Լրահոս
Հասարակական
21:49
29.07.22
152

Երևանում 38-ամյա մոպեդավարը մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր մոպեդի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռաֆայել Ղ-ն իր վարած մոպեդով Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մոպեդի վարորդն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։  

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։