Լրահոս
Հասարակական
12:45
25.07.22
95

Վարորդը Volkswagen-ի անվահեծի կոտրվելու հետևանքով բախվել է երկաթե արգելապատնեշին. 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արամ Վ.-ն, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում, ավտոմեքենայի անվահեծի կոտրվելու հետևանքով, կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել երկաթյա արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 13-ամյա Անի Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց, որտեղից էլ ժամեր անց տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն։