Լրահոս
2022-04-07
-
Արտաքին քաղաքականությունՉեմ արժեզրկում դժվարությունները, բայց դրական ազդակներ եմ տեսնում. ՄիշելՉեմ արժեզրկում դժվարությունները, բայց դրական ազդակներ եմ տեսնում. Միշել Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո զրուցել է լրագրողների հետ։ «Մենք շատ երկար ժամանակ ենք ծախսել, քննարկել ենք, խոսել ենք, կողմերը ներկայացրել են իրենց ասելիքները։ Ես առաջընթաց եմ զգում։ Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կստղծենք կայուն կապ հաղորդակցման համար: Դժվար է կանխատեսել, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը: Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց ես զգում եմ, որ կա ընդհանուր ցանկություն առաջընթացի համար»։Ավելին07:4907.04.22 -
ԻրավականՓաշինյանին «վիրավորած» ուսուցչի դեմ քրեական գործի միակ հիմքը դատարանն անթույլատրելի է ճանաչելԱրդեն 5 ամիս է՝ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի մասին՝ դասի ժամանակ կարծիքն ասած պատմության ուսուցչի դատը: Այսօրվա դատական նիստում ուսուցիչը պատմել է, որ այդ դասի ժամանակ Միջնադարի մասին էր խոսում, մասնավորապես թուրքերի: Ինքը միջնադարը բերել մեր օրերի հետ է կապել՝ ասելու, որ պատմությունը կրկնվում է, թուրքերը չեն փոխվել:Ավելին07:4707.04.22 -
Արտաքին քաղաքականությունՀայտնի է՝ ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու ԱլիևըԱվարտվել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի` շուրջ 4.5 ժամ տևած եռակողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:Ավելին07:4307.04.22
2022-04-06
-
ՍոցիալականԳնաճի պարտադրած դիետա՝ Հայաստանում. իշխանությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձըԻնչպե՞ս է լինում, որ պատերազմող Ռուսաստանում թոշակներն ու նպաստները՝ գնաճից արագ են աճում: Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է այսօր այս հարցը տվել ՔՊ-ականներին՝ ցանկանալով հասկանալ՝ ինչո՞ւ անգամ փորձ չի արվում կառավարել մեր երկրի գնաճը: Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մեկ ամսում հացը 3 տոկոս թանկացել է:Ավելին22:4506.04.22 -
ՄիջազգայինԿիևի շրջանից ռուսական զորքը դուրս է եկել Պուտինի հրամանովՌուսական զինուժը բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է վառելիքի պահեստավորման ուկրաինական 5 բազա։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճշգրիտ հրթիռային հարվածներով խոցվել է Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտ և շարունակում է հերքել Արևմուտքի պնդումը, թե ռուս զինվորներն են սպանդ կազմակերպել Բուչայում:Ավելին22:4106.04.22 -
ՄիջազգայինՊատերազմի գազանությունը՝ Մարիուպոլի կենդանաբանական այգումՉնայած հումանիտար միջանցք է բացվել Մարիուպոլում, որտեղից երեկ կարողացել են տարհանել 572 մարդու, այդ թվում 110 երեխայի, Մարիուպոլի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարվում է քաղաքից դուրս գալ, թողնել կենդանիներին: Ավելի վաղ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ կենդանաբանական այգու՝ կրակոցներից, հրթիռակոծությունից անկած կենդանիների միսը բաժանել են Մարիուպոլի բնակիչներին:Ավելին22:4106.04.22 -
Քաղաքական«Մի պահ կանգ առեք ու երկար մտածեք». Արցախի դրոշը՝ Երևանի կենտրոնում «պետք է սթափեցնի ժողովրդին»Ընդդիմության հանրահավաքից հետո Երևանի Ֆրանսիայի հրապարակում ծածանվում է Արցախի դրոշը, որ քաղաքացիներից շատերը սթափեցման խորհրդանիշ են համարում:Ավելին21:4606.04.22 -
ՀասարակականԾեծկռտուք՝ երևանյան ռեստորաններից մեկում. կասկածյաը հայտնել է՝ պետական պաշտոնյա էԱպրիլի 3- ին Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այդ օրը՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, որը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը, ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի և ռեստորանի սեփականատեր Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևներն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով մարմնական վնասվածքներ: Կայքի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Է. և Ա Ֆեդոսևները ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն հրաժարվել են բացատրություն տալուց, որից հետո բաց են թողնվել: Էրեբունու ոստիկանները պարզում են 3-րդ անձի ինքնությունը: Ֆեդոսևը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պաշտոնյա է, աշխատում է պետական կառույցներից մեկում՝ որպես վարչության պետ:Ավելին21:4106.04.22 -
Ծառայությունից խուսափածներին հայրենիք վերադարձնելու օրենքը տապալվել էԶինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած տղաների համաներման օրենքը ընդունելուց մեկ տարի, մեկ ամիս անց՝ ՔՊ-ականները խոստովանում են՝ դասալիքներին համաներելով նրանց հայրենիքի հետ կապել չի ստացվել:Ավելին21:3806.04.22 -
ՔաղաքականՊետք է ճանաչել Արցախի անկախությունը. քաղաքական-քաղաքացիական պահանջԱրցախի անկախության ճանաչման պահանջով այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա է արել «5165 շարժումը»՝ հասարակական-քաղաքական գործիչների հետ: Հավաքվածները վստահ են, որ գործող իշխանությունը փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնել ու, որ այդ ընթացքը կասեցնել հնարավոր է միայն հայկական երկրորդ հանրապետության ճանաչմամբ:Ավելին21:3806.04.22 -
ՀասարակականԼուսանկարներ՝ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումիցԲրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Ավելին21:3106.04.22 -
ՀասարակականՍկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըՀայլուրին կառավարության ներկայացուցիչն ասել է Taron Taron Kokhlikyan որ այս րոպեներին սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱվելին21:1006.04.22 -
ՀասարակականՊատերազմում զոհված Վահեի ու Շուշանի գերեզմանը դեռ կառուցված չէ44-օրյա պատերազմի զոհերից Վահեի ու նրա կնոջ՝ Շուշանի գերեզմանները դեռ կառուցված չեն: պատերազմի ամենաողբերգական դրվագներից մեկն է սա: Շուշանը մահացել է ավտովթարից, երբ ամուսնու մահվան լուրն առած՝ շտապելիս է եղել զբաղվել նրա հուղարկավորության հարցով:Ավելին19:3706.04.22 -
ՔաղաքականԻ՞նչ օրակարգով և ինչո՞ւ էր Էդմոն Մարուքյանը մեկնել Բրյուսել, ու ինչո՞ւ են դժգոհ Բրյուսելում ՀՀ դեսպանատանը․ «168․am»168․am-ը գրում է․ Մինչ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, մարտի 24-ին Բրյուսել այց էր կատարել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Էդմոն Մարուքյանը մեկնել էր Բրյուսել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման նախապատրաստությունների օրակարգով: Այս փաստը, մեր աղբյուրների համաձայն, մեծ դժգոհության առիթ է դարձել հատկապես Բրյուսելում ՀՀ դեսպանատանը, քանի որ ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահել այդ գործը տեղի դեսպանությանը, և Էդմոն Մարուքյանը գործուղվել է որպես հատուկ բանագնաց՝ այս այցի հետ կապված որոշ հարցեր քննարկելու և կազմակերպելու համար: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման օրակարգից տեղյակ չէ անգամ Եվրամիությունում ՀՀ դեսպանատունը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այցի մասին պաշտոնապես հաղորդել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Մարտի 24-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության համաձայն, Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որին մասնակցել է նաև Մարուքյանը: «Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված ընթացող պատերազմից, օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները: Ադրբեջանի կողմից գազային տեռորի միջոցով Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Եվ այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։ Նշված հանգամանքները քննարկելու նպատակով մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրախորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ «ALDE» դաշինքի ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։ Ստացվում է, որ այցն ունեցել է ինչպես պաշտոնական, այնպես էլ փակ հատված, ինչպես նշում են մեր աղբյուրները: 168.am-ը կապ հաստատեց ԼՀԿ ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ, ով նախ նշեց, որ ներկայումս հարցազրույցներ չի տալիս: Այս այցի առնչությամբ նա ուշադրություն հրավիրեց արդեն իսկ տարածված մամուլի հաղորդագրության վրա: «Ես գնացել եմ՝ որպես կուսակցության ղեկավար, ինչը հաղորդագրությունում գրված է»,- նշեց Մարուքյանը, ով այդ այցի ընթացքում արդեն հատուկ հանձնարարություններով դեսպան էր:Ավելին19:0806.04.22 -
ՄիջազգայինԳերձայնային զենք են ստեղծում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԱվստրալիանԳերձայնային զենք են պատրաստվում ստեղծել Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները ու Ավստրալիան:Ավելին18:2506.04.22 -
ՀասարակականՓաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ինԲրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը։ Հայաստանի կառավարությունից այս լուրը հայտնել են «Սպուտնիկ Արմենիային»: Ուրիշ տեղեկություն չկա: Հայտնի է, որ մինչև դա կայացել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի առանձնազրույցը: Փաշինյանը ֆեյսբուքում կադրեր է հրապարակել: Հայաստանի վարչապետը երեկ է մեկնել Բրյուսել՝ երկօրյա աշխատանքային այցով: Իսկ Ալիևը հանդիպման վայր է հասել 4 ու կես ժամ առաջ: Երեկ մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում սեղանին ցավոտ ու սուր հարցեր պետք է դրվեն: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե հույս ունի՝ այս հանդիպմամբ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը տալ: Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումն է լինելու, առաջինը անցած տարվա դեկտեմբերին էր:Ավելին18:0806.04.22 -
ԱրցախԱրցախի անկախությունը ճանաչելու պահանջով ակցիա՝ կառավարության դիմացԱրցախի անկախության ճանաչման պահանջով այսօր կառվարության դիմաց բողոքի ակցիա են արել «5165 շարժումը» և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:Ավելին18:0106.04.22 -
ԱրցախՀայաստանը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը․ Արցախի ԱԺ նախագահՉեմ կարծում, որ այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան - Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին։ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և' ՀՀ մեր գործընկերները, և' միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,-ասել է Թովմասյանը: Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն․ սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը: «Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում, և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգային համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Արթուր Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում:Ավելին17:5806.04.22