Լրահոս
Քաղաքական
23:36
28.07.22
148

Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ  ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին  ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի  պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից  իրականություն կդառնան։

«Ժողովրդի թշնամի» համարված՝  կալանավորված, գնդակահարված, աքսորված մարդկանց հարազատներին նույնպես հալածում էին՝ չընդունելով աշխատանքի, ազատելով աշխատանքից և այլ տիպի հետապնդումներ իրականացնելով։

Անհարգելի « իրավապաշտպաններ», արդյոք չե՞ք տեսնում, որ քաղաքական-հասարակական գործիչ, քաղհալածյալ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ-ից ազատումը քաղաքական հետապնդում է։ Թե՞ դուք սեփական կարծիք չունեք և սպասում եք ձեր տերերի հրահանգին․․․»։