Լրահոս
Հասարակական
23:14
22.07.22
168

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. բախվել են Lexus-ն ու Hyundai-ը, կա 5 վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չիվայի խաչմերուկում»,  բախվել են Lexus և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։  

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։