս
2026-01-13
-
ՄիջազգայինG7-ի առաջնորդները ցանկանում են ստանալ Թրամփի աջակցությունը Ուկրաինային անվտանգության երաշխիքի տրամադրման հարցումԹերթի տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցելու են Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Քննարկումների առանցքում կլինի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։Ավելին23:2313.01.26 -
ՄիջազգայինԳալու են իրենց փայի հետևից. Թրամփի ուղու վրա չեն կարող մոլորվել Ռուսաստանի ու Իրանի շահերըՓաշինյանը խնդիր չունի մտածելու, որ այդ փողով Բաքուն զենք է հավաքելու նոր հարձակման համար, որովհետև կայացած է համարում խաղաղությունը: Խաղաղություն, որ ոչ մի համաձայնագրով դեռ ֆիքսված չէ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր վերջին հարցազրույցում բաց հայտարարել է՝ Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար»: Այդպես, ըստ վերլուծաբանների, Ֆիդանը մերկացրել է օգոստոսի 8-ի փաստաթղթի էությունը՝ ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։Ավելին23:1513.01.26 -
ԻրավականՌուբեն Մելիքյանն այցելել է արդեն 5 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին«Ասել, որ համաձայն չենք այդ որոշման հետ, նշանակում է ոչինչ չասել։ Որոշում է, որն իրավական իրականության մեջ գոյություն ունենալ պարզապես չէր կարող»,- ասել է փաստաբանը։Ավելին23:0413.01.26 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն․ նոր մանրամասներՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։Ավելին22:5213.01.26 -
ՔաղաքականՈչ ոք չի կարող պնդել, թե ինչ որոշում կընդունի Թրամփը. իրանագետՀակառակ պարագայում անիմաստ է թվում, նոր պատժամիջոցի կիրառումը։ Սա կողմնակի ցուցիչ է, որ կամ հարված չի լինի և առաջնայնությունը կտրվի բանակցությանը, կամ հարվածը կլինի խորհրդանշական։Ավելին22:4213.01.26 -
ՔաղաքականԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումըԱվելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում:Ավելին22:3013.01.26 -
ՔաղաքականԵրբ քաղաքացին իր տանն ապահով ու տաք է, Հայաստանն ուժեղ է․ Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ․ «Մեր ձևով»Բնակչության 34 տոկոսը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցելու իր բնակարանը։ Մենք կփոխենք այս իրավիճակը։ Երբ քաղաքացին իր տանն ապահով ու տաք է, Հայաստանն ուժեղ է։ Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժումը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին22:2013.01.26 -
ՀասարակականԴավիթ Անհաղթ փողոցում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Infiniti»-նԱյսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Սուրեն Գ․-ի վարած «Toyota» մակնիշի, 30-ամյա Արտյոմ Ե․-ի վարած «Nissan» մակնիշի և 22-ամյա Ավետ Վ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին22:1513.01.26 -
ՄիջազգայինԹրամփի պատիժը՝ Իրանին և Թեհրանի հետ առևտուր անողներին. կրակողները հեռացա՞ն փողոցներիցԻրանում շարունակվող ցույցերի հետևանքով, ըստ Ռոյթերզի, մահացել է ավելի քան 2000 ցուցարար: Չնայած Իրանի իշխանությունների հավաստիացումներին, թե 16 օր շարունակվող փողոցային անկարգությունները գրեթե վերացված են, համացանցում դեռ տարածվում են՝ մզկիթներ այրելու, ոստիկանական բաժանմունքեր քանդելու, մեքենաներ հրկիզելու կադրեր:Ավելին22:0013.01.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանը Քովիդ և երկկողմանի թոքաբորբ է տարել կալանավայրում. սկանդալային մանրամասներՀենց բանտախցի ցրտի պատճառով երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել հիմա արդեն տնային կալանք կրող Սամվել Կարապետյանին: Գործարարի փաստաբաններն այսօր առաջին անգամ են նրա առողջական վիճակի մանրամասները պատմել: Նրանց խոսքով՝ Քրեակատարողականի բժիշկը անընդհատ պնդել է, թե Կարապետյանը որևէ առողջական խնդիր չունի՝ գիտակցելով, որ թոքաբորբը խափանման միջոցի փոփոխության հարց է առաջացնելու:Ավելին21:4713.01.26 -
ՀասարակականՍաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել. Հովհաննես աբեղա«Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում և Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը.Ավելին21:4013.01.26 -
ՔաղաքականԻշխանության ճոխ «զավտրակն» ու «հեռվաշենցի Վարսիկ տատին». խրախճանք՝ ծայրահեղ աղքատների կողքինԳրեթե 20 օր է՝ կառավարությունն անպատասխան է թողնում լրատվամիջոցների հարցումները՝ հրաժարվելով, ըստ էության, հրապարակել նախարարների և փոխնախարարների ստացած նախաամանորյա պարգևավճարների չափը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 9 միլիոնի է հասնում որոշ նախարարների տրված հավելավճարը:Ավելին21:3513.01.26 -
Հասարակական1 զnհ, 1 վիրավnր. Կապանում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-նԱյսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում, թիվ 17/4 հասեցի դիմաց բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Էմիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 35-ամյա Արթուր Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից Էմիկ Գ․-ն գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:3013.01.26 -
ՄիջազգայինՀրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում Գազայում զոհվել է ավելի քան 100 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖՆրա խոսքով՝ դա նշանակում է, որ հրադադարի գործողության ընթացքում միջին հաշվով օրական մեկ տղա կամ մեկ աղջիկ է զոհվել։ «Այսպիսով, կյանքը Գազայում շարունակում է անտանելի մնալ»,– ընդգծել է Էլդերը։Ավելին21:1513.01.26 -
ԻրավականԿանխվել է շուրջ 15 մլն դրամի հափշտակության փորձԿիբեռոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից: «Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։ Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասվում է ՆԳՆ կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:Ավելին21:0013.01.26 -
ՔաղաքականԱդրբեջանցի զինվորները ստուգո՞ւմ են հայ դիրքապահներին. սպառազինության մրցավազք չի ուզում ՊապիկյանըՄինչ ռազմական բյուջե են ավելացնում ամբողջ աշխարհում՝ Չինաստանից Թուրքիա, Եվրամիության առաջատար երկրներից Ադրբեջան, սպառազինության մրցավազքի մեջ չմտնելու մասին է հայտարարում Սուրեն Պապիկյանը՝ աշխարհի եզակի երկրներից մեկի պաշտպանության նախարարը, որ մոլորակի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևումների ամենաթեժ պահին կրճատում է ռազմական բյուջեն:Ավելին20:4813.01.26 -
ՀասարակականՀրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որոնվող 18-ամյա տղայի մարմինըՔննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին20:3813.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանի ճգնաժամը Հայաստանի վրա ծանր հետևանքներ կունենա՞. Թրամփի աղմկոտ որոշումըՀայլուր 20։30 Իրանի ճգնաժամը Հայաստանի վրա ծանր հետևանքներ կունենա՞. Թրամփի աղմկոտ որոշումըԱվելին20:3013.01.26 -
ՀասարակականԿաթողիկոսը ներկա է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանըԱվելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին կյանքի 94-րդ տարում մահացել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։Ավելին20:2513.01.26 -
Զինված ուժերԷդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են. ՊՆ մամուլի քարտուղարՍոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում: «Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»,- նշված է գրառման մեջ:Ավելին20:2113.01.26