Լրահոս
Իրավական
12:56
25.07.22
111

Ահազանգում են փաստաբանները. Չալաբյանի գործով դատավորը «կշտամբել է» քննիչին

2 ու կես ամիս կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանները ահազանգում են՝ Քննչական մարմինները «բացարձակ անգործության» են մատնված:

Երկու շաբաթ առաջ 15 օրով դատարանը երկարացրել է Չալաբյանի կալանքի ժամկետը, մինչդեռ, փաստաբան Վարազդատ Հարությունյանի պնդմամբ, հունիսի մեկից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը պարզապես գոյություն չունի:

Այս հանգամանքը քննիչը, կալանքի նոր միջնորդությունը ներկայացնելիս, հաշվի չէր առել, ինչն էլ փաստաբանի խոսքով՝ արժանացել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կշտամբանքին: