Լրահոս
23:44
22.07.22
136

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքում հանգստավայրի հրետակոծությունը

Img default alt hy

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, կան նաև զոհեր:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախո շրջանում կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:

Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները և տուժածներին մաղթում ենք շուտափույթ առողջացում»,- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: