Լրահոս
Հասարակական
10:36
29.07.22
195

Ավտովթար՝ Շիրակի փողոցում. փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Img default alt hy

Հուլիսի 29-ին՝ ժամը 01։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ. Դ.) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։

Փրկարարները մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։