Լրահոս
2022-04-07
-
Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին17:2107.04.22 -
ՀայաստանԵվրոպական վոյաժներ՝ պետական բյուջեի հաշվին․ «168.am»168.am-ը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարած Ռուբեն Ռուբինյանը 2022թ. մարտի 23-ին ստորագրել է Կ-68-Ա կարգադրությունը՝ մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել՝ Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին: «Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,- գրված է կարգադրության մեջ: Ռուբեն Ռուբինյանը նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին կարգադրել է գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ա. Եղոյանի՝ Երևան-Բրյուսել-Մոնակո), օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները: Այս կարգադրության մեջ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքիր հանգամանք. ԱԺ 3 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (համենայն դեպս, կարգադրությունը հենց Բրյուսել մեկնելու մասին է), բայց չգիտես ինչու, Արման Եղոյանի ճանապարհածախսը ավելի երկար երթուղի է ընդգրկում՝ Երևան-Բրյուսել-Մոնակո: Այստեղ լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արման Եղոյանը պետական բյուջեի միջոցներով գնացել Մոնակո: 168.am-ը փորձեց անձամբ ճշտել Արման Եղոյանից նրա՝ Մոնակո մեկնելու շարժառիթը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իհարկե, մենք կրկին կփորձենք կապ հաստատել նրա հետ, բայց հարցը, թե ինչու է Բրյուսել-Մոնակո մոտ 1000 կմ երկարություն ունեցող ճանապարհը ՔՊ-ական պատգամավորը գնացել ու այնտեղ, թերևս, մնացել հարկատուներիս գումարներով, կարծում ենք՝ նաև ԱԺ ղեկավարության տիրույթում է: Չենք ժխտում, որ Արման Եղոյանը կարող է մասնավոր այցով գտնված լինել Մոնակոյում, սակայն ինչո՞ւ պետք է ՀՀ հարկատուները վճարեն նրա մասնավոր հաճույքների կամ պիտույքների համար: 168.am-ը երեկ անդրադարձել էր կառավարող խմբակցության պատգամավորների աննպատակ գործուղումներին, ճոխ ծախսերին»:Ավելին16:4507.04.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանին սպասարկող մեքենային ուղեկցող մեքենաները չեն ապահովում անվտանգ տեղաշարժ. Կառավարության որոշումըՀՀ կառավարությունը թույլատրեց ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել ԱԺ նախագահին սպասարկող մեքենային ուղեկցելու համար 3 ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ Ազգային ժողովի կողմից գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցը հավանության արժանացավ կառավարության ապրիլի 7-ի նիստում: Նախագծով մասնավորապես առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել Toyota ֆիրմայիRAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ (3 հատ) մեկ անձից գնման ընթացակարգով: Հիմնավորումներում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար: «Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտություննը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ»,-ասված է հիմնավորման մեջ: Այսպիսով նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղեկցման համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացնել«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք:Ավելին16:3607.04.22 -
ՀասարակականԱռաջինը համամարդկային էր, երկրորդը՝ մեր կյանքի մասին․ վարչապետի տիկինը՝ թատրոնումՎերջին երկու օրը ներկայացումների օրեր էին ինձ համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը․Ավելին16:2707.04.22 -
ՀայաստանԶոհված տղաների ծնողները ժամերով սպասելուց հետո հեռանում են Կառավարական առանձնատնիցԿառավարական առանձնատան գլխավոր մասնաշենքում այսօր ընդունելություն է կազմակերպված, որին հրավիրված են ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում զոհված զինծառայողների ծնողները:Ավելին16:1907.04.22 -
ՀայաստանԲավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալԱպրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին16:0707.04.22 -
ՀասարակականԿան Ադրբեջանի տարածքներ, որ գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո. վարչապետԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին. մինչև ապրիլի վերջ այս հարցով երկկողմ հանձնաժողով կստեղծվի: Նա ասաց, որ այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ: «ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրունների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը ու այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք», - ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ:Ավելին15:5107.04.22 -
Հասարակական44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է. Նիկոլ ՓաշինյանԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել են որոշակի տարընթերցումներ: Պայմանավորվել են շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Քննարկվել են նաև հումանիտար հարցեր: Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: «Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի 44-օրյա պատերազմից է, 777 հոգին՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», - ասաց ՀՀ վարչապետը:Ավելին15:4307.04.22 -
ՔաղաքականՆրա ողորմելի տեսքն արդեն խայտառակ է անում մեզ բոլորիս․ Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Նայում եմ բրյուսելյան ընթրիքի լուսանկարը և ամոթից չգիտես ինչ անես։ ԵՄ նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական կիսաժպիտը դեմքին, ներողամտորեն նայում է Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Ադրբեջանի նախագահն ինքնավստահ, արհամարհական քմծիծաղը դեմքին, նույնպես նայում է իր զոհին։ Իսկ «հերոսը» մռայլ, ընկճված, խեղճացած կուչ է եկել աթոռին։Եվ նա ներկայացնում է Հայաստանը։ Նրա այդ ողորմելի տեսքը միայն արդեն խայտառակ է անում մեզ բոլորիս։ Նման կիսագրագետ, ողորմելի ղեկավար, համոզված եմ Հայաստանն իր ողջ պատմության մեջ չի ունեցել։ Նման ողորմելիներ, բնականաբար կան բոլոր ազգերի մեջ, բայց բացառվում է, որ դրանք ոչ միայն գան իշխանության, այլև երկիրը պարտության մատնելուց, հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, շարունակեն մնալ իշխանության։ ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ․․․»Ավելին15:3207.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Փաշինյանը պատեհ չի համարել Ալիևի հետ քննարկել ադրբեջանցիների ներխուժումը ՓառուխԱվելին15:3007.04.22 -
ՀասարակականՊատեհ չեմ համարել բրյուսելյան հարթակում շարունակել Փառուխի դեպքերի քննարկումը․ ՓաշինյանԲրյուսելում քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքեր շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականին։ Այս մասին, Կառավարության նիստում խոսելով Բրյուսելում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։ Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է՝ կարևոր թ համարում իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահների գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետագա հետաքննության իրականացումը: «Այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասաց Փաշինյանը։Ավելին15:2707.04.22 -
ՀասարակականՔառօրյա պատերազմի հերոս Շուլին որդի է ունեցելԱպրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանը որդի է ունեցել․ «Մեր զինվորը ծնվեց։ Բարով ես ծնվել, տղե’ս, Արմեն Շուլիի Հակոբյան»։Ավելին15:1307.04.22 -
Արտաքին քաղաքականությունԵրևանն ու Բաքուն նախապատրաստվում են խաղաղության բանակցությունների. Բրյուսելի արդյունքներըՓաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:Ավելին14:0707.04.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրել Աննա ՄկրտչյանինԱյսօր Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրել խորհրդարանի կին պատգամավորներին։ Լրագրողները ֆիքսել են պահը, երբ Ալեն Սիմոնյանը ծաղիկներով մոտենում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին և ծաղիկներ նվիրում այն պահին, երբ վերջինս հարցազրույց էր տալիս: Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցին՝ նշելով․ «Էս ազիզ օրով չեմ խոսում»:Ավելին14:0407.04.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամովԿառավարությունն այսօրվա նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենայի հետ կապված ևս մեկ որոշում կընդունի։ Նախագծում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող «BMW 750Li» ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը, ըստ այդմ, անհրաժեշտ է գնել ամենագնացներ։ «ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար: Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն՝ մասնավորապես կատարվել են հարցումներ «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ, «ՍՔԱՅ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ և «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ (կից ներկայացվում են առաջարկներ), որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ կողմից նշված մոդելի համար կիրառվել են նաև լրացուցիչ զեղչեր։ Շուկայում առկա համարժեք (ամենագնաց, միացվող քառանիվ) հնարավորություններով մեքենաների համեմատությամբ վերոնշյալ մեքենաներն առավել արդյունավետ են և տվյալ մոդելի ձեռքբերման անհրաժեշտություննը պայմանավորված է նրանց տեխնիկական բնութագրով (արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ) և Ազգային ժողովի նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցողներ շահագործմամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը լրացուցիչ հիմնավորման համար դիմել է ՀՀ Պետական պահպանության ծառայություն՝ TOYOTA մակնիշի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաների՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահի անվտանգ տեղաշարժը ապահովող և նրան սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող, շահագործման նպատակահարմարության հարցով, և ստացել դրական դիրքորոշում։ Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղեկցման համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, որի կողմից տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք», - ասված է նախագծում, որը կառավարություն է ներկայացրել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Մեքենաները ձեռք բերելու համար կհատկացվի 54 մլն դրամ։Ավելին14:0007.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Բաքուն շահեկան է համարում բրյուսելյան պայմանավորվածությունները | 07.04.2022Ավելին12:3007.04.22 -
ՀայաստանՀավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել. նախկին մարզպետի և նրա տեղակալի արկածները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։ Պարզվել է նաեւ, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձեւակերպվել է որպես գործուղում Գորիս եւ հարակից համայնքներ։ Սյունիքի մարզպետարանից մեզ մեկ տասնյակ կարգադրություն են տրամադրել․ դիցուք, 2021 թ․ մարտի 6-ին՝ շաբաթ օրը, Ավանեսյանը գործուղվել է Արավուս համայնք, մեկ շաբաթ անց՝ 13-ին, կրկին շաբաթ օրը, մեկ օրով գործուղվել է Տեղ համայնք, էլի մեկ շաբաթ անց՝ մարտի 20-ին, Գորիս համայնք եւ այլն։ Որոշ տեղեկություններով՝ Կարո Ավանեսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ է քննվում, նրա կինը՝ Արմինե Սիմոնյանը, որը մարզպետի տեղակալի օգնականն է, չի հայտարարագրել ունեցվածքը, եւ վերջին շրջանում ամուսիններին կանչում են հարցաքննության։ Մի քանի օր է՝ փորձում ենք կապվել փոխմարզպետի հետ, սակայն նա մեր զանգերին չի պատասխանում»:Ավելին08:4007.04.22 -
ՀայաստանԾառուկյանն այլևս չի ուզում փող ներդնել Հայաստանում. վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը վաճառել է «Կոտայք» գարեջրի գործարանը։ Մեր տեղեկություններով, գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով։ Գնորդը գործարանն աշխատեցնողն է՝ Գարիկը։ Բայց մի նրբություն կա՝ գնորդը նաեւ Խաչատուր Սուքիասյանի գործընկերն է, նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Մենք տեղեկացանք, որ գումարի վճարման հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծվել են, եւ գործարանն ամբողջությամբ անցել է նոր սեփականատիրոջը։ Մեր աղբյուրն ասում է, որ եթե հարմար առաջարկներ լինեն, Ծառուկյանն իր մյուս բիզնեսները եւս պատրաստ է վաճառել եւ գումարները հանել Հայաստանից։ Ճիշտ է՝ այսօր նրան իշխանությունը ձեռք չի տալիս, բայց այս տարիներին այնքան են խանգարել՝ Աբովյանում բնակարանաշինության, Կեմպինսկիի հյուրանոցի, Արարատում սիլիցիումի գործարանի կառուցման հետ կապված, որ նա չի ուզում այլեւս փող ներդնել եւ գործունեությունն ընդլայնել Հայաստանում։ Անգամ հնարավոր է ներդրումներ անի Ռուսաստանում, որտեղ, արեւմտյան բիզնեսի հեռանալուց հետո, գործունեության լայն դաշտ է բացվել»:Ավելին08:3107.04.22