Լրահոս

2026-01-21
2026-01-20
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, վայելում ենք այս իրավիճակը․ Ալիև
    Նա նշել է, որ Ադրբեջանից արդեն կրիտիկական նշանակության նավթամթերք է փոխադրվել Հայաստան, ինչի արդյունքում նաև գների նվազում է արձանագրվել։ «2-3 տարի առաջ սա բացարձակ աներևակայելի էր, բայց այսօր դա իրականություն է։ Ի՞նչ պետք է մենք այսօր անենք․ ցույց տանք խաղաղության արդյունքները, որպեսզի կարողանանք նաև մեր երկու հասարակությունների լիարժեք աջակցությունը ստանալ»,-հավելել է Ալիևը։ 
    23:58
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան
    Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։ Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական տալ՝ Եկեղեցու բարեփոխման պատրվակով: Անհեթեթ է հավատալ, որ այս ապստամբ հոգևորականներն ի զորու են բարեփոխել Եկեղեցին, քանի որ նրանցից ոմանք ծանր անբարոյական և քրեական արարքներ են կատարել: Ազգային անվտանգության ծառայությունը շանտաժի է ենթարկել նրանց՝ սպառնալով հրապարակել նրանց հանցագործություններն ու ապօրինի գործերը, ինչի հետևանքով նրանք հարկադրված են եղել միանալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին: Վեց ամիս շարունակ Կաթողիկոսի հրաժարականը պարտադրելու անհաջող արշավից հետո, վարչապետը փոխել է մարտավարությունը՝ ճնշում գործադրելով մի խումբ հոգևորականների վրա, որպեսզի Կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործում նրանք միանան իրեն, այդպիսով պառակտում առաջացնելով Եկեղեցու ներսում։ Կան մի քանի լուրջ խնդիրներ այն քայլերում, որոնք փորձում են իրականացնել Փաշինյանը և դժգոհ հոգևորականները. 1) Վարչապետը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։ 2) Վերջին կիրակի օրերին Փաշինյանն աջակցել է կարգալույծ արված որոշ «հոգևորականների»՝ մասնակցելով նրանց կողմից Հայաստանի մի քանի եկեղեցիներում մատուցված չարտոնված Պատարագներին: 3) Մասյացոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դատական ​​հայց է ներկայացրել Կաթողիկոսի դեմ՝ իրեն փոխարինելու համար։ Դատավորը, Փաշինյանի հրամանով, վերականգնել է առաջնորդին՝ այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դրույթները։ Հայ առաքելական եկեղեցին պետք է ՄԻԵԴ բողոք ներկայացնի Հայաստանի կառավարության դեմ՝ Եվրոպական դատարանի այն դրույթները խախտելու համար, որոնք արգելում են պետությանը միջամտել Եկեղեցու ներքին որոշումներին։ Արքեպիսկոպոս Տերտերյանն անցած շաբաթ իր հայտարարության մեջ թվարկել է Կաթողիկոսին դեմ լինելու 11 պատճառ։ Ահա իմ հակափաստարկները․ Հիսուս Քրիստոսն ասել է. «Թող առաջինը քարը նետի նա՛, ով անմեղ է» (Հովհաննես 8։7): Հիսուսը նաև ասել է. «Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շյուղը հանես» (Մատթեոս 7։5): Այս աշխարհում ոչ ոք կատարյալ չէ, ներառյալ Կաթողիկոսը, բայց նրանք, ովքեր քննադատում են նրան, պետք է մաքուր ձեռքեր ունենան և, ամենից առաջ, ճշմարտությունն ասեն: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին մեղադրում է հետևյալում. 1․ՊարտակելէԱրշակարքեպիսկոպոսիենթադրյալանպարկեշտարարքը․նա հերքել է այս անհիմն մեղադրանքը: Նրան անարդարացիորեն ձերբակալել և բանտարկել են: Բարոյական անպարկեշտության մեղադրանքը, նույնիսկ եթե ճիշտ է, հանցանք չէ, որի համար անձը կարող է օրինականորեն հետապնդվել կառավարության կողմից: 2. Հորդորել է կարգալույծ վանականին և նրա մորը՝ մասնակցել կառավարության դեմ բողոքի ցույցին։ Սա բացարձակ սուտ է։ 3. Չի արձագանքել կուսակրոնության երդումը խախտելու վերաբերյալ մեղադրանքներին։ Բամբասանքներն ապացուցված փաստեր չեն, իսկ լուրերը չհերքելը մեղավորության ապացույց չէ։ Արևմտյան թեմի առաջնորդի շուրջ ևս բամբասանքներ են շրջանառվում, սակայն նա դրանցից որևէ մեկը չի հերքել։ 4. Լռություն է պահպանել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը իր եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Սա ևս մեկ կեղծ մեղադրանք է՝ հիմնված կեղծ փաստաթղթի վրա: Այնուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքել է այդ մեղադրանքը: 5. Չի բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսները: Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի այն փաստով, որ Արևմտյան թեմը Սուրբ Ղևոնդի տաճարի համալիրը Կալիֆորնիայի Բըրբանքում քաղաքում կառուցել է հանրությունից հավաքագրված տասնյակ միլիոնավոր դոլարներով, սակայն չեմ հիշում, որ տեսած լինեմ հաշվետվություն այն մասին, թե ինչպես են ծախսվել այդ գումարները: 6. Արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված եկեղեցական կանոնադրությունները մնացել են թղթի վրա։ Ինչո՞ւ նա այս բոլոր տարիներին չի բողոքել այս անգործությունից, և ինչո՞ւ է իր ձայնը բարձրացնում միայն հիմա՝ վարչապետի կողմից Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միանալուց հետո։ 7. Միանձնյա գործելաոճը։ Նմանատիպ մեղադրանքներ կան նաև արքեպիսկոպոս Տերտերյանի գերիշխող ղեկավարման ոճի վերաբերյալ։ Օրինակ՝ ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել, երբ նա հոգևորականներին նշանակում է պաշտոնների՝ առանց Թեմական խորհրդի հետ խորհրդակցելու։ 8. Եկեղեցու քաղաքականացումը և «պետության խաղաղության օրակարգին» հակադրվելը։ Եկեղեցին չի կարող լուռ մնալ՝ ականատես լինելով Փաշինյանի կործանարար գործողություններին։ Նա չի կարող խաղաղություն հաստատել՝ անվերջ զիջումներ անելով Հայաստանի թշնամիներին։ Եկեղեցին դեմ է ոչ թե պետությանը, այլ գործող իշխանությունների պարտվողական քաղաքականությանը։ 9. Իր քննադատներին վարկաբեկելու համար ընդհատակյա լրատվական արշավ է մղում: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին սխալ կերպով ներկայացնում է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ: 10. Եկեղեցու թուլացումը, «ժողովրդին աղանդների ճիրաններում թողնելը»։ Սա շարունակական խնդիր է Հայաստանի անկախացումից ի վեր։ Սխալ է մեղադրել միայն գործող Կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի Լոս Անջելեսում առկա խնդիրներով, որտեղ լայնորեն տարածված է աղանդավորական գործունեությունը, մարմնավաճառությունը և թմրամոլությունը։ 11. «Հակապետական ​​​​և առճակատման ​​​​քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը: Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ևԱրևմտյանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) ևԳերագույնհոգևորխորհրդիանդամ՝նահնազանդորենծառայելէԿաթողիկոսին՝առանցորևէբողոքիմինչօրս։ Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին: Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության 11. «Հակապետական ​​​​և առճակատման ​​​​քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը: Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ևԱրևմտյանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) ևԳերագույնհոգևորխորհրդիանդամ՝նահնազանդորենծառայելէԿաթողիկոսին՝առանցորևէբողոքիմինչօրս։ Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին: Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։ Հարութ Սասունյան Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    23:48
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը
    Առաջին օրինագիծը՝ «Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում համագործակցության ընդլայնում» խորագրով, ներկայացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական համաձայնությունը` ամրապնդելու 24 անդամ պետությունների միջև համագործակցությունը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու համար։ Այս շրջանակային օրինագիծը ծառայում է որպես քաղաքական ազդանշան վարկի հատկացման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար: Այն արդեն հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից: Այդ փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:
    23:39
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմաստիճանը կլինի նորմայից 20 աստիճանով ցածր՝ հասնելով նվազագույնը -37-ի․ Լևոն Ազիզյան
    Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    23:30
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի հետ
    «Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի ես իբր միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով,  ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։
    23:15
    20.01.26
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը Գրենլանդիան է ուզում, Ֆինլանդիան սաունա է առաջարկում. մեծ ինտրիգներ՝ Դավոսի կուլիսներում
    Շվեյցարական Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի կուլիսներում լարվածություն է եվրոպացիների ու Միացյալ Նահանգների նախագահի միջև: Նոր տարածքային հավակնությունների քարտեզով Եվրոպա մեկնած առաջնորդի ելույթն է, ըստ էության, լինելու ֆորումի գլխավոր իրադարձությունը: Եվրոպացիներն ուզում են հասկանալ՝ արդյոք Գազայի Խաղաղության խորհուրդ ստեղծելով՝ Թրամփը ձեռնոց է նետում ՄԱԿ-ին ու ՆԱՏՕ-ին:
    23:00
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջնորդ, ում պարգևավճարը ազգի բարեկեցությունն է․ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը
    Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և տեսանյութով ներկայացրել Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը:
    22:48
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան․ Մակրոն
    «Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում և կարող է կիրառել իր տրամադրության տակ եղած գործիքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
    22:37
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով
    Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն ․․ հարկադրելը..):
    22:34
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Այսօր ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում․ Ալիև
    Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Սա օրինակ կլինի, թե ինչպես երկարատև պատերազմը կարող ենք փոխակերպել համագործակցության»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
    22:29
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարոն Չախոյան, քեզ էլ եմ ուզում տխրեցնել․ ես ՀՀ քաղաքացի եմ, սա էլ անձնագիրս․ Ալեքսան Ալեքսանյան
    «Մենք բոլոր նախարարների հետ էլ հանդիպել ենք, քննարկումներ ենք ունեցել, ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք, կարելի է ասել, մեծ մասամբ ընդունվել են։ 
    22:16
    20.01.26
    Ավելին