Լրահոս
Տարածաշրջան
10:49
29.07.22
171

Հրդեհ՝ Մոսկվայի հանրակացարաններից մեկում. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Говорит Москва-ն հայտնում է, որ հրդեհ է բռնկվել Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են:

Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի առաջին հարկում։ Շտապ օգնության և հրշեջ ծառայությունները տեղում են։

Հրդեհը տեղայնացվել է 150 քմ մակերեսով։ Հրդեհի պատճառը, ըստ նախնական տվյալների, էլեկտրատեխնիկայի անսարքությունն է եղել։ Մարդիկ հավանաբար մահացել են ածխածնի երկօքսիդի թունավորումից, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից: Նշվում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։