Լրահոս

2022-05-05
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակչուհու դի՝ մարմնական վնասվածքներով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքւոմ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 35-ամյա կնոջ ամուսինն է: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
    20:15
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել
    shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրողը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին: Ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:
    20:01
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը փակ հանդիպման ժամանակ չի բացառել հրաժարականը. «Փաստինֆո»
    «Փաստինֆո»-ն գրում է․ ԱԺ-ի՝ կառավարության հետ հարց ու պատասխանի տապալված նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել քպականների հետ ու ակնարկել հնարավոր հրաժարականի մասին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մայիսի 4-ին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստում հրապարակեցին Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի հանրային պահանջը, ինչից հետո քպական պատգամավորները հանեցին կառավարությանն ուղղված հարցերը ու նիստը ավարտվեց։ Սակայն Ն. Փաշինյանը չի շտապել անմիջապես հեռանալ ԱԺ շենքից, թեեւ այնտեղ գնացել էր՝ վախը սրտում՝ օրենսդիր մարմնի մոտ բերելով մի քանի հազար ոստիկան, դիպուկահարներ, զրահապատ տեխնիկա։ ԱԺ-ի՝ մեր աղբյուրները հայտնում են, որ նախքան շենքից հեռանալը Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում է ունեցել քպականների հետ, որի ժամանակ ակնհայտ եղել է նյարդային ու չի բացառել, որ ակցիաները շարունակվելու դեպքում կարող է նաեւ հրաժարական ներկայացնել։ Պարզվում է՝ ոչ բոլոր ոստիկանական ստորաբաժանումներն են պատրաստ մասնակցել ժողովրդի ծեծուջարդին։ ՔՊ-ականներից ոմանց համար տարակուսելի է եղել Փաշինյանի վարքագիծը՝ իսկապես հող է նախապատրաստում փախուստի դիմելու համար, թե քպականների տրամադրություններն ստուգելու համար, քանի որ արդեն համառորեն լուրեր են շրջանառվում, որ առանձին քպականներ արեն սկսել են կոնտակտներ փնտրել՝ ընդդիմության հետ բանակցելու համար։
    19:45
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի թուղթ կամ «բարաթ» ցույց տվեք, տեսնենք՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը․ Արմեն Աշոտյան
    Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը: «Դե, որ սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իրենց համար ընդունելի են, միջազգային հանրությունը բռնել է սրանց և ասել՝ եթե ընդունելի են, ուրեմն՝ դրանց շուրջ էլ բանակցելու եք: Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասել է, որ ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի՝ իրենք ներկայացրել են 6 կետ, ուռա՜, հայկական դիվանագիտության խոշոր հաղթանակ՝ Ադրբեջանը 5 կետ է ներկայացրել, սրանք՝ 6, կարող էին 148 ներկայացնել: Ավելին, ասում է՝ քննարկումները պետք է լինեն 5+6 կետերի հիման վրա. որտե՞ղ է ձեզ խաբում ինքը: Այդ ի՞նչ 6 կետ է, ժողովո՛ւրդ: Պարզվում է, որ սրանք մի 6 կետ էլ Ադրբեջանին առաջարկ են արել, որոնց մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք։ Ո՛չ մասնագիտական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ քաղաքական շրջանակները տեղյակ չեն, թե ինչ 6 կետ է ներկայացվել Հայաստանի անունից Ադրբեջանի հետ բանակցությունների համար»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանի երկրորդ սուտն այն է, որ Ադրբեջանը չի մերժել Հայաստանի ներկայացրած 6 կետերը։ «Ադրբեջանը խոսում է միայն իր ներկայացրած 5 կետերի մասին․ որտե՞ղ Ադրբեջանը չի մերժել։ Մի թուղթ կամ ձեր սիրած լեզվով ասած՝ «բարաթ» ցույց տվեք, տեսնեմ՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը: Նախ, ցույց տվեք, թե ի՞նչ է այդ 6 կետը, հետո ցույց տվեք՝ Ադրբեջանը ի՞նչ թուղթ է ձեզ տվել ի պատասխան: Եթե այդ 6 կետն ընդունվել է՝ որպես լրացուցիչ օրակարգ, բա ինչո՞ւ միջազգային հանրությունը դրա մասին չի խոսում: Օրինակ՝ Լավրովի և Զախարովայի տարբեր հայտարարություններում ինչո՞ւ է հղում արվում ադրբեջանական առաջարկներին: Փաստորեն, մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը դուք փոխարինում եք ինչ-որ անհասկանալի 5+6 բանաձևով»,- ասել է Արմեն Աշոտյանը։
    19:37
    05.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախի դրոշը հանել են արդարադատության նախարարության բակից
    Արդարադատության նախարարության բակից հանվել է Արցախի դրոշը, որը երեկ երեկոյան այնտեղ տեղադրել էին դիմադրության շարժման անդամները: ԱԳՆ շենքի ներսից դրոշը չի հանվել:
    18:05
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն է
    Մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։. այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Տեղում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ստեղծվել է քննական խումբ։ Ոստիկանները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։
    17:57
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զարթնիր, Լաո»․ Թող սպիտակ Քո խաչը, Միշտ տանի առաջ մեզ․ Անդրե
    Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում ի աջակցություն «Դիմադրության» շարժման տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Թող սպիտակ Քո խաչը, Միշտ տանի առաջ մեզ , #ԶարթնիրԼաո #Հաղթանակած»։
    17:42
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տատանվելու կարիք չկա, հայրենիքի փրկության հարցն է այստեղ. Ագնեսա Շահնազարյան
    Ես երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, որովհետև ես ստեղծագործող մարդ եմ, ես քաղաքականությամբ զբաղվում եմ բեմում և հեռուստաէկրաններին: Ֆրանսիայի ժամանակ հանրահավաքին ասաց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: «Ես սա քաղաքական ակցիա չեմ համարում, ես սա համարում եմ հայրենիքի պաշտպանություն, յուրաքանչյուր բանական գիտակից մարդ պետք է հասկանա, որ կանգնած ենք այդ ճամփաբաժանին՝ երկիրը կորցնելու և ինչ-որ մի բան անելու: Ես որպես քաղաքացի, որպես հայրենասեր քաղաքացի, որպես մայր, որն ունի տղա և ուզում է, որ իր տղան ապահով երկրում մեծանա, իր պատականությունն է լինել այստեղ՝ այնտեղ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, և մենք փորձում ենք դրա դեմն առնել»: Դերասանուհին նաև նշեց. «Շատ լավ է, որ բոլորը համախմբել են, այստեղ ոչ թե աթոռի պայքար է, այլ հայրենիքի կորստի դեմն առնելու պայքար է: Եթե լիներ մեկ կուսակցություն, ես հաստատ չէի լինելու այստեղ, որովհետև դա կդիտվեր որպես կուսակցական հավաք, բայց քանի որ բոլորն են հավաքվել և մտահոգ են երկրի փրկության համար, իմ նման մարդը պետք է լինի այստեղ: Ես կարծում եմ, որ պետք է սթափ նայել իրավիճակին, պետք է նայել այն ամենին, ինչ խոստացվել էր և չի կատարվել և մարդ ուղղակի պետք է հասկանա, ինքն ապահով երկրո՞ւմ է ապրում, թե՞ ոչ»:
    17:25
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աշոցքում ձյուն է տեղում
    Շիրակի մարզում ձյուն է տեղում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Աշոցքից ու կից գրառում արել․ «Աշոցքում ձյուն է տեղում»։
    17:11
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատարաններում վերագործարկվել է գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը. ԲԴԽ
    Մայիսի 5-ին՝ ժամը 14։00-ից, վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն», - այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։
    16:57
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆեյսբուքում լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել են
    Ֆեյսբուքում» լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել են
    16:54
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ․ ՄԻՊ
    Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։ Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։
    16:51
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA»-ին չեն տրամադրել իրենց օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
    Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ «Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը: Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները: Թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում; Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը», - ասված է «FLYONE ARMENIA» ընկերության տարածած հայտարարությունում։
    16:46
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեյրան Օհանյանը չի բանավիճի «չծառայածի» հետ
    Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։
    16:45
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ պարզաբանում՝ քաղաքապետարանից
    Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց։
    16:41
    05.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինքնաբուխ ավտոերթ՝ Երևանում
    Մայրաքաղաքի տարբեր հատվածներից բազմաթիվ վարորդներ ինքնաբուխ ավտոերթեր են անում՝ անդադար ազդանշաներ տալով:
    16:34
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհվածի հորը ոստիկանները որոշել էին բերման ենթարկել․ պատգամավոր
    Արցախյան 44-օրյա պատերազմում թուրք դիպուկահարից սպանված Հերոս` Ավանեսյան Գևորգի հայրն է: Պարոն Ավանեսյանին այսօր Բժշկական համալսարանի մոտ «ոստիկանները» որոշել էին բերման ենթարկել: Ասեմ ավելին խայտառակ ուժ կիրառելուց այդ «բերետավոր ոստիկանները» ամենալկտի ձևով հայհոյել են Հայրենիքի համար կյանք տված Հերոսի հորը..: Չգիտեմ ինչ կամ ինչպես արտահայտվեմ...: Ի դեպ հենց պարոն Ավանեսյանն իր հերթին Արցախյան երկու պատերազմի մասնակից է:
    16:24
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող երեք անձանց ուղղությամբ. հարուցվել է քրգործ
    Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ ազգային ատելության շարժառիթով ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի և Կ.Մ.-ի ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Մանրամասներ է հայտնում ԱՀ քննչական կոմիտեն։ «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:
    16:23
    05.05.22
    Ավելին