Լրահոս
2026-01-24
-
ՀասարակականԵրևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ 3 վիրավոր կաԱյսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Մ.-ն, ուղևորներ Ռոման Շ.-ն, Հայկ Հ.-ն, որոնց տարինքներն ու բնակության հասցեները ճշտվում են, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ավելին11:0024.01.26 -
Մամուլի տեսությունՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»Երևանն այսօր ոչ միայն երկրի վարչական և քաղաքական կենտրոնն է, այլև տնտեսական, մշակութային, կրթական ու ֆինանսական գրավիտացիայի հիմնական առանցքը, մինչդեռ Հայաստանի այլ տարածաշրջանները հաճախ հայտնվում են զարգացման ծայրամասում՝ կորցնելով մարդկային, տնտեսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ և աստիճանաբար մարգինալացվելով։Ավելին10:4624.01.26 -
ՀասարակականՎիգենը առողջական լուրջ խնդիրներ ունի. հարվածների հետևանքով մի ականջը լրիվ խլացել է․ Լինդա Էուլջեքչյան. «Սպուտնիկ Արմենիա»Նա տեղեկացրեց, որ հանդիպել են նաև ՀՀ-ում Լիբանանի դեսպանի հետ, քանի որ մտավախություն ունեին, որ փաստաթղթերի բացակայության պատճառով Վիգենին կարող են ձերբակալել Լիբանան ժամանելուն պես։ Դեսպանը նրանց վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա` Վիգենը կարող է ազատ մուտք գործել երկիր։Ավելին10:4224.01.26 -
Մամուլի տեսությունԱնընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագիծը իրենից ներկայացնում է ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ այնպիսի նախաձեռնություն, որտեղ տնտեսական գործիքակազմը, ենթակառուցվածքային ինտեգրացիան և քաղաքական միջնորդությունը միաձուլվում են մեկ միասնական ռազմավարության մեջ՝ խաղաղության հասնելու և կայունության ապահովման հավակնությամբ։ Այն ոչ միայն կոնկրետ աշխարհագրական կամ տրանսպորտային ծրագիր է, այլ նաև գաղափարական մոդել, որի հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է նվազեցնել հակամարտությունների հավանականությունը և ստեղծել շահերի այնպիսի խաչաձևում, որտեղ պատերազմը դառնում է ոչ ռացիոնալ ընտրություն։Ավելին10:3824.01.26 -
Մամուլի տեսությունՀունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու»․ «Հրապարակ»Հռիփսիմե Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին, իշխող ֆրակցիայում մի ստվար զանգված անարդար է համարում տեղի ունեցածը, թեեւ, իհարկե, չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել, բայց փորձում են գուշակել՝ ինչո՞ւ այդպես վարվեց Փաշինյանը Հունանյանի հետ: Եթե ընդամենը քավության նոխազ էր պետք նախընտրական շրջանում, որ համոզի, թե չի հանդուրժելու իր խոսքին հաշիվ չտվող թիմակցին, ապա Հունանյանի վերջին հայտարարությունը՝ գլուխների մասին, ամենաքիչ քննարկվածն էր։Ավելին10:3424.01.26 -
Մամուլի տեսությունՆոր մարմին է ձևավորվել Կրեմլում. Այն պետք է առավել համապարփակ զբաղվի Հայաստանի հարցերով. «Հրապարակ»Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:Ավելին10:2224.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»Փոփոխությունները, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությունների գործունեությանը, իշխանությունները «սիրուն» փաթեթավորել են, օրինակ՝ նշելով, թե նպատակ կա «ապահովել ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ եւ անաչառ գնահատականը՝ ընտրությունների օրինականությունն ու հավաստիությունն ապահովելու համար», իրականում, ինչպես նշում են անկախ փորձագետներն ու ընդդիմադիրները, առաջարկվող օրինագիծն ուղղված է իշխանությունների ցանկությանը՝ ամբողջությամբ վերահսկել ընտրական գործընթացը: Նախ պետք է նշել այն հանգամանքը, որ այս փոփոխությունն արվում է ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ, այնինչ, ընդունված կարգն այն է, որ ընտրություններից առնվազն 1 տարի առաջ պետք է նման կարգի փոփոխությունների «մորատորիում» լինի: Հաջորդ խնդիրն այն է, որ փոփոխությունները օրակարգ են բերվում հապճեպ, գաղտնի և ընդունվում են «ոտքի վրա», «արագի մեջ», առանց պատշաճ հանրային քննարկումների: Ընդ որում, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այս «ֆարսի» քվեարկությանը, քպականները հազիվ կարողացան ապահովել անհրաժեշտ քվեներն ու «անցկացնել»:Ավելին10:1524.01.26 -
ՄիջազգայինԱբու Դաբիում մեկնարկում են Ուկրաինայի հարցով բանակցություններըԱռաջին կադրերն են հրապարակվել այդ բանակցությունից։ ԱՄԷ նախագահի աջ կողմում նստած է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, իսկ ձախ կողմում՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։Ավելին10:0724.01.26 -
ԱշխարհԱներևակայելի լռություն՝ աշխարհի աղմուկում. մարդկանց սառցե պարերը Ռուսաստանից՝ Չինաստանէքստրիմի մի խումբ սիրահարներ Ճապոնական ծովի սառը ջրերում են հանգիստը վայելում: Սթրեսից ազատվելու համար զբոսաշրջիկները սառը թերապիայի են մասնակցում՝ 15 աստիճան ցրտին:Ավելին10:0024.01.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4524.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ականը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում. «Ժողովուրդ»Հետաքրքիր է, իսկ այդ ինչպես է Ջուլհակյանի տարեկան եկամուտների հայտարարագրից անհետացել ամուսնու մասին տողը։Ավելին09:4024.01.26 -
Մամուլի տեսությունԳլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»Ինչպես տեսաք՝ մեր գրության մեջ մենք քրեական վարույթի մասին տվյալներ չէինք ուզել։ Ընդհակառակը, հետաքրքրվել էինք՝ կա՞ վարույթ, թե ոչ, եթե չկա՝ ինչու չեք նախաձեռնել, ստուգողական ինչ գործողություններ եք արել և այլն։Ավելին09:3824.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել. «Հրապարակ»Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում:Ավելին09:3424.01.26 -
Մամուլի տեսությունԱյն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում պաշտոնապես սկիզբ առած «Եկեղեցու բարենորոգում» անվամբ, իմ դիտարկմամբ, կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16-19 -ին Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը։Ավելին09:3024.01.26 -
Մամուլի տեսությունՄեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»Ինչո՞ւ TRIPP-ի ճանապարհի հետ կապված պայմանավորվածությունների արդյունքում 74 տոկոսը բաժին հասավ ԱՄՆ-ին, և միայն 26 տոկոսը՝ Հայաստանին: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ գործ ունենք մեծ ավանտյուրայի հետ:Ավելին09:2524.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել:Ավելին09:2024.01.26 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»Սակայն բանն այն է, որ այդպիսի մոտեցումն ինքնին նշանակում է... թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը: Սա արձանագրում են նաև բազմաթիվ փորձագետներ: Չենք ասում, թե անպայման նպատակը դա է: Բայց, կամա թե ակամա, դա ձեռնտու է բացառապես գործող իշխանությանը: Ինչո՞ւ:Ավելին09:1524.01.26
2026-01-23
-
ԻրավականԴատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. Արա ԶոհրաբյանԴատարանը չի վերականգնել Արման Սարոյանին (Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյանին) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը․Ավելին23:5223.01.26 -
ՔաղաքականՄեր երկրին նոր ղեկավար է պետք՝ նոր ազգանունով և նոր ձեռագրով. Նարեկ ԿարապետյանՀայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն, նոր մտածողություն և նոր քաղաքական ձեռագիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին23:4123.01.26 -
ՄիջազգայինՊուտինը չափազանց անկեղծ է խոսել Թրամփի հատուկ բանագնացի հետ. ի՞նչ տարածքներ են մնում ՈւկրաինայինՈւկրաինական պատերազմի ճակատագիրն այսօր քննարկվում Աբու-Դաբիում: Այնտեղ ռուս, ամերիկացի և ուկրաինացի դիվանագետների անվտանգության հարցերով առաջին հանդիպումն է մեկնարկել: Այս պահին հայտնի է միայն, որ հանդիպման ոչ պաշտոնական մասն է կայացել, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Միայն թե, Ուկրաինիայի նախագահը մինչև հանդիպման մեկնարկը հայտնել էր, որ Դոնբասն է քննարկման հիմնական թեման: Կրեմլից էլ վերահաստատել էին Մոսկվայի դիրքորոշումը, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասը:Ավելին23:3523.01.26