Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:42
22.07.22
103

Շոյգուն և Էրդողանը կարճ զրույց են ունեցել Ստամբուլում

Img default alt hy

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ զրույց են ունեցել հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փաստաթղթերի ստորագրումից հետո, որոնք  ուղղված են համաշխարհային շուկաներ պարենամթերքի և պարարտանյութի մատակարարման խնդիրների լուծմանը։

Թուրքիայի նախագահը նշել է ստորագրված համաձայնագրերի կարևորությունը նաև այլ խնդիրների լուծման համար։

«Բոլոր կողմերը շատ լավ աշխատանք են կատարել և արագ պատրաստել են պայմանագրեր, որոնք բոլորն այսօր ստորագրել են։ Սա լավ հիմք է, որպեսզի այլ հարցեր այժմ հաջողությամբ լուծվեն»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարին։