Լրահոս
2026-01-31
-
ՔաղաքականՓորձ է արվում թուլացնել բանակում ազգային ինքնության հոգևոր առանցքը․ Արմեն Այվազյան«Եվ այսպես, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ բանակում պատվով և բարձր արդյունավետությամբ ծառայող գնդերեցները, չընկրկելով ճնշումների առաջ, հավատարիմ մնացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Հայրապետին։Ավելին16:1531.01.26 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել էՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում էր ստացվել 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Ավելին16:0031.01.26 -
ԱշխարհԻնդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-իՌազմածովային ուժերը հայտնել են, որ սահմանային պարեկության վարժանքներ անցկացնելիս զոհվել է նաև 23 զինվոր։ Հունվարի 24-ին Բանդունգ Բարատի Պասիր Լանգու գյուղում տեղի ունեցած սողանքը առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով։Ավելին15:4631.01.26 -
Տնտեսական0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժման անդամԱյսպես է վերնագրել ֆեյսբուքի էջի իր տեսանյութը «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Նա անդրադարձել է փոքր բիզնեսի հարկմանը։Ավելին15:3131.01.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքովՔամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին15:1531.01.26 -
ՀասարակականԳնա, ասաց Վեհափառը, ուշադիր եղիր, աղոթքով կլինես, տղաներին աջակից եղիր, միշտ աղոթիր. Գեղարդ ՀովհաննիսյանԵրեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առանց որևէ հիմնավորման, լուծարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը: Թեմայի առնչությամբ «News.5tv.am»-ը զրուցել է Ամարասի վանքի վանահայր` նախկին Տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի հետ (Ներկայումս Գագիկ Հովհաննիսյան): - Մենք գիտենք, որ տարիներ շարունակ այլ կրոնական կազմակերպություններ մշտապես դեմ էին արտահայտվում, որ ՀԱՍԵ հոգևորականները ծառայություն իրականացնեն բանակում, դա համարում էին իրենց իրավունքների ոտնահարում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, այն կայացվել է ընդդեմ Վեհափառ հայրապետի՞, թե՞ ընդդեմ եկեղեցու, և հնարավո՞ր է, որ որոշումը դրսից պարտադրված լինի: - Որոշման վերաբերյալ իրավական կարծիք կարող են հայտնել Իրավաբանները, բայց փորձեմ հպանցիկ խոսել այդ մասին. Նախ` ՀԱՍԵ-ն ունի բացարձակ անկախ կարգավիճակ, անջատ է պետությունից։ Բայց սա չի նշանակում, որ քահանա հայրերի քարոզչությունը, ծառայությունը և ՀԱՍԵ գործունեությունը կարող է սահմանափակվել, արգելվել` մանավանդ, որ տեսնում ենք նաև բռնի արգելք, կարգալույծ հոգևորականներին նկատմամբ հովանավորչություն։ Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ այո, սա ուղիղ միջամտություն է Եկեղեցու ծառայության իրականացմանը, խոչընդոտ է հանդիսանում քահանայի գործունեության ազատությանը։ Սա, ինչպես նշեցիք, հարանվանությունների և կրոնական այլ կազմակերպությունների կողմից հաճախ ներկայացվել է իբրև իրենց լիազորությունների սահմանափակում։ Որպեսզի հստակ լինի և վերջնական պատասխան տրվի այս հարցերին, խորհուրդ կտամ վերստին ընթերցեն ՀՀ Սահմանադրությունը, որտեղ սևով` սպիտակի վրա, ամրագրված է ՀԱՍԵ գործունեության ազատությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանության կողմից, Եկեղեցու բարեկարգման անվան տակ կատարվում են անօրինություններ` օրինակները բազում են, ապա այս հրամանը ևս, ինքս դիտարկում եմ որպես ՀԱՍԵ դեմ գործողություն, որը իբրև թե ընտրությունների համար ձայներ կհավաքագրի` վերոնշյալ հարցի լուծման արդյունքում, այսինքն` աղանդավորները կստանան պետության հովանավորությունը և կհամարվեն ՀԱՍԵ հավասար։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ կարծեք թե այս հրամանով ՀԱՍԵ տրված բացառիկ դերը նվազեցվում է և ՀՀ իշխանության համար բոլորը հավասար են։ Դրսից պարտադրանք ունենալու առումով կարող եմ շատ պարզ պատասխան տալ. Իսկ այս իշխանության ո՞ր մի գործուղությունն է, որ դրսի թելադրանք չէ: - 44-օրա պատերազմի ժամանակ Դուք, լինելով Եկեղեցու հոգևոր սպասավոր, մասնակցել եք պատերազմին, այլ հոգևորականներ ևս մասնակցել են, կան զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ: Մեր տեղեկություններով՝ Դուք ևս առողջական խնդիրներ եք ձեռք բերել: Ինչպե՞ս է Վեհափառ հայրապետը վերաբերվել այն հանգամանքին, որ զենք եք վերցնում՝ հայրենիքը պաշտպանելու համար: - Մեր Մայր Եկեղեցու հստակ դիրքորոշումը հետևյալն է. Քահանան խաղաղության և սիրո քարոզիչն է, Քրիստոսի Սիրո և Համերաշխության։ Սակայն, լինելով ազգային` Մեր Եկեղեցին իր դիմակիծը չի կորցրել երբեք, դարերի ընթացքում եղել և կա ու կլինի հայրենիքի, ազգի, մշակույթի, լեզվի ու հայկականության կրողն ու պաշտպանը։ Ապացույցն է Վարդանանցը, Մուսալեռը, Բաշ֊Ապարանը, Քանի֊քանի հոգևորականներ` եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ ու սարկավագների անուններ գիտեն այս իշխանության անդամները, որոնց արյանի և արիության շնորհիվ է, որ հիմա անկախ Հայաստանում են ապրում՞։ Թե հերոսությունը, իրենց պատկերացմամբ, թշնամու առաջ ծնկելն է, ողորմություն խնդրելը, պարտադրված հանձնելն ու հային դավաճանելը։ Այո ես մասնակցել եմ և՜ ապրիլյան քառօրյա և՜ 2020 թվականի 44_օրյա պատերազմներին։ Այդ մասին տեղյակ եմ պահել Վեհափառին էլ, Թեմի Առաջնորդին էլ։ Եվ որոշումը միանշանակ էր. Ես հովիվ եմ քաջ, որ հոտը պետք է հովվի, խնամի, պաշտպանի գայլերից ու թալանից։ Նրանք, ովքեր կարծում են, որ Քրիստոնեությունը հանձնվելու, պարտվելու, վախկոտության կրոն է` ուրեմ ճիշտ չեն հասկացել վարդապետությունը։ Քրիստոսի Սերը երբեք մարդուն չի ստորացնում, այլ բարձրացնում է իր թշնամիների աչքին, ով որ մեր դեմ է մարտնչում` պիտի կործանվի։ Ես, որպես հայ երիտասարդ, որպես իմ Մայր Եկեղեցու կարգախոսի կրող` կամավորագրվել եմ և մեկնել ռազմաճակատ, պատրաստ եմ եղել վճարել թանկ գինը` հանուն Ամարասի, իմ ժողովրդի, իմ հայրենիքի։ Այո Վեհափառ Հայրապետին տեղյակ եմ պահել որոշմանս մասին. Արձագանքը Վեհափառի կողմից ինձ ավելի ուժեղ դարձրեց. Գնա, ասաց, ուշադիր եղիր, աղոթքով կլինես, տղաներին աջակից եղիր, միշտ աղոթիր։ Աստված քո հետ, հիշիր` սպասում ենք քեզ, որ վերադառնաս անփորձանք ու ապահով։ Եվ հավատարիմ իմ ուխտին` հնազանդ եմ և հավատարիմ Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միաբանությանը և հայի ոգուն, որը պահպանվում է, սնվում և ապրում է միայն Հայ Հոգևորականի միջոցով, նրա խոսքի, աղոթքի ու ներկայության միջոցով։Ավելին15:0031.01.26 -
Հասարակական«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներինԱյսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ջրվեժ-Մայակովսկի ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Է․ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներին։Ավելին14:4531.01.26 -
ՀասարակականՈվքե՞ր են եպիսկոպոսներից հավանական մեղադրյալները Եկեղեցու դեմ հարուցված քրգործովՔիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսներից մի քանիսը հրավիրվել են քննչական կոմիտե՝ որպես մեղադրյալ:Ավելին14:3031.01.26 -
ՔաղաքականՈւժային կառույցների կողմից ճնշումներ կան հոգևորականների նկատմամբ«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին14:1531.01.26 -
ՔաղաքականՀայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են․ Արման Աբովյան«Շողակաթ» հեռուստաընկերության հանդեպ իրականացված գործողություններ։Ավելին14:0331.01.26 -
ԻրավականԵպիոկսպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվելԱյսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։Ավելին13:5231.01.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում․ լայն հանրությանը կներկայացվեն նրա տնտեսական ծրագիրի մանրամասներըՍամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։Ավելին13:4031.01.26 -
ՀասարակականԻնչո՞ւ է ՌՈ մեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի արձագանքը. «Սպուտնիկ Արմենիա»Ավելի վաղ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ռազմական ոստիկանության մեքենան։Ավելին13:3231.01.26 -
ՀասարակականՀրազդանում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավորԱյսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել։Ավելին13:2331.01.26 -
ՀասարակականԳնդերեցներին բարձր աշխատավարձեր են առաջարկել, տղաները մերժել են. Տեր Պսակ«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։Ավելին13:1031.01.26 -
ԻրավականՀասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման․ նրա նկատմամբ կիրառվել է համաներումԳլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:Ավելին13:0031.01.26 -
ՀասարակականՍուրբ և Անմահ Պատարագ՝ Սուրբ Սարգսի եկեղեցում․ Կճոյանի ներկայությամբ հնչել է Վեհափառ Հայրապետի անունըՆերկաներից մեկը «News.5tv.am»-ին փոխանցեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Նավասարդ Կճոյանը նույնպես ներկա է եղել պատարագին ու նրա ներկայությամբ հնչել է Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի անունը:Ավելին12:4531.01.26 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի որոշման մասին լուրերըԱդրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի որոշման մասին լուրերը: Հայկական բանակում հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին: Հոգևորական Պսակ Մկրտչյանը հայտարարել է, որ հայկական բանակում հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա: «Պաշտպանության նախարարի հրամանով ավելի քան 20 տարի իր ծառայությունը շարունակած Հայաստանի Զինված ուժերի հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է: Մենք ՝ հոգևորականներս, ազատված ենք մեր պարտականություններից», - նշել է նա։Ավելին12:3531.01.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռազմական ոստիկաններ՝ եկեղեցու բակում.լարված իրավիճակ է Քանաքեռի Սուրբ Աստվածածնի շուրջՀայլուր 12։30 Ռազմական ոստիկաններ՝ եկեղեցու բակում.լարված իրավիճակ է Քանաքեռի Սուրբ Աստվածածնի շուրջԱվելին12:3031.01.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 31.01.2026Մամուլի տեսություն 31.01.2026Ավելին12:1931.01.26