Լրահոս

2022-06-15
  • Հայաստան
    1 դոլարն առավելագույնը գնվում է 420 դրամով
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.40 դրամով, առավելագույնը՝ 7.06 դրամով, միջինը՝ 6.73 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.40 դրամով, առավելագույնը՝ 7.99 դրամով, միջինը՝ 7.77 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 417 դրամով, առավելագույնը՝ 420 դրամով, միջինը՝ 419 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 426 դրամով, առավելագույնը՝ 430, միջինը՝ 428.88:
    10:35
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 8 ահազանգ է ստացվել
    Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Կամարիս գյուղում, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ, 3 շախմատաձև օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:32
    15.06.22
    Ավելին
  • Իրավական
    «Երևան Սիթի»-ից նռնակով մի քանի միլիոն դրամ հափշտակած կասկածյալը հայտնաբերվել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզաան և իրականացրած հսկայածավալ աշխատանքների արդյունքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/15/1215715/
    10:26
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունը 1 գոտիով է իրականացվում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:19
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Համայնքապետը գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերո՞ւմ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը: Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաեւ զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ, ըստ այդ թղթի, նաեւ թոշակ է ստանում պետությունից: «Ընտրությունների ժամանակ իր քարոզարշավի ժամանակ կենսագրության մեջ գրել էր՝ երեք պատերազմի մասնակից է, ծառայել է 1992-94թթ․, բայց ինքը 1976 թվականին է ծնվել, իսկ այդ թվականներին 16 տարեկան է եղել»,- ասում է Զեյնալյանը: Հիշեցնենք, որ Տեղը Սյունիքի բացառիկ համայնքներից է, որտեղ անցած տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն հաղթեց»:
    10:16
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը մոռացել է սահմանամերձ համայնքների մասին. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ սահմանապահ գյուղերի կյանքն ու այնտեղի բնակիչների առօրյան ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքի համար է կարեւոր ու առաջնային: Վստահեցնում էր՝ սահմանապահ համայնքների երեխաներն ու, առհասարակ, բնակիչները մշտապես զգալու են կառավարության ուշադրությունը: «Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների «Վերջին զանգի» «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաեւ նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։ Վերջին՝ որպես 100-րդ փաստ՝ սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը շարունակվելու է»,- հպարտորեն հայտարարում էր վարչապետ Փաշինյանը: 2019-ից ուղիղ մեկ տարի անց, սակայն, առ այսօր ՀՀ սահմանամերձ գյուղեր վարչապետ Փաշինյանը, կարելի է ասել, չի այցելել՝ առաջին հերթին անվտանգային նկատառումներից ելնելով: ՀՀ պետական սահմանը, որ 44-օրյա պատերազմից հետո երկարել է 410 կմ-ով, հսկել ու շարունակում են հսկել հողից կառչած, քարից հաց քամող ու իրենց եզերքին հավատարիմ գյուղացիները, որոնք, որպես կանոն, ի տարբերություն պետպաշտոնյաների՝ մեծ-մեծ չեն խոսում: Փաշինյանը, որ խոստանում էր, թե սահմանապահ համայնքները մշտապես իր ուշադրության տակ են լինելու, պատերազմից հետո այնպիսի թիկնազորով է շրջում, որ նրան անգամ մենք՝ լրագրողներս չենք կարողանում հարց ուղղել մի քանի մետր հեռավորության վրա, էլ ուր մնաց թե շրջանավարտների հետ «Վերջին զանգ» նշի: Սահմանապահ համայնքների բնակիչները նախկինի նման մտածում են՝ ինչպես մարել գյուղատնտեսական նշանակության ծախսերի համար վերցրած վարկերի տոկոսները, ինչպես պարատանյութ գնել, իրացնել մթերքը, երբ դաշտ գնալ, որ հակառակորդի թիրախում չհայտնվեն, կամ ինչպես անել, որ վայ-հարեւանը անասուններին չգողանա տանի: Սրան զուգահեռ՝ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խելացի անասնագոմերի, էժան պարարտանյութերի ու այլնի մասին խոսել, այնինչ այդ ամենից գյուղացիների կյանքը չի հեշտանում: Հետեւաբար Փաշինյանի՝ սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ առավել ուշադիր լինելու մասին հայտարարությունը հերթական սուտն էր:
    10:10
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Օրենսդիրները պատանդ կմնան խորհրդարանում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Չնայած դրան, օրենսդիրները դեռ մինչեւ հունիսի վերջը պատանդ կմնան խորհրդարանում, քանի որ ՔՊ-ում նախօրեին կայացած խմբակցության նիստին պատգամավորներին զգուշացրել են չշտապել արձակուրդ գնալ՝ արտահերթեր են սպասվում: Արձակուրդից առաջ պետք է ընդունեն բոլոր օրակարգային նախագծերը, որոնք չեն հասցրել: Իսկ այսօր առավոտից, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը կլինի խորհրդարանում, քանի որ քննարկվելու է անցած տարվա բյուջեի կատարողականը, որը պահանջում է վարչապետի ներկայությունը: Օրվա երկրորդ կեսին էլ կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանն է:
    10:00
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Նորատուսցի ՔՊ-ական պատգամավորն իր դստեր անունը Սմայլիկ է դրել
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց և մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո՛, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաև ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա. «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝ ծնողներն են ըտենց ուզել»»։
    09:50
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա՝ դիտելու «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տմսերի գինը հասել է մինչև 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել. 1. Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը: 2. Ո՞վ է գնել այդ տոմսը, և ո՞ւմ հետ եք գնացել: 3. Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար: Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով, ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության և այլ ծախսերի առանձին հաշվառում չի վարվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»»։
    09:40
    15.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «News.am» «Նիկոլին հեռացնելու ենք հաստատ, դա անելու ենք անարյուն, ժողովրդի կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու»․ Սաղաթելյան: «168 Ժամ» 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները իրենց պայքարը կշարունակեն Ազատության հրապարակում: «Հրապարակ» «Սեւ հովազը» նոր ծրագրով հանդես կգա: «Հրապարակ» Հանգստյան օրերին Արարատի մարզ այցելություն կատարած Փաշինյանին գյուղից գյուղ ուղեկցել են ուժայինները և մասովկան: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:
    09:30
    15.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Բայդենը չի կարողացել զսպել իրեն
    Բայդենը չի կարողացել զսպել իրեն
    00:32
    15.06.22
    Ավելին
  • Արցախ
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    00:20
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մեր պայքարը լինելու է մինչև հաղթանակ․ Արամ Վարդևանյան
    Մեր պայքարը լինելու է մինչև հաղթանակ․ Արամ Վարդևանյան
    00:15
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Նոբելյան մրցանակն Արտեմ Պատապուտյանը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին
    Նոբելյան մրցանակն Արտեմ Պատապուտյանը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին
    00:10
    15.06.22
    Ավելին
2022-06-14