Լրահոս

2022-07-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
    11:57
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի անվանակոչման արարողություն
    Հուլիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում մասնակցել է Հայաստանի անունը կրող և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հրապարակի անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման մանրամասները ներկայացված են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
    11:45
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՀ արտաքին գործերի նախարարության կազմավորման 29-ամյակն է
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմավորման 29-ամյակն է։ Այս մասին հայտնում է նախարար Դավիթ Բաբայանը։
    11:32
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուրջ անկում` մսամթերքի արտադրության ոլորտում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Հայաստանում մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել:
    11:22
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ութ ֆուտբոլիստ կհեռանա Արսենալից
    Լոնդոնի «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակնկալում է ազատվել ութ խաղացողներից
    11:10
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ապամոնտաժել են կախված թիթեղները
    Հուլիսի 22-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Տերյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    10:57
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի ու... քաղաքական կողմնորոշումից ելնելով
    «Փաստ» օրաթերթը գրել է. «Արձակուրդային այս փուլում բավական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում պետական կառավարման համակարգում։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում աշխատակիցներին ամառային այս սեզոնին արձակուրդ են տրամադրում ընտրովի՝ ըստ ղեկավարության ցանկության ու ըստ... քաղաքական կողմնորոշումների։
    10:45
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները բացել են փակ դռները. ստացվել է 25 ահազանգ
    Հուլիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
    10:34
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արուսյակ Ալեքսանյանը դիմել է, որ Ալեքսանդր Ազարյանի հարցը քննարկեն
    «Հրապարակ» թերթը գրել է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Պատճառը, ըստ որոշ ենթադրությունների, այն է, որ երբ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո համացանցում հարձակում սկսվեց Գրիգորյանին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ, Դատավորների միությունը որևէ կերպ չսատարեց նրան։
    10:22
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լանջառ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
    Հուլիսի 23-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. առկա է գազի արտահոսք:
    10:11
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քովիդը տուրիստների հետ վերադառնում է
    «Հրապարակ» թերթը գրել է. «Մեր «սիրելի և անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։
    10:00
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրենքը թերի է, իսկ պատասխանատուները ոչինչ չեն անում
    «Փաստ» օրաթերթը գրել է. «Ջրանջատումները, այն էլ՝ երկար ժամանակով, իսկական աղետ են այս շոգ օրերին: Քաղաքացիներն իրար հերթ չտալով բողոքում են՝ ինչպես կարելի է ջուրը 24 կամ 36 ժամով անջատել: Մեզ հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր բողոքն արտահայտեց նաև Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանը: «Նախ՝ սկսենք նրանից, որ օրենքը թերի է: Տեսեք՝ անջատումների հետ կապված տարեկան սահմանափակում կա էլեկտրաէներգիայի մասով՝ տարեկան 72 ժամից ավելի անջատում չպետք է լինի, սակայն ջրի մասով նման սահմանափակում չկա:
    09:50
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հուլիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
    09:40
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի
    «Հրապարակ» թերթը գրել է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։
    09:30
    23.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լա Լիգան դիմել է Փարիզի դատարան՝ պահանջելով խզել Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
    Լա Լիգան պահանջում է, որ չեղյալ համարվի ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրը։ Իսպանիայի առաջնության ներկայացուցիչները դիմել են Փարիզի դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Մբապեի՝ ամռանը կնքած պայմանագիրը։ Լա Լիգան նաև խնդրել է DNCG-ին (Ֆրանսիայի ազգային ակումբների կառավարման վերահսկման վարչություն) չեղարկել հունիսին ընդունած որոշումը, ըստ որի՝ նրանք առարկություններ չունեն ՊՍԺ-ի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։ Նշվում է, որ երկու հայցերն էլ մերժվել են միանգամից, քանի որ ժամանակին չեն կազմվել, սակայն հետագայում դրանք նորից կվերանայվեն։
    00:00
    23.07.22
    Ավելին
2022-07-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Այնթափ գյուղում Mercedes GL500-ը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, վերջինս տեղում մահացել է
    Այսօր` հուլիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի Արարատի մարզում։ Ժամ 22։00-ի սահմաններում Mercedes GL500 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Այնթափ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված տղամարդը ավտոմեքենան կայանել է և խանութից գնումներ կատարելուց հետո վերադարձել է, որպեսզի նստի իր ավտոմեքենան,սակայն վրաերթի է ենթարկվել, ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։ Mercedes GL500-ի վարորդը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։
    23:59
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխվեց
    Բլոգեր, հասարակական գործիչ Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը։ «Դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց 6 միլիոն դրամ գրավով: Քիչ հետո գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք՝ Միքայել Բադալյանի գործով հրատապ դատական նիստ էր նշանակվել այսօր, ժամը 22:00-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հասարակական գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։
    23:52
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքում հանգստավայրի հրետակոծությունը
    ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, կան նաև զոհեր: «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախո շրջանում կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները և տուժածներին մաղթում ենք շուտափույթ առողջացում»,- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
    23:44
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սարգիս Ադամյանը 2-րդ գոլն է խփել «Քյոլնի» կազմում
    «Քյոլնը» ընկերական խաղ է անցկացրել հոլանդական «Նեյմեյխենի» հետ և հաղթել է խոշոր հաշվով։ Թիմի երրորդ գոլը երկրորդ կեսի առաջին րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Սա նրա երկրորդ գոլն է նոր թիմի կազմում։
    23:34
    22.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները ոստիկանության տարածքային բաժիններում շարունակվում են
    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Քարոզչություն են իրականացրել նաև Սիսիանի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնում։ Մուշի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանն ու զինամթերքը։ Տարբեր տեսակի զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    23:24
    22.07.22
    Ավելին