Լրահոս
2022-06-01
-
ԱրցախԴուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք․ Գեղամ ՍտեփանյանՍիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Դուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք, հասարակության փոքրիկ, բայց մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով օժտված անդամները։ Հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է այսօրվա երեխայի համար լիարժեք մանկության ապահովման միջոցով, և այս գործում պարտավորություն ու պատասխանատվություն ենք կրում բոլորս. ծնողները, պետական մարմինները, հանրության մյուս անդամները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կետրոնում պահել երեխաների իրավունքների պաշտպանությունը երեք մակարդակներում. որպես անհատ, ընտանիքի և համայնքի անդամ՝ միտված նրանց բնականոն զարգացման ապահովմանը՝ առաջնորդվելով միայն ու միայն երեխայի լավագույն շահով։ Վերջին պատերազմը, ցավոք սրտի, մեր փոքրիկներին էլ ստիպեց ականատես լինել կյանքի դժվարագույն դրվագներին, ապրել տարբեր բացասական զգացողություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ տեղահանված ընտանիքների երեխաներին նոր միջավայրում լիարժեք ինտերգրելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը՝ ՄԻՊ-ը ոլորտի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնում է ներքին և միջազգային հարթակներում։ Մանկությունը գունեղ է, ջերմ ու լուսավոր, որի մասին հիշողությունները ժպիտներ են առաջացնում կյանքի բոլոր փուլերում։ Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երեխաների ջերմացնող ու ապրեցնող ժպիտները միայն ավելանան մեր բոլորի կյանքում։ Գեղամ Ստեփանյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանԱվելին10:3901.06.22 -
ԱշխարհՄեքսիկայում փոթորիկը 10 մարդու կյանք է խլելՄեքսիկայում «Ագաթա» փոթորկի պատճառով 10 մարդ է մահացել: Եվս 20 մարդ անհետ կորել է: Տարերային աղետի հարվածը բաժին է ընկել հարավային Օահակա նահանգին, հայտնում է Milenio թերթը: Փոթորիկն իր հետ բերել է հեղեղումներ ու սողանքներ: Ներկայում բանակը, ազգային գվարդիան և փրկարարները փնտրում են ողջ մարդկանց և տուժածների: Փոթորիկները հազվագյուտ չեն Մեքսիկայի համար: «Ագաթան» ձևավորվել է մի քանի օր առաջ և արդեն կորցնում է ուժը:Ավելին10:3501.06.22 -
ՀասարակականԿիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Nissan Teana-ն ու Nissan Sentra-ն, կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին10:3001.06.22 -
ՀասարակականԻմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասինԴատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա, Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»: Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել: Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկ ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարց ու փորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկ չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»: Անդրադառնալով պնդումներին, թե եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում, բայց արի ու տես վթարից առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է, չի կողմնորոշվել: Ու հիմա այն կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյո՞ք այդ մարդը չի խանգարում ազատության մեջ լինելով»:Ավելին10:2001.06.22 -
Ադրբեջանը տարածել է հայկական կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունըՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:1301.06.22 -
ՀասարակականՍևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում թրքասիրության շքերթ ա․ Արամ ԳևորգյանԻսկ դուք գիտե՞ք, որ մինչ թշնամին ամրաշինական աշխատանքներ ա կատարում Գեղարքունիքի մարզից զավթած Կութի ու Վերին Շորժայի «իր» դիրքերում, մինչ ալիևն իր ամեն ելույթում ասում ա, որ Սևանն իրենցն է ու իրենք դա վաղ թե ուշ ազատագրելու են այն, հենց այդ նույն ժամանակ Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում թրքասիրության շքերթ ա։ Աշխարհագրության ուսուցչուհու հովանավորչությամբ 8ա և 8բ դասարանների աշակերտները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել՝ ցույց տալով պետություններն իրենց բնորոշ յուրահատկություններով ու առանձնահատկություններով, ազգային սովորույթներով ու խոհանոցով, հանրահռչակ գործիչներով ու տվյալ երկրին բնորոշ գյուտերով։ ադրբեջանից զատ էրդողանի երկիրն էլ են ներկայացրել, ուղղակի նրանց ուտելիքների վրա չգիտես ինչի խաչ են քաշեյ, արյուն բան են նկարել, բայց փոխարենը տեղը-տեղին գովազդել են ադրբեջանը. երաժշտությամբ, թխվածքով, թեյով, տեսարժան վայրերով, բամբակով ու թութունով։ Էն ադրբեջանին են Սևանի դպրոցում ճոխ-ճոխ ներկայացրել, որը քնում-հելնում, մտածում ա, թե հայերից, իրանցիներից որ երգը գողանա, որ ազգային ուտեստը վերցնի, որ իր չեղած պատմությունը դրանով լցնի։ Սևանի դպրոցում չեղած ադրբեջան պետության համար պատմություն են հորինել ու առանց ամաչելու ներկայացնում են... Չնայած ես ճշտեցի, որ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի՝ Հայրապետյան Լիլիթը, ներկայիս տխրահռչակ ՄԻՊ-ի մոտ ազգականուհին է, ու դրանով ամաչելու պահը փակվեց. սա ոչ թե պատահականություն, այլ լավ էլ դիտավորություն է։ Հենց այստեղից էլ բխում է սրանց մոլեգին սերն առ ադրբեջան։ Էնա որ էս էրեխեքին են օգտագործում իրենց պիղծ քարոզչությունն իրականացնելու համար։Ավելին10:0501.06.22 -
ՔաղաքականԱդրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից խոսեց Ադրբեջանում պահվող գերիների մասին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքուն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ: Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն: «Մինչեւ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո (վերջինս օրեր առաջ վերադարձվել է Հայաստան- խմբ.)։ Ամենաարդյունավետ ձեւը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք», – ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց Փաշինյանը: Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հակադարձում է Փաշինյանին ու բոլորովին այլ թիվ ներկայացնում. Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ «Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնականացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասում է Սահակյանը։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։ Ի՞նչ է ստացվում. առաջնորդվելով Բաքվի ներկայացրած թվերով ու, իբրեւ թե, փաստարկներով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ գուցե փորձելով մեղմել գերիների ու անհետ կորածների հարազատների մորմոքն ու սպասման ցավը:Ավելին10:0001.06.22 -
ՔաղաքականՓաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության վերջին օրերի վայրագ գործողությունների պատճառը, իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաք-երթն է։ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ, և այդքան մարդ դուրս կգա փողոց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կոչերով։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ համահայկական մասշտաբի բողոք կա, և հրահանգել է՝ ամենաբիրտ մեթոդներով ճնշել հայաստանյան ցուցարարներին՝ այդպիսով «բռնելով» նաև արցախցիների վախը»։Ավելին09:5001.06.22 -
ՔաղաքականԵրկրում այնպիսի անիշխանություն է, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ֆրանսիայի հրապարակ, կուսակիցների, շարժման մասնակիցների շարքերում նրան դիմավորեց զինվորական դատախազի գործող տեղակալ Վահագն Մուրադյանը։ Պաշտոնյան մոտեցավ և ողջունեց Սերժ Սարգսյանին, ապա վերջինիս փեսայի հետ ողջագուրվեց։ Մուրադյանը դատախազության համակարգի հնաբնակներից է, մտերիմ էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։ Դատախազության հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, որը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` Արթուր Դավթյանին, իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Փաստացի, ընդդիմության առաջնորդները չեն սխալվում՝ ասելով, որ երկրում անիշխանություն է, այնպիսի անիշխանություն, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում և ողջագուրվում նախկին իշխանությունների հետ»։Ավելին09:4001.06.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Սպուտնիկ.Արմենիա» Ադրբեջանական սահմանապահ զորքն առաջ է եկել ևս երկու հատվածում` խորանալով Սյունիքի մարզի տարածք: «Ժողովուրդ» Հայ գերիների մասին Փաշինյանը խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով: «Հրապարակ» Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ Ստեփանակերտում այդքան մարդ դուրս կգա փողոց: «Գոլոս Արմենիի» Հայաստանցիների 90%-ն անընդունելի է համարում Արցախը Ադրբեջանի կազմում: «Հրապարակ» Փողոցային ակցիաների հետ կապված՝ փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:Ավելին09:3001.06.22 -
ՀասարակականԵրևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ ենԵրևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ ենԱվելին00:0001.06.22
2022-05-31
-
Հասարակականէջմիածնում բախվել են Toyota և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավորէջմիածնում բախվել են Toyota և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավորԱվելին23:4131.05.22 -
ՍպորտՇնորհակալ եմ քեզ՝ իմ Հայ ազգ. Հովհաննես ԲաչկովԲռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար Հովաննես Բաչկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Ավելին23:3231.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանի ԶՈւ–ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքում առաջ է եկել ևս 2 հատվածումԱդրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ Ներքին Հանդ գյուղի շրջանում առաջխաղացման մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց 2021 թվականի մարտին, այդ մասին ահազանգեցին տեղի բնակիչները։ Դրանից հետո ՀՀ ՊՆ–ն հաստատեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն է ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Ավելի ուշ նրանք եղանակային պայմանների պատճառով լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։ Մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չկար։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ–ապրիլին, ինչը երևում է արբանյակից արված լուսանկարներում։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։Ավելին23:2231.05.22 -
ՔաղաքականՍաղաթելյանը ներկայացրել է «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգըՍաղաթելյանը ներկայացրել է «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգըԱվելին23:1131.05.22 -
ԱրցախԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆԱվելին23:0031.05.22 -
ՄիջազգայինՌուսաստան-Արևմուտք՝ «նավթային պատերազմ». Մոսկվան կարող է տարեկան 22 մլրդ դոլարի կուրուստ ունենալՌուսաստան-Արևմուտք՝ «նավթային պատերազմ». Մոսկվան կարող է տարեկան 22 մլրդ դոլարի կուրուստ ունենալԱվելին22:5031.05.22 -
ՏնտեսականՓաշինյանի «աննախադեպիզմը», տնտեսագիտությունը և «պետության ռեպուտացիան»Փաշինյանի «աննախադեպիզմը», տնտեսագիտությունը և «պետության ռեպուտացիան»Ավելին22:4031.05.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունը Հայաստանին ու Արցախին պատճառել է 100 մլրդ դոլարի վնաս. Արա ՎարդանյանԱյս իշխանությունը Հայաստանին ու Արցախին պատճառել է 100 մլրդ դոլարի վնաս. Արա ՎարդանյանԱվելին22:3031.05.22