Լրահոս
2022-05-04
-
ՔաղաքականԴիմադրության շարժման բազմահազարանոց երթը. «Արցախի դրոշը պետք է լինի բոլոր նախարարություններում»Խորհրդարանի հարցուպատասխանից հետո ընդդիմադիր պատգամավորները միանում են բակում հավաքված քաղաքացիներին։Ավելին21:5104.05.22 -
ՔաղաքականԴիպուկահար, ոստիկանական եռաշերտ պատ, լուսաձայնային նռնակներ և «Զարթի՛ր, լաո՛». Փաշինյանը ԱԺ-ում էԸնդդիմության երթից առաջ խորհրդարանի զոդված դարպասների շուրջ վահաններով ու զրահաբաճկոններով ոստիկանների շարքեր էին, գետնին՝ լուսաձայնային նռնակներ, պատուհաններից դիպուկահարներ էին երևում: Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե օպերատիվ տվյալներ ունի, որ փողոց դուրս եկած մարդիկ մտադիր են զավթել խորհրդարանի շենքը:Ավելին21:4504.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը մեղադրում է, ՔՊ-ն՝ ծափ տալիս․Փաշինյանին ներկայացվել է իր հրաժարականի հանրային պահանջը«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկող բազմահազարանոց ցույցի ձևակերպած՝ հրաժարականի հանրային պահանջը Ազգային ժողով են տարել ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ, բայց Փաշինյանը էլի նախկիններին է վերագրել բոլոր մեղքերը: Իսկ երբ ընդդիմադիրները իբրև բոյկոտ սկսել են լքել դահլիճը, վարչապետը էմոցիոնալ պոռթկում է ունեցել, իսկ նրա քաղաքական թիմը սկսել է անզուսպ ծափահարել՝ հավանաբար խլացնելու համար ընդդիմադիրների՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկումները: Առավել էնտուզիազմով են ծափահարել ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Միայն Զարուհի Բաթոյանը չի ծափահարել:Ավելին21:3004.05.22 -
ՔաղաքականՖրանսիայի հրապարակը այս պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹՖրանսիայի հրապարակը այս պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին21:1804.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Բազմահազարանոց երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Շ 04.05.2022Ավելին20:3004.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաներ, բերման ենթարկված քաղաքացիներՉնայած դիմադրության շարժման կազմակերպիչները հայտարարել էին, թե այսօր կեսօրից են սկսվելու անհնազանդության ակցիաները՝ Երևանում առավոտը բացվել է քաղաքացիների ինքնաբուխ անհնազադությամբ: Ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 2-ի դրությամբ ակցիաների 40 մասնակից է բերման ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երևանի ու Սևանի բաժիններ: Գրեթե բոլոր բերման ենթարկվածները դժգոհել են սև համազգեստով ոստիկանների վարքից։ Ակցիաների 3 օրերի ընթացքում՝ 2 մարդ կոտրվածք է ստացել։Ավելին20:0004.05.22 -
ԻրավականԶոհվածների ծնողները պահանջում են կալանավորել Փաշինյանին. պահանջի քննությունը հետաձգելու իրավունք չկա44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների անունից փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր դատախազություն բողոք է ներկայացրել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու պահանջի քննությունը հետաձգելու վերաբերյալ: Դատախազության շենքի բակում անքուն գիշերներ անցկացրած ծնողները պնդում են՝ իրենք չեն հանդարտվի, մինչև ճաղերի հետևում չտեսնեն, իրենց խոսքով, «հինգ հազար տղայի զոհվելու պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին»:Ավելին19:4504.05.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները կենդանի պատնեշ են կազմել, որպեսզի խուսափեն բախումներից«Հայաստան» խմբակցության պատգամավորները կենդանի պատնեշ են կազմել, բախումներից խուսափելու նպատակովԱվելին18:1804.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյան գոյություն չունի․նա իր գոյությունը քարշ է տալիս բազմաթիվ ոստիկանների միջոցով․ Ագնեսա ԽամոյանՆիկոլ Փաշինյան գոյություն չունի. Նա իր գոյություն քարշ է տալիս բազմաթիվ ոստիկանների ԱԱԾ աշխատակիցների միջոցով. Այս պահին հազարավոր ոստիկաններ են ներսում. ԱԺ նիստերի դահլիճում կապի խնդիր ունեինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Անջատած էր ամեն ինչ, տասնյակ ԱԱԾ աշխատակիցներով Նիկոլ Փաշինյանը պաշտպանվում էր իր նախկին գործընկերներից»,-ասաց նա:Ավելին18:1104.05.22 -
ՔաղաքականԼուսաձայնային նռնակներ, դիպուկահարներ, պատ կազմած մեծաքանակ ոստիկաններ՝ խորհրդարանումԱվելին18:0404.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը․ Գեղամ Մանուկյանինենք ուժեղ, ավելի միանանք, ավելի հզորանանք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ շենքի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա վստահություն հայտնեց՝ Փաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը։ «Սրանք մեկ գիշերվա մեջ ստորագրելու են հրաժարականի պահանջը։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է։ Պետք է ուղղակի ավելի հզորանանք, պետք է ամբողջ Հայաստանը զգա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա», - ասաց Գեղամ Մանուկյանը։Ավելին17:5604.05.22 -
ՔաղաքականԻնչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻնչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո:Ավելին17:4604.05.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորը խլել է լրագրողի հեռախոսը՝ վնասելով նրա ձեռքը#ՔՊ-ական պատգամավոր #Հայ_Սարգսյանը խլել է «Yerevan today»-ի լրագրող Սյուզի Բադոյանի հեռախոսը՝ վնասելով նաև նրա ձեռքը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Բադոյանը պատգամավորից փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ: Իշխանական պատգամավորը հետո վերադարձրել է հեռախոսը, բայց այդպես էլ ներողություն չի խնդրել:Ավելին17:4304.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը գիտի՝ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու․ Գեղամ ՄանուկյանՉէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ դահլիճը լքելուց հետո։ «Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանակցային պրոցեսին, որին Արմեն Ռուստամյանը արձագանքեց: Ասել եմ, որ Նիկոլ հերիք է սուտ խոսաս, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլևս ոչ մի բան չկա: Սա Անգլիայի պառլամենտը չէ, որտեղ դժգոհ են վարչապետից, մեզ մոտ կորուստն ու խորտակումը եղել է այնքան ցայտուն է և ողբերգական, որ կա մեկ հանգուցալուծում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:Ավելին17:3604.05.22 -
Քաղաքական«Մեր պետության և անվտանգության սպառնալիք է». ԱԺ ում՝ լարված իրավիճակԱվելին17:2904.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Սանահին-Ալավերդի հատվածում բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծի երթևեկելի գոտում հայտնված կնոջը․ վերջինս տեղում մահացել էԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ։ Դասակի հրամանատարը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։ Ոստիիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 34-ամյա Նելլի Գ-ն էր։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Ավելին17:1904.05.22 -
ՔաղաքականԱյս պահին՝ Բաղրամյան պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻրավիճակը հիմա. Բաղրամյան պողոտաԱվելին17:1104.05.22