Լրահոս

2022-05-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ ունենք երեկվանից հետո․ Վահե Հովհաննիսյան
    1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։ 2. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։ 3. Ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունն այդ դահլիճում, կարծես թե, ավարտվեց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու, առանց լուրջ հեղինակության կորստի, նույն կազմով շարունակել աշխատանքը ծափահարող մեծամասնության հետ։ 4. Հայաստանի փողոցներում ու հրապարակներում ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Իշխանությունը դրան բացի բռնությունից, ոչինչ չունի հակադրելու, իսկ բռնությունը է´լ ավելի է մեծացնում չարությունը։ 5. Էական վերափոխման կարիք ունի շարժման բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր ստանալ լայն հանրային կոնսոլիդացիա։ 6. Էական վերափոխման կարիք ունի հարթակի բովանդակությունը։ Փոփոխություն ուզող հարյուր հազարավոր ընտանիքներ, տանը նստած, սպասում են, որ հարթակից կլսեն քաղաքական, իսկ ավելի ստույգ՝ պետական օրակարգի կետեր՝ իրենց վաղվա օրվա նկարագիրը։ Սա ամենամեծ խնդիրն է, որը մինչ այսօր չի լուծում հարթակը։ 7. Վերանայման կարիք ունի որոշումների կայացման մեխանիզմը։ Եթե այն լիներ հստակ, ապա չէր առաջանա երեկվա ամենաքննարկվող հարցը. ինչպե՞ս կայացվեց որոշում, որ այս շարժումը Նիկոլին հարց ունի։ Այն շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մենք, մեր ընտանիքները, ընկերները։ Ի՞նչ հարց ու պատասխանի մասին է խոսքը։ 8. Հայաստանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ տոտալ մերժված իշխանություն, որը դեռ չի հեռացվել։ 9. Այս ստատուս քվոն հնարավոր է փոխել, եթե հանրությանը ներկայացվի նոր կոնսոլիդացիոն օրակարգ՝ կազմված «հանրային հոգսերի» ցանկից, և հանրության հետ դրա շուրջ սկսվի խոսակցություն։ 10. Հայաստանում կա փայլուն երիտասարդություն, որը նոր որակի պետություն է ստեղծելու։ 11. ԱԺ երեկվա տեսարանն իր բովանդակությամբ գռեհիկ էր. դրանք վախի ծափեր էին։ Նիկոլը կառավարման համակարգը վեր է ածում կառավարաֆերմայի։ Ամփոփում Այս 11 կետերը միասին վկայում են երկրում առկա խոր ճգնաժամի մասին՝ կառավարման և պետական ճգնաժամի։ Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ արտաքին աշխարհի, միջնորդների և հարևանների համար պարզ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ երկարաժամկետ կամ պատմական համաձայնագրերի կնքումը, որովհետև ցանկացած նման բան կդառնա նոր կայծ՝ ցնցումների համար։ Նույն տրամաբանությամբ՝ նման պայմաններում հնարավոր չէ երկրում իրականացնել որևէ լուրջ բարեփոխում։ Իսկ սա նշանակում է խոր ստագնացիա ու լուրջ ռիսկեր։ Լուծումը պարզ է, բայց, ցավոք, առայժմ դա քչերի կողմից է գիտակցվում. 1. Նոր կոնսոլիդացիոն օրակարգ, որը լայն հասարակությանը ցույց կտա, կներկայացնի՝ ինչպիսին է լինելու «հետնիկոլական» Հայաստանը։ Պետք է ընդունել և հաշվի նստել հանրության տարբեր շերտերի սպեցիֆիկ ցանկությունների ու մտավախությունների հետ, անգամ եթե դրանք տարբեր անհատների հաճելի չլինեն։ Միայն այդ դեպքում լայն հասարակությունը կանի պասիվ մերժումից դեպի հեռացում քայլը։ 2. Միջընտրազանգվածային երկխոսություն. առկա բարիկադները հնարավոր չէ քանդել նոր բարիկադներով։ Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։
    16:13
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թիվ 24 դպրոցում ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին. նախարարությունը հայտարարություն է տարածել
    Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
    15:58
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները
    «Ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական նստաշրջանի ընթացքում՝ 3 ամիս շարունակ, այդպես էլ ոչ մի նիստ չի կայացել, և որոշում չի ընդունվել:
    15:46
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն․ Վարդևանյան
    Կան ոստիկաններ, որոնց չեմ պատկերացնում, որ ոստիկան են։ Կարող է՝ ուղղակի հայտնվել են այդ համազգեստի մեջ։ Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն։ Չեմ պատկերզցնում, որ հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն
    15:24
    05.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհնազանդության ակցիաները շարունակվում են Երևանում
    Երևանի մի շարք շրջաններում այսօր վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները։ Բողոքի գործողությունների մասնակիցները փողոցներ են փակել Դավիթաշենում, Արաբկիրում, Նոր Նորքում և Կենտրոնում:
    15:13
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մրգաշատ բնակավայրում գործարկվելու է շչակ
    Մայիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    15:06
    05.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաշքշոց՝ ոստիկանների և երթի մասնակիցների միջև
    Իրավիճակը լարվել է Դալմա առևտրի կենտրոնից Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին: Ոստիկանների հետ քաշքշոցի մեջ է հայտնվել նաև պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նրա ու Լևոն Քոչարյանի գլխավորությամբ մի խումբ ընդդիմադիրներ քայլերթ էին սկսել:
    14:50
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 69 քաղաքացի
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 69 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
    14:46
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով․ Արմեն Գրիգորյան
    Հայաստանն առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որ հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ, այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել իրար ու սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով ու Հայաստանի համար այդ հինգ կետում անընդունելի ոչինչ չի եղել։
    14:30
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկից սրտի կանգով հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի
    Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով, Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ», - գրել է նա:
    14:14
    05.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.05.22
    12:10
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը բերման է ենթարկել Համբիկ Սասունյանին
    «Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին… Ձեզ բա՛րձր ծափահարություններ քպ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից… 😡😡😡 Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա…
    11:58
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանական պատնեշների հետևում կուչ եկած դավաճանների դեմ պայքարը շարունակվում է. Լևոն Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի՝ Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մենք վճռական գնում ենք առաջ, օր օրի շատանալով. սա փաստ է: Այսօր առավոտից շարունակում ենք մեր անհնազանդության ակցիաները, իսկ 19:00 հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում: Ոստիկանական պատնեշների հետևում կուչ եկած դավաճանների դեմ պայքարը շարունակվում է. հոգնել չկա՛, նահանջել չկա՛»:
    11:37
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի. ոստիկանություն
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։
    11:27
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահաս երեխային
    Կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահաս երեխային
    11:15
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է
    Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է
    11:00
    05.05.22
    Ավելին