Լրահոս
2026-01-13
-
ՀասարակականՎասիլիս Մարագոսի ուշադրությունն ենք հրավիրում, որ Հայաստանում կալանավորված են մեդիադեմքեր. ակցիա՝ ԵՄ ներկայացուցչության դիմացՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:4513.01.26 -
ԻրավականՄիքայել Սրբազանը հետվիրահատական փուլում է, հնարավոր է վիրահատական նոր միջամտություն. պաշտպանՇիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբն այսօր հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին: Aysor.am-ի հետ զրույցում պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այս պահին Սրբազանը գտնվում է հետվիրահատական փուլում, պետք է ենթարկվի լրացուցիչ հետազոտությունների՝ առողջական մյուս խնդրի հետ կապված։ «Նոր վիրահատությո՞ւն կլինի, թե՞ այն կհետաձգվի ու բուժումներ կնշանակեն՝ այդ հարցին բժիշկները պետք է պատասխանեն»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։ Ինչ վերաբերում է դատական հաջորդ նիստին, փաստաբանն ասաց, որ նոր օրվա մասին ծանուցում դեռ չունեն։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել էր։ Մի շարք հետազոտություններից հետո «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Սրբազանը ենթարկվել էր վիրահատության։Ավելին16:3913.01.26 -
ԻրավականՄենք հանցագործության մասին հաղորդում ենք տվել. Արմեն ՖերոյանԱյս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց նրա պաշտպանական խմբի Արմեն Ֆերոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:3713.01.26 -
ԱշխարհԵղեգների հրաշքը՝ Չինաստանում. ինքնատիպ փառատոն՝ լճի ափինԵղեգների հրաշքը՝ Չինաստանում. ինքնատիպ փառատոն՝ լճի ափինԱվելին16:3513.01.26 -
ԱշխարհՓարիզում ֆերմերները ցույցեր են անցկացնում MERCOSUR-ի հետ ԵՄ-ի համաձայնագրի դեմՏրակտորներն արգելափակել են երթևեկությունը մի քանի ավտոճանապարհով։ Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ֆերմերներն ընթանում, մասնավորապես, Ելիսեյան դաշտերով։ Նշվում է, որ նրանք ուղևորվում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք։Ավելին16:3013.01.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի խցում մշտապես ցուրտ է եղել, խնդրել ենք ջեռուցել, ոչ մի ձև չջեռուցեցին. Արմեն ՖերոյանԱյս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց նրա պաշտպանական խմբի Արմեն Ֆերոյանը։Ավելին16:2713.01.26 -
ԻրավականՄի դատավոր կա, որ փողոցում քայլում ու մարդ է տեսնում, ասում է՝ ինչ ափսոս, չէ՞ որ այս մարդուն կարող էի կալանավորել. Արամ ՎարդևանյանԱյս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին16:2413.01.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ. Արամ ՎարդևանյանԱյս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց նրա պաշտպանական խմբի Արամ Վարդևանյանը։Ավելին16:1813.01.26 -
ՀասարակականԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակումՀունվարի 13-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 18-րդ նրբանցքում գտնվող վագոն-տնակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 36 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։02-ին, մարվել՝ 13։32-ին: Վագոն-տնակի ներսում այրվել են կենցաղային իրեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 36 քմ):Ավելին16:1513.01.26 -
ԻրավականՈւղիղ I Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ ասուլիսըՈւղիղ I Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ ասուլիսըԱվելին16:0713.01.26 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բուքը փակել է ճանապարհը. 1000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելԱռավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից ձյունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-40 սմ-ի։Ավելին15:5513.01.26 -
ՀասարակականՀնդիկները մեզ են նայում, իրենք էլ են անկարգություն անում. քաղաքացիՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:4913.01.26 -
ԻրավականՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիՀակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով՝ բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով:Ավելին15:3713.01.26 -
ՔաղաքականԹույլ տվեք չկառավարվել դրսից. Արմեն ԱշոտյանԱյս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Ավելին15:2413.01.26 -
ՄիջազգայինԻրանում շարունակվող ցույցերի հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ցուցարար․ ReutersԸստ Reuters լրատվական գործակալության տվյալների՝ Իրանում շարունակվող զանգվածային ցույցերի և բախումների ընթացքում զոհված (սպանված) ցուցարարների թիվը անցել է 2000-ը։Ավելին15:1613.01.26 -
ԻրավականՀանրայինը հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք․ փաստաբանԱվելին, օրինակ՝ Petros Ghazaryanն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։Ավելին15:0813.01.26 -
ՀասարակականՀանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Գագիկ ՍուրենյանԱյս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։Ավելին15:0013.01.26 -
ՀասարակականԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասին. «Փաստինֆո»Ինչպես արդեն հայտնել ենք՝ Իտալիայի Տոբլաչ քաղաքում տեղի ունեցած Tour de Ski մրցույթի ժամանակ հայ դահուկորդն իր մարզաշապիկի վրա կպչուն ժապավենով ծածկել էր «Ադրբեջան» գրությունը։ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով այդ քայլի կապակցությամբ։Ավելին14:5413.01.26 -
ԻրավականԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Բացի այդ, նշված անչափահասը, մեկ այլ քրեական վարույթի շրջանակում հանդիսանալով որպես վկա, 2024 թվականի նոյեմբերի 14-ին լրացուցիչ հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություններ ունենալու, ապա այդ պարտականություններից հրաժարվելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին, ապօրինի հրաժարվել է ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ մի շարք անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և վերջինիս առևանգելու առնչությամբ իրեն հնարավոր հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալուց: Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ) և 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4813.01.26 -
Կրթություն և գիտությունՊարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ: Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից։Ավելին14:4213.01.26