Լրահոս
Տարածաշրջան
21:05
29.07.22
150

Թուրքական Մարմարիսում բռնկված անտառային հրդեհը տարածվել է հյուրանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Թուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հյուրանոցներից մեկում։ Հուլիսի 29-ին, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է A Haber-ը։

«Կարճ ժամանակում կրակը տարածվել է քամու օգնությամբ։ Հրդեհի մարմանը ներգրավվել են նաևմարզի անտառտնտեսությանը պատկանող ուղղաթիռները»,- հայտնել է հեռուստաալիքը։

Ինչպես նշվում է, բրիգադները մեծ ջանքեր են գործադրում արագորեն տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար։ Աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական տեխնիկայով։

Թուրքական հանգստավայրերը վտանգի տակ են հուլիսի սկզբին բռնկված անտառային հրդեհների պատճառով: Հուլիսի 14-ին հայտնի դարձավ Մուղլա քաղաքում խոշոր անտառային հրդեհի մասին։ Հրդեհը ոչնչացրել է 500 հեկտար անտառ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 19 մարդ։