Լրահոս
2026-01-20
-
ՔաղաքականԻշխանությանը տապալել հնարավոր է ընտրություններին բարձր մասնակցությամբ. ՔՊ-ի սարսափըՆախընտրական խոստումների առյուծի բաժինը տապալած ՔՊ-ականները այս տարի նախատեսված ընտրություններից առաջ միայն մեկ մեծ վախ ունեն. որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա կազմել ու վերցնել իշխանությունը: Այս սցենարից խուսափելու համար նրանք առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե 2021-ի պես այս անգամ էլ վերընտրվելու են՝ չնայած բոլոր հարցումներով Փաշինյանի հակառեյթինգը պատմական մաքսիմումի է հասել ու չափազանց շատ են հիասթափված մարդիկ:Ավելին22:0520.01.26 -
ՄիջազգայինԹրամփը չի ծրագրել այցելել Փարիզ․ DPAԻնչպես սպասվում է, Թրամփը հունվարի 21-ին ելույթ կունենա Դավոսում (Շվեյցարիա) կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովում: Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ուղերձը, որում առաջարկվել է հունվարի 22-ին Փարիզում կազմակերպել G7 հանդիպում և հրավիրել Ռուսաստանին և Ուկրաինային մասնակցելու։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը հանդիպման հրավեր չի ստացել։ DPA-ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատը հաստատել է, որ Մակրոնն իսկապես նման ուղերձ է հղել։Ավելին21:5820.01.26 -
ՔաղաքականԱդրբեջանի վտանգավոր խոսքը և Հայաստանի նոր ռիսկերը. արտաքին հետախուզությունը զեկույց է հրապարակելՄեկ միլիարդ դրա՞մ պետք է հանենք Հայաստանի բյուջեից. հենց այդքան արժե Խաղաղության խորհրդի մշտական անդամ դառնալը: Նիկոլ Փաշինյանի թիմակիցների խոսքով՝ այդ հարցը դեռ պետք է քննարկվի: Հայտնի է, որ Թրամփն է Փաշինյանին հրավիրել նորաստեղծ խորհուրդ՝ դառնալու հիմնադիր անդամ, այդ առաջարկը Հայաստանի ղեկավարն ընդունել է: Ինչու՞ են խաղաղության դափնիները դարձել Փաշինյանի ուղեկիցը, եթե անգամ ստորագրված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, եթե անգամ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն է արձանագրում, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին Բաքվի խոսույթը առաջացնում է անվտանգային ռիսկեր:Ավելին21:5020.01.26 -
ՀասարակականՍուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:Ավելին21:4120.01.26 -
ՀասարակականԴիտավանի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Դիտավանի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 69-ամյա Մարզպետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 34-ամյա Արայիկ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:3520.01.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների ֆոնին Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել ԳրենլանդիաԱյն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր:ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների ֆոնին Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել ԳրենլանդիաԱվելին21:3020.01.26 -
ՀասարակականՎախենում են տնից դուրս գալ երևանցիները. առատ ձյունից կիսատ-պռատ մաքրված փողոցներն ու մայթերըԿասկադյորական հնարքներ պետք է իմանալ՝ տեղումներից հետո Երևանի շատ փողոցներում և բակերում քայլելու համար: «Հայլուրի» տեսախցիկի առաջ մայրաքաղաքի բնակիչները զայրացած պատմել են, որ մինչև քաղաքապետարանի թեժ գիծ չեն զանգում, աղ ու ավազ շաղ չեն տալիս մայթերին:Ավելին21:2320.01.26 -
Արտաքին քաղաքականությունԿգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ․ ԱլիևՀայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։ Այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ։ «Մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համար։ Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է՝ փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,-ասել է Ալիևը։Ավելին21:2120.01.26 -
ՔաղաքականԴեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով․ մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք․ Աշոտ ՄարկոսյանԱյս մասին հայտարարել «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին21:1520.01.26 -
ՀասարակականԿապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բшխվել է ձնակույտին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրшվորԱյսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Աշոտ Զ․-ի իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ բախվելով գազատար խողովակին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:0020.01.26 -
ՀասարակականՀոգևորականներին հետապնդելու պատճառով է Մայր Աթոռը եպիսկոպոսաց ժողովն անում Հայաստանից դուրսԵրեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների փորձել են տարբեր եղանակներով բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Թեմը հայտնել է, որ քահանաները չեն տրվել սպառնալից ուղղորդումներին:Ավելին20:4820.01.26 -
ՄիջազգայինԱշխարհն առանց ԱՄՆ-ի շատ արագ կվերածվեր մութ վայրի․ Հովարդ Լութնիկ«Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք աշխարհը առանց Ամերիկայի։ Այն արագ դառնում է բավականին մութ: Երբ ԱՄՆ-ն փայլում է, աշխարհը փայլում է»,-Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել է Լութնիկը։ Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ սակագնային քաղաքականությունը, որը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցեքարտը, հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն կրճատել է առևտուրն աշխարհի իրավասությունների գրեթե 40%-ից: Այսպես, ԱՄՆ-ը 2025 թվականի հունվար-հոկտեմբերին կրճատել է ապրանքաշրջանառությունը 232 առևտրային գործընկերներից 86 իրավասությունների հետ։ Այսպիսով, ԱՄՆ-ն կրճատել է առևտուրը աշխարհի 37%-ի հետ։Ավելին20:3920.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանի ցածր վարկանիշն ու ՔՊ-ի մեծ ամբիցիան. բանաձև՝ ընտրական բլեֆի դեմՀայլուր 20։30 Փաշինյանի ցածր վարկանիշն ու ՔՊ-ի մեծ ամբիցիան. բանաձև՝ ընտրական բլեֆի դեմԱվելին20:3020.01.26 -
ՔաղաքականՀայոց եկեղեցին ՀՀ-ում զրկված է ազատ գործելու հնարավորությունից․ Արմեն ԱյվազյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16–19-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի ոչ թե Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայում՝ Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս որոշումն ընդամենն արտացոլումն է պատմական և քաղաքական առումով տխուր իրողության․ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՐԿՎԱԾ Է ԱԶԱՏ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եկեղեցին ոչ միայն պաշտպանված չէ, այլև ենթարկվում է բացահայտ ճնշումների և հալածանքների. կալանավորված արքեպիսկոպոսներ, Մայր Աթոռի և այլ տաճարների բակերում աղանդավորական խուժան՝ նրան պաշտպանող ոստիկանական ուժերով, պետական ուժային և դատական մարմինների կոպիտ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարման գործընթացներին, ներեկեղեցական ու դավանաբանական կանոնական փոփոխությունների պարտադրանք, պետական ամենաբարձր մակարդակներից գրեթե ամեն օր հնչող վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ և շանտաժ — ահա այն միջավայրը, որի մեջ այսօր գոյատևում է Հայոց Եկեղեցին։ Թեև բավական երկար ժամանակ առիթ չեմ ունեցել հանդիպելու մեր բարձրաստիճան եկեղեցականներին և նրանց հետ քննարկելու ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ կարող եմ մոտավորապես պատկերացնել, թե ինչ շարժառիթներով է Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվել հեռավոր Ավստրիա։ Բանն այն է, որ ՀՀ-ում փաշինյանական խունտան կարող էր տարբեր միջոցներով խաթարել եպիսկոպոսների աշխատանքը՝ դիմելով ամենացածրորակ սադրանքների։ Թվարկենք հնարավոր վտանգներից միայն մի քանիսը։ Խունտան կարող էր․ • «Զվարթնոց» օդանավակայանում այս կամ այն պատրվակով կազմակերպել Գարեգին Երկրորդին հավատարիմ եպիսկոպոսների քաշքշուկը՝ ընդհուպ նրանց գրպաններում կամ պայուսակներում թմրանյութ կամ այլ արգելված իրեր ներդնելով (վկա՝ Արշակ սրբազանի կալանավորման դեպքը), այնուհետև ընդհանրապես արգելել նրանց մուտքը Հայաստան, • գաղտնալսել ժողովականների անձնական զրույցները, ապա դրանք արհեստական բանականության միջոցով կեղծել և հրապարակել (վկա՝ Բագրատ սրբազանի կալանավորման դեպքը), • ժողովի օրերին կրկին աղանդավորներին և քպ-ական ակտիվին լցնել Մայր Աթոռի բակեր՝ աղմկոտ «ցույցեր» կազմակերպելով, • ոստիկանական ուժերով ցուցադրաբար շրջափակել Մայր Աթոռը՝ փորձելով ուժային ահաբեկմամբ ազդել ժողովականների կայացնելիք որոշումների վրա, • ժողովի ընթացքում ժամերով հոսանքազրկել Մայր Աթոռը, • և այլն, և այլն։ Խունտայի հրահրած հակաեկեղեցական արշավը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության և հայ ժողովրդի շահերը որևէ կետում չեն համընկնում։ Ավելին՝ դրանք գտնվում են ուղիղ հակադրության մեջ։ Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական Եկեղեցուն, նա փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին՝ նրա ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և հոգևոր հիմքերին։ Ամեն դեպքում՝ պատմական այս բախման մեջ արդար կողմը հայ ժողովուրդն է»։Ավելին20:2420.01.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանը ֆիզիկապես բավականին հյուծված էր․ լուծված չէ նրան անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ պաշտպան«Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։Ավելին20:1720.01.26 -
Արտաքին քաղաքականությունԼավրովը զգուշացնում է «հայ ընկերներին». Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ԵՄ մերձեցմանըԱրտաքին հետախուզության ծառայությունը հրապարակած արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում եզրահանգում կա, թե այս տարի ընտրություններով պայմանավորված Հայաստանի դեմ կակտիվանան հիբրիդային սպառնալիքները: ՔՊ-ականները, որպես կանոն, Ռուսաստանի հետ են կապում այդ սպառնալիքները: Պաշտոնական Մոսկվայում դա տարակուսանք է առաջացնում:Ավելին20:0520.01.26 -
ՀասարակականՏեսնենք՝ որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի Կաթողիկոսի որոշումը․ փաստաբանՆորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ՝ Գուսան տիրադավն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդությունից, և նրա փոխարեն թեմակալ առաջնորդ է նշանակվել Պարթև Սրբազանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին19:5520.01.26 -
ՀասարակականԵրևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրիԵրեկվանից Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի մի հատվածում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Շուրջ 40 սեփական տների բնակիչներ լիովին զրկված են խմելու ջրից։ Պատճառը Վիլնյուսի փողոցի 10 շենքի հարակից տարածքում գտնվող խմելու ջրի խողովակների վթարվելն է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները խողովակների վրա պարզապես «չիվի» են տեղադրել և անջատել ջրամատակարարումը՝ հայտարարելով, որ տվյալ խողովակները իրենց պատասխանատվության շրջանակում չեն գտնվում, և իրենք չեն պատրաստվում իրականացնել նորոգման աշխատանքներ։ Խնդրի լուծման նպատակով բնակիչները դիմել են Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան, որտեղ նրանց հայտնել են, որ խողովակների վերանորոգումը պետք է իրականացվի հենց բնակիչների միջոցներով։ Որպես լուծում առաջարկվել է դիմել Երևանի քաղաքապետարան, անցնել համապատասխան բյուրոկրատական գործընթացը և միայն դրանից հետո սկսել նորոգման աշխատանքները։ Բնակիչները վրդովված են ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ տարիներ շարունակ կատարել են ջրի վճարումները, սակայն այժմ, փաստացի, մնում են մենակ խնդրի առաջ։ Նրանց խոսքով՝ անթույլատրելի է, որ խմելու ջրի մատակարարման հարցը վերածվի «ոչ մեկի պատասխանատվության» և ամբողջ ծանրությունը դրվի քաղաքացիների վրա։ Բնակիչները պահանջում են հրատապ լուծում, քանի որ խոսքը ոչ միայն կենցաղային անհարմարության, այլ մարդկանց առողջության և անվտանգության մասին է։Ավելին19:4920.01.26 -
ԻրավականՀետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետումՀետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:Ավելին19:4520.01.26 -
ՔաղաքականԹոշակի բարձրացում, 300 հազար աշխատատեղ. տնտեսապես ուժեղ Հայաստան տանող 5 քայլ՝ «Մեր ձևովի» ծրագրում5 քայլ՝ Հայաստանը տնտեսապես ուժեղ դարձնելու համար: «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք, ըստ նրա, Հայաստանն ուժեղ են դրաձնելու:Ավելին19:3920.01.26