Լրահոս
2022-06-08
-
ՔաղաքականՈ՞րն է ԳՇ պետին Պապիկյանի ենթակա դարձնելու իրական պատճառը«Իրավունք» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսինքն` ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին: Ահա սրանով էլ բացատրվում է այն, որ տեւական ժամանակ արդեն այդպես էլ ԳՇ պետ չի նշանակվում, մինչդեռ Պաշտպանության նախարարության կուլիսներում բոլորովին այլ իրականություն են ներկայացնում: Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունը սարսափում է ռազմական հեղաշրջման հնարավոր սցենարից կամ առնվազն նրանից, որ ինչ-որ փուլում ինչ-որ կերպ գեներալիտետը կրկին կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հետեւապես, չկա ԳՇ պետ, չկա այդպիսի սցենարի վտանգ: Իսկ ապագայում, երբ ԳՇ պետը կդառնա ընդամենը Պապիկյանի ենթական, ընդհանրապես՝ բոլոր իշխանական մտահոգությունները կփարատվեն»:Ավելին10:0508.06.22 -
ՔաղաքականՌԴ-ում Հայաստանի դեսպանը փորձում է կանխել հականիկոլական ցույցերը«Հրապարաակ» թերթը գրում է. «Օրերս Արամ Գաբրիելյանովի «Арам сказал» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին պատմել էր այն մասին, որ իր չեչեն «բռատը» զանգել եւ խնդրել է, որ քիչ քննադատի ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանին, որպեսզի կարողանան գլուխ հանել մոսկովյան քաղաքականության նրբություններից։ «Եղբայրը խնդրեց՝ եղբայրն արեց։ Իհարկե, յուրաքանչյուրին էլ պետք է շանս տալ»,- գրում է Գաբրիելյանովը։ Արամ Գաբրիելյանովին խնդրեցինք մեկնաբանել աղմկահարույց լուրը։ Ինչպե՞ս հասկանանք, փաստորեն, հայերը հայերի հետ խոսում են չեչենների միջնորդությա՞մբ։ Գաբրիելյանովը պատասխանեց «Հրապարակի» հարցին․ «Ես չէի պատրաստվում խոսել դեսպանի հետ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է խնդրել իմ չեչեն եղբորը՝ խնդրել դեսպանի համար։ Հնարավոր է, որ հենց ինքը՝ դեսպանը։ Ես չգիտեմ։ Ես ոչինչ չեմ խոստացել։ Ես ասել եմ այն, ինչ հրապարակեցի՝ որ եթե դեսպանը պատրաստ է պաշտպանել հայերին, ոչ թե Փաշինյանի տակաշորը լինել, ես պատրաստ եմ սպասել (այսինքն՝ չքննադատել դեսպանին - Ս․ Ս.)։ Ահա եւ վերջ։ Ինչպես ինձ պատմեցին, Փաշինյանն իմ գրառումից հետո հիստերիկա է սարքել դեսպանի գլխին»։ Զրույցի ընթացքում Գաբրիելյանովը նշեց, որ նրան խիստ բարկացրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի ներկայացել Ռուսաստանի հանճարեղ հայ հետախույզ, լեգենդար Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացմանը։ «Դա ստորություն էր, մանավանդ, նկատի ունենալով, որ ադրբեջանցիներն ամեն մի անցք մտնում են»,- ասաց Գաբրիելյանովը։ Գաբրիելյանովի գրած փոքրիկ լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ կառավարական շրջանակներում։ ՌԴ դեսպանատանը մոտ աղբյուրն ասում է, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է մեր դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու բարկացել, թե ինչու է չեչեններին խառնում այս հարցերին։ Բանն այն է, որ Գաբրիելյանովի հրապարակմամբ ակամայից հաստատվել են տարածվող լուրերն այն մասին, որ ՀՀ իշխանությունները հանձնարարել են հայկական մեծ համայնք ունեցող երկրներում գործող դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին, որ ամեն գնով խոչընդոտեն հակաիշխանական ակցիաների անցկացմանը, թույլ չտան, որ բողոքի ալիքը, որը ծայր է առել սփյուռքում, տարածվի ու աճի։ Հասկանալի է, որ այս տեղեկությունը որեւէ կերպ պաշտոնապես հաստատել հնարավոր չէ, սակայն Արամ Գաբրիելյանովի երեք տողանոց հրապարակմամբ այն անուղղակիորեն հաստատվեց։ Ահա ինչու են Վաղարշակ Հարությունյանի ջանքերը բարկացրել Փաշինյանին եւ գնահատվել որպես արջի ծառայություն։ Մինչդեռ Վաղարշակ Հարությունյանը ցանկացել է, որ հնարավորինս լավ լինի Նիկոլի համար, դրա համար է չեչեններին դիմել։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն անձնուրաց պայքար է մղում Փաշինյանի ռուսաստանաբնակ թշնամիների՝ դաշնակցականների, ինչպես նաեւ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են հականիկոլական ցույցեր կազմակերպել, պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը՝ սատարելով Երեւանի Ֆրանսիայի հրապարակին եւ ընդդիմությանը։ Նման անհնազանդության ակցիաներ կազմակերպելու փորձեր եղել են Մոսկվայում, Պետերբուրգում, Սոչիում, փոքր հավաքներ ու երթեր են կազմակերպվել, սակայն այդ քաղաքների իշխանությունները հիմնականում ցույց անցկացնելու թույլտվություն չեն տվել։ Չի բացառվում, որ այդ հարցում Վաղարշակն էլ ունի իր լուման։ ՌԴ դեսպանատան մեր աղբյուրը հայտնում է, որ նա նույնիսկ բողոքել է ՌԴ ԱԳՆ-ին՝ հավաքների հայ կազմակերպիչների-ցուցարարների դեմ, ասելով, որ դրանք հակառուսական ուժեր են, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, եւ դա պետք է կանխել։ Այսպես, ռուսների ականջը մտնելով՝ մերոնց դեմ բողոքելով էլ դեսպանը ծառայում է իր շեֆին։ Նա նույնիսկ պաշտոնական գրություն է ուղարկել Մոսկվայի քաղաքապետարան եւ ՌԴ արտգործնախարարություն՝ պահանջելով, որ արգելեն ՌԴ դեսպանատան շենքի մոտ ցույցեր անցկացնելը, նաեւ ուժեղացնեն դեսպանատան վերահսկողությունը, որպեսզի այնտեղ «Զարթնիր, լաո» չերգեն։ Երեկ ակտիվիստները փորձել են փոքր ցույց կազմակերպել հայկական դեսպանատան մոտ, ինչը, սակայն, չի հաջողվել։ Մեր ստացած տեղեկությունը փորձեցինք բանավոր ճշտել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նրա հետ կապվելը բարդ էԱվելին10:0008.06.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021-ի նոյեմբերի 30-ին հայտարարեց՝ ջրի գինը թանկանում է 20 դրամով: Ըստ ՀԾԿՀ-ի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջուր 2022 թվականից վաճառվում է 200 դրամով: Սակագինը միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար չի փոխվել՝ մնալով 180 դրամ: Իրականում, ըստ ավելի վաղ կնքված պայմանագրի, խմելու ջուրը դեռ 2018-ի դեկտեմբերին պետք է թանկանար, բայց նույն տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր. «Դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրը ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ի վիճակի եղանք, կարողացանք աշխատել ու պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»: Այս հայտարարությունից մոտ 2.5 տարի անց, փաստորեն, Փաշինյանի խոսքերը օդում մնացին, ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները, այս տարվանից սկսած, խմելու ջրի համար թանկ են վճարում: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, իրեն բնորոշ ոճի մեջ հազար ու մի պատճառ կամ արդարացում կարող է բերել, թե իր ասած 2024 թվականը տիեզերական այլ չափումով է, իրականությունը, սակայն, այն է, որ նա հերթական անգամ ստել է։Ավելին09:5008.06.22 -
ՏնտեսականՀայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում ևս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երևանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ)»։Ավելին09:4008.06.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Իշխանությունները հերթական սորոսական հավաքն են նախաձեռնել՝ «Մարիոթ»-ում: «Իրավունք» ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին: «Հրապարակ» Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները: «168 Ժամ» «Մայիսի 28-ին Նիկոլը Սարդարապատ պետք է գնար. ասացին՝ այդ կողմի գյուղերին են ոռոգման ջուր տալիս, որ հանկարծ ճամփին չկանգնացնեն․․.». Արմավիր մարզի բնակիչ: «Հրապարակ» Ն. Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը Համբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:Ավելին09:3008.06.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժումը հայտարարել է հունիսի 8-9-ի անելիքների մասին«Դիմադրություն» շարժումը հայտարարել է հունիսի 8-9-ի անելիքների մասինԱվելին00:3008.06.22 -
Հասարակական«Ուզում եմ՝ բոլոր երեխաները լինեն ուրախ». արցախցի երեխաները՝ «Երևան պարկում»«Ուզում եմ՝ բոլոր երեխաները լինեն ուրախ». արցախցի երեխաները՝ «Երևան պարկում»Ավելին00:2008.06.22 -
ՀասարակականԱպօրինի ծառահատման հետքերով. Գորիսի ոստիկանների բացահայտումըԱպօրինի ծառահատման հետքերով. Գորիսի ոստիկանների բացահայտումըԱվելին00:1008.06.22 -
Հասարակական«Ես եմ, ես կամ». պատերազմի խլած գույները«Ես եմ, ես կամ». պատերազմի խլած գույներըԱվելին00:0408.06.22
2022-06-07
-
ՀասարակականԹունավորում՝ ավարտական երեկոյից հետո. 15 մարդ հոսպիտալացվել է, ռեստորանը փակվել էԹունավորում՝ ավարտական երեկոյից հետո. 15 մարդ հոսպիտալացվել է, ռեստորանը փակվել էԱվելին23:5907.06.22 -
Միջազգային«Դոնեցկի ու Լուգանսկի զգալի մասն ազատագրված է». Շոյգուն տեղեկություններ է հայտնում ռազմաճակատից«Դոնեցկի ու Լուգանսկի զգալի մասն ազատագրված է». Շոյգուն տեղեկություններ է հայտնում ռազմաճակատիցԱվելին23:5107.06.22 -
ՄիջազգայինԵվրախորհրդարանը Թուրքիային կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵվրախորհրդարանը Թուրքիային կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱվելին23:4607.06.22 -
ՏնտեսականԵվրոպան ինքն իրեն սովի է մատնում՝ հառակուսական պատժամիջոցներովԵվրոպան ինքն իրեն սովի է մատնում՝ հառակուսական պատժամիջոցներովԱվելին23:3607.06.22 -
Իրավական«Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրենը թերապևտից ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով կաշառք«Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրենը թերապևտից ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով կաշառքԱվելին23:3007.06.22 -
ՏնտեսականԴոլարից թանկ կարտոֆիլ. աննախադեպ թանկացումներ՝ ամբողջ շուկայումԴոլարից թանկ կարտոֆիլ. աննախադեպ թանկացումներ՝ ամբողջ շուկայումԱվելին23:2507.06.22 -
ԻրավականԳերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց․ փաստաբանԳերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց․ փաստաբանԱվելին23:1307.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱվելին23:0007.06.22 -
ԱրցախԱդրբեջանն ուզում է Դադիվանքում հայ հոգևորականներին փոխարինել ռուս հոգևորականներովԱդրբեջանն ուզում է Դադիվանքում հայ հոգևորականներին փոխարինել ռուս հոգևորականներովԱվելին22:4907.06.22 -
ԻրավականՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրականացված զանգվածային անկարգությունների դեպքիցՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրականացված զանգվածային անկարգությունների դեպքիցԱվելին22:3707.06.22 -
ՔաղաքականՓաշինյանն արդեն գնացած ֆիգուր է. Հայկ ՄամիջանյանՓաշինյանն արդեն գնացած ֆիգուր է. Հայկ ՄամիջանյանԱվելին22:3007.06.22