Լրահոս
2026-01-21
-
ՀասարակականԵրևանում թալանել են հայտնի բլոգերներից մեկի տունըԱյսօր՝ հունվարի 21-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:4521.01.26 -
ՔաղաքականՆորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝Ավելին22:3021.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը մեկնել է ՇվեյցարիաՀունվարի 22-ին նա Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։Ավելին22:2321.01.26 -
ՔաղաքականԲա դուք եկել էիք, որ թալանածը հավաքեիք, ժողովրդին տայի՞ք, թե՞ պարգևավճար ստանայիք. Գրիգորյանը՝ Փաշինյանին«Խոսում եք ծրարով փող բաժանելու մասին, եթե դա նախկինում արատավոր երևույթ էր, ապա հիմա ինչո՞ւ եք դուք նույնն անում ուղղակի պետական բյուջեից։ Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանից ծրարով փող վերցնելուն, ապա մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը որևէ մեկին ծրարով գումար է տվել, դա, ցավոք, Դուք եք»։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Շարունակությունը՝ տեսանյութում։Ավելին22:1521.01.26 -
ՔաղաքականԱմոթալի խիզախություն կամ նորածին՝ մեկուկես միլիոն դրամ պարտքով. պարգևավճարների հիմնավորումըԱյսօր ֆինանսների նախարարը պաշտոնապես բացատրել է պետբյուջեից պարգևավճարների համար 3 մլրդ դրամ հանելու անհրաժեշտությունը: «Դա խիզախ քայլ էր»,- հայտարարել է Վահե Հովհաննիսյանը տարին ամփոփող ասուլիսի ժամանակ: Պետք է խիզախ լինես, որ կարողանաս ոչ թե գաղտնի կանխիկ փող վերցնել, այլ հաշիվներին փոխանցված պարգևավճար ստանալ՝ թափանցիկություն ապահովելով: Վահե Հովհաննիսյանը հավանաբար մոռացել է, որ պարգևավճարների մասին վարչապետի որոշումը հույժ գաղտնի շրիֆտ ուներ, ու այն մամուլն էր գաղտնազերծել: Ֆինանսների նախարարը նաև բացատրել է, թե ինչու պաշտոնյան պետք է պարգևավճար ստանա:Ավելին22:0021.01.26 -
ՍպորտՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը նվաճել են շախմատի չեմպիոնի տիտղոսներըԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անգամ (2022, 2026) նվաճեց Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։Ավելին21:4921.01.26 -
ՔաղաքականԹեժ է ԱԺ-ում. հունից դուրս է գալիս Փաշինյանը ընդդիմության հետ այս տարվա առաջին հանդիպմանըԱյսօր տարվա առաջին հանդիպմանը Հայաստանի վարչապետի ու ընդդիմությունը մրմռացրել են իրար: Պարգևավճարների թեման հունից հանել է Փաշինյանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվել է՝ իշխանության էին եկել, որ թալանածը ժողովրդին տայի՞ն, թե՞ պարգևավճար ստանային: Փաշինյանի վստահեցմամբ՝ բաժանված 3 մլրդ դրամ պարգևավճարը իրենց «հատիկ առ հատիկ հետ բերածի» 0,0001 տոկոսն է:Ավելին21:3721.01.26 -
ՀասարակականԵվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտըՌուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։Ավելին21:2521.01.26 -
ՔաղաքականԱլիևի անսպասելի փոփոխությունը. Ադրբեջանը «թանկարժեք նվեր» է անո՞ւմ ՓաշինյանինՀայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պայման դարձրած Ադրբեջանի ղեկավարը Դավոսում իր հարցազրույցների, ելույթների ժամանակ այնպես է խոսել խաղաղության մասին, ասես դա արդեն 100-տոկոսանոց իրողություն է, որն իրենք վայելում են: Այս անգամ նա չի հիշատակել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչն անում է սովորաբար՝ պնդելով, որ միայն դրանից հետո խաղաղությունը լիարժեք կդառնա: Ալիևի այս հռետորաբանության փոփոխությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ Փաշինյանի թիմին որպես նախընտրական օգնություն են ընկալում շատ վերլուծաբաններ: Հավանաբար նա ուզում է մեր երկրում ընտրելու իրավունք ունեցողներին համոզել, թե Փաշինյանը իսկապես խաղաղություն է բերել Հայաստանին:Ավելին21:1821.01.26 -
ՔաղաքականՓշրանքից կախված իշխանություն. ո՞վ է ուզում եկեղեցիներ վաճառելԹագուհի Ղազարյանի` ամբիոնից արած առաջարկը նույնպես քննարկումների տեղիք է տվել: Ինչո՞ւ է իշխող խմբակցությունը նախագիծ մշակել բոլոր եկեղեցիները Հայաստանյաց առաքելական եկեղեցու հաշվեկշռում ներառելու ու առանց կառավարության համաձայնության որևէ գույք չօտարելու ու չվաճառելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է՝ եկեղեցու դեմ արշավ սկսած քաղաքական վերնախավն ուզում է այս նախաձեռնությամբ տպավորություն ստեղծել, թե իբր եկեղեցին ունի որևէ գույք օտարելու կամ վաճառելու մտադրություն, կամ որ այդպիսի դեպքեր արդեն եղել են:Ավելին21:0721.01.26 -
ՀասարակականՌինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել էԱյսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին20:5921.01.26 -
ՔաղաքականԱռաջարկում եմ մարդա մի արիության մեդալ բաժանեք և մի 9 մլն դրամ էլ խիզախության պարգևատրում․ ԽամոյանԵս մտածում եմ, թե հայ ազգը ո՞նց պետք է շնորհակալ լինի ձեզ, անց պետք ա սրա տակից դուրս գա։ Առաջարկում եմ մարդա մի արիության մեդալ բաժանեք և մի 9 մլն դրամ էլ որպես խիզախության համար դրամական պարգևատրում»,- այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա ԽամոյանըԱվելին20:5721.01.26 -
ՀասարակականԵրևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են. գնացքը մնացել էր կայարանների միջևԵրևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։Ավելին20:4521.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մրմռացնում են իրար խորհրդարանում. հունից դուրս է գալիս ՓաշինյանըՀայլուր 20։30 Մրմռացնում են իրար խորհրդարանում. հունից դուրս է գալիս ՓաշինյանըԱվելին20:3021.01.26 -
ՔաղաքականՍրտիկը չփրկեց Հռիփսիմե Հունանյանին. քաղաքական «գլխատումներ» և հասունացող բունտ՝ Փաշինյանի թիմումԱռաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտնել Հռիփսիմե Հունանյանը, որ այսօր լքել է նաև 4 ամիս զբաղեցրած առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մասնագիտությամբ բուժքրոջ համար ամենայն հավանականությամբ ճակատագրական է եղել խորհրդարանի ամբիոնից արած սկանդալային հայտարարությունը՝ «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաև գլուխներ»: Ըստ մամուլում եղած լուրերի՝ երեկ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում նա խիստ քննադատության է արժանացել թիմակիցների կողմից, բայց խնդիրը լուծվել է այսօր Փաշինյանի ուղարկած sms-ով: Ի դեպ, այսօրվա հարցուպատասխանին Հունանյանը չի մասնակցել:Ավելին20:1521.01.26 -
Հասարակական13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց. Գոհար Մելոյան«Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայր, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 օր շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։Ավելին20:0021.01.26 -
ՔաղաքականՃակատագրական ընտրության առաջ է Հայաստանը. մեկ ձայնը կարևոր է անկախ պետություն ունենալու համարԹե թոշակները, նվազագույն աշխատավարձը, տնտեսական աճի ցուցանիշները քանի անգամ բարձրացնելու խոստումներով ընտրությունների կգնա «Քաղաքացիական պայմանագիրն» այս անգամ, դեռ պարզ չէ, բայց ՔՊ-ականները առիթը բաց չեն թողնում իրենց հաղթանակի մասին վստահ խոսելու համար: Շատ քաղտեխնոլոգների համոզմամբ՝ այդ մեթոդով իշխանությունը վերջնականապես կոտրում է հույսերն այն մարդկանց մեջ, որոնք երկմտում են ընտրությունների գնալ-չգնալու շուրջ, որովհետև հոգնել են, միևնույն է ընտրությունները կեղծվելու են, ոչինչ չի փոխվելու. ասել է քաղաքացիների մի մասը, որոնցից մեկն անգամ հորդորել է համաժողովրդական բոյկոտ անել:Ավելին19:5221.01.26 -
ՀասարակականՏիրադավների խումբը ոչ թե Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդ է, այլ Եկեղեցին պառակտող խորհրդի գործիք․ Տեր Սերոբ քահանա ԱզարյանՆիկոլական դաւախմբի մեծագոյն սուտ է մի տիրադաւի՝ Վազգէն արք. Միրզախանեանի կողմից civic.am-ում երէկուան այն տարածուած սուտը՝ թէ իբր Եպիսկոպոսաց ժողովը 1956-ին տեղի չի ունեցել Հայաստանում, քանի, իր խօսքերով «Խորհրդային իշխանութիւնը մուտքի թոյլտւութիւն չէր տալիս» Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ենթակայ եպիսկոպոսներին։ Ինչպէ՞ս կարելի է այդպիսի սուտ ներկայացնել հանրութեան մի տիրադաւ «եպիսկոպոսի» կողմից, երբ 1945-ին՝ Ստալինեան տարիներին, Տանն Կիլիկիոյ եպիսկոպոսներ եւ նոյնիսկ Գարեգին Ա. Յովսէփեանց Կիլիկիոյ կաթողիկոսը որն (եթէ յիշողութիւնս չի դաւաճանում) կատարել է օծումը Գէորգ Զ. Չորէքճեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եւ ապա 1955-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ազգային Եկեղեցական ժողովին մասնակցում էին Վազգէն Ա. Կաթողիկոսի ընտրութեան։Ավելին19:4021.01.26 -
ՀասարակականՄեր բակի ժպիտն էլ չկա. Երևանը վերջին հրաժեշտը տվեց Զառա ԱրամյանինՎերջին անգամ է համով Զառան այսօր ժպտացել հարազատներին ու ընկերներին: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել 55 տարեկանում կյանքից հեռացած մշակույթի վաստակավոր գործչին:Ավելին19:2721.01.26 -
ՔաղաքականՄենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)Հայաստանում գործազուրկ է այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք, Հայաստանում կա 800.000 գրանցված աշխատող։Ավելին19:1521.01.26