Լրահոս
2026-01-22
-
Քաղաքական«Կաթողիկոսը իր թոռներին նվիրել է եկեղեցու գույքը». Թագուհի Ղազարյանի զրպարտությունըՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի զրպարտությունը։Ավելին11:4322.01.26 -
ՀասարակականԴադարեցրե՛ք Եկեղեցու դեմ արշավին ձեր անունով «օրհնություն» տալը և այդ պիղծ գործին մասնակցելը․ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը«Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ գործիք՝ հոգին խլած, արժանապատվությունը պոկած, ներսից քայքայված։Ավելին11:4022.01.26 -
ՔաղաքականԱրդյոք վաճառվե՞լ է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտըՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:3222.01.26 -
ԻրավականՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՆրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դինել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին11:2822.01.26 -
ՔաղաքականԴավոսում հնչած շնորհակալությունները վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև ՀՀ պետական ինքնագիտակցության համար․ քաղաքագետԽաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։Ավելին11:2022.01.26 -
ՔաղաքականՈչ մի կալանք և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից. Դավիթ ՀամբարձումյանՆախ և առաջ, ուզում եմ երախտիքի անկեղծ խոսքերս հղել ձեզ բոլորիդ։ Մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բազում մարտահրավերների դիմակայում։ Այդ իրողության պայմաններում միայն միասնականությամբ ու հաստատակամությամբ կարող ենք հաղթանակներ և դրական արդյունք ունենալ, ինչում ևս մեկ անգամ համոզվեցի երեք օր առաջ։ Չլիներ ձեր աջակցությունը, չլիներ ձեր պայքարը` չէր լինի նաև իմ այս փոքրիկ ձեռքբերումը, որի շնորհիվ կրկին կարող եմ ազատ խոսքով հանդես գալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վճռականության և նվիրումի համար և ասել, որ մեր պայքարը դեռ բազում՝ մեծ ու փոքր հաղթանակներով է զարդարվելու։Ավելին11:0922.01.26 -
ՔաղաքականԿառավարության նիստի մասնակիցները Մհեր Գրիգորյանի դեպքում ոտքի չեն կանգնում, ինչպես Փաշինյանի դեպքում էՆիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնել է Դավոս։Ավելին11:0622.01.26 -
ՀասարակականՆարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. փաստաբանը մանրամասներ է հայտնում«Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը:Ավելին11:0122.01.26 -
ԻրավականԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ: Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարի վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։Ավելին10:5922.01.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հյուսիսային` 2-5մ/վ, հունվարի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Ավելին10:5022.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:Ավելին10:4522.01.26 -
Մամուլի տեսությունԵրբ դիակները թափված էին գետնին, նախարարը հրաժարական չտվեց, հիմա արժեքներից է խոսում. «Ժողովուրդ»Սակայն այս հայտարարությունը հանրային դաշտում հակասական արձագանք է առաջացրել՝ հաշվի առնելով առողջապահական համակարգում նախկինում տեղի ունեցած ծանր միջադեպերը։ Մասնավորապես, 2020-ի 44 օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների դիակները Աբովյանի դիահերձարանում անմարդկային պայմաններում պարկերի մեջ լցված հայտնվել էին գետնին թափված վիճակում: Դիակների նկատմամբ այս անընդունելի վարքը լայն հանրային վրդովմունք էր առաջացրել։ Բայց Այդ սկանդալից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չներկայացրեց և սահմանափակվեց միայն ներողություն խնդրելով՝ չընդունելով համակարգային սխալի համար անձնական պատասխանատվությունը։Ավելին10:3422.01.26 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին․ Մարթա ԿոսԻնչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին։Ավելին10:2922.01.26 -
Մամուլի տեսությունՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը՝ հոգևոր-մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում. «Ժողովուրդ»Օրերս Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժինը։Ավելին10:2122.01.26 -
ՔաղաքականԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:Ավելին10:1522.01.26 -
Մամուլի տեսությունՈւղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից. «Հրապարակ»Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։Ավելին10:0022.01.26 -
Մամուլի տեսությունՎարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. «Ժողովուրդ»Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։Ավելին09:5022.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում զբաղված են իրար խորտակելով․ «Հրապարակ»ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թեւեր դնել, իսկ դիմացինին` սատանա ներկայացնել:Ավելին09:4622.01.26 -
Մամուլի տեսությունՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ԿԳՄՍ նախարարությանը վերապահելու մասին:Ավելին09:4222.01.26 -
Մամուլի տեսությունԻնչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ»Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։Ավելին09:3822.01.26