Լրահոս
2026-01-31
-
ԻրավականՆաթան Սրբազանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքըԱյս մասին ՔԿ-ի դիմաց հայտարարեց փաստաբանը։Ավելին19:5131.01.26 -
ՀասարակականՄեծ սերը գոնե երազում տեսնելու օրը. չարի դեմ հավերժ պայքարող Սուրբ Սարգիսը տոն է բերելԱյսօր Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է, որ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սա շարժական տոն է, որ նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։Ավելին19:4531.01.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում. այրվում է պահեստային տարածքումԱյսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային տարածքում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5, թիվ 11, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք դրա հետևանքով տուժածներ կան՝ պարզվում է։Ավելին19:4031.01.26 -
Հասարակական«ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան«Ես կարծում էի ավելի անասուն երգ, քան 2018թ-ի խեղաշրջման ջամանակ առաջացած «քայլ արա ձեռքդ վեր, բռունցք արա դուխով» երգը, էլ չի լինելու, բայց դե արի ու տես, որ ավելի հանճարեղ անասնությունը պիտի առաջանար 2026թ-ի քպ-ի նախընտրական հոգեվարքի ժամանակ…Ավելին19:3031.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. Հակոբ Բադալյան«Քննչական կոմիտեն գործ է հարուցել ու Գերագույն Հոգեւոր խորհրդի եպիսկոպոսներին այդ գործի շրջանակում հրավիրում է ՔԿ հարցաքննության: Մեծ հավանականությամբ կսահմանվի չբացակայելու արգելք, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը փաստացի կխափանի Ավստրիայի քաղաքներից մեկում նախատեսված Եպիսկոպոսած ժողովը: Այն նախատեսվում է փետրվարի 16-19-ին: Իսկ գուցե արդեն հնարավոր է ասել՝ նախատեսվում էր։ Մեծ հավանականությամբ հենց այդ նպատակն ունի քրգործը եւ Եպիսկոպոսներին հարցաքննության հրավիրելը:Ավելին19:1531.01.26 -
ՀասարակականՏագնապ՝ հոգևորականների սրտում. գնդերեցներից ազատվելու ՊՆ ղեկավարի աղմկոտ որոշումը նաև օրինական չէՊաշտպանության նախարարի՝ գնդերեցներին բանակից հեռացնելու որոշման հրապարակումից հետո այսօր առավոտից ռազմական ոստիկանության մի մեքենա է հսկել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հանձնված է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: 44-օրյա պատերազմին խաչով ու սրով մասնակցած, ընկերներից մի քանիսին կորցրած գնդերեցները կասկած չունեն՝ Սուրեն Պապիկյանը որոշել է հեռացնել իրենց բանակից, որովհետև 40-ից ընդամենը երկուսն են համաձայնել տիրադավ դառնալ:Ավելին19:0031.01.26 -
Հասարակական«Սա հոգևոր պատերազմ է, և առանց Տիրոջ չենք կարող այս պատերազմը հաղթել»․ ժամերգություն՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցումԳնդերեցները Ժամերգություն մատուցեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում։Ավելին18:5331.01.26 -
ՀասարակականԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում. «Փաստ»Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։ Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։ Պաշտոնապես կողմերը խոսում են համագործակցության պայմանների շուրջ անհամաձայնության մասին, սակայն իրական պատկերը, ըստ «Փաստ»-ի աղբյուրների, շատ ավելի կոնկրետ է։ Մասնագիտական շրջանակների գնահատմամբ՝ վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայությունների համար։ Այս տարբերությունը երկար ժամանակ օպերատորների կողմից դիտարկվել է որպես շուկայական անհավասարակշռություն, որը խաթարում է մրցակցային միջավայրը և ստեղծում անհիմն ֆինանսական բեռ։ Կապի օպերատորները, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների և «Փաստ»-ի տեղեկությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։ Օպերատորների շրջանակներում չեն թաքցնում, որ հատկապես մտահոգիչ է վճարահաշվարկային շուկայի մի քանի խոշոր խաղացողների համաժամանակյա և նույնաբովանդակ մերժումը, ինչը, ըստ նրանց, կարող է դիտարկվել նաև որպես մրցակցային դաշտում խնդրահարույց վարքագիծ։ Այս համատեքստում ուշագրավ է, որ վճարային ընկերությունները հայտարարում են մրցակցության հանձնաժողովին դիմելու մասին, սակայն առայժմ չեն հրապարակում, թե ինչու են հեռահաղորդակցության ոլորտի համար կիրառվել էապես ավելի բարձր տոկոսներ, քան այլ խոշոր ծառայությունների դեպքում։ Թեև ժամանակավորապես փոփոխության հետևանքները զգում են բաժանորդները, ոլորտի ներսում համոզված են, որ հարցի արմատը սպառողի շահերի մեջ չէ, այլ տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական պայմանների վերանայման անհրաժեշտության։ Այս իմաստով, տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե պարզապես տեխնիկական վեճ, այլ հեռահաղորդակցության ոլորտի փորձ՝ վերականգնելու շուկայական արդար հավասարակշռությունը։Ավելին18:4531.01.26 -
ԻրավականՍա պետության անվտանգության դեմ ուղղված արկածախնդրութուն է․ Մարինե ՖարմանյանԱյդ քրեական վարույթի նախաձեռնմամբ իրավաբանությունը կարելի է ավարտված համարել քննչական կոմիտեում, սա պետության անվտանգության դեմ ուղղված արկածախնդրութուն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։Ավելին18:3431.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր սկանդալ՝ Եկեղեցու շուրջ. ի՞նչ մեղք են գործել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներըՀայլուր 18։30 Նոր սկանդալ՝ Եկեղեցու շուրջ. ի՞նչ մեղք են գործել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներըԱվելին18:3031.01.26 -
ԻրավականՀովնան Սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. ցանկանում են Եպիսկոպոսաց ժողովը տապալելՔննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։Ավելին18:2331.01.26 -
ԻրավականԲացարձակ ապօրինի է. Հովնան Սրբազանը՝ հոգևորականներին քննչական կանչելու մասինԼրագրողների հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։Ավելին18:1631.01.26 -
ՀասարակականԵրբ մենք ստեղծենք 300,000 աշխատատեղ, մարդիկ կմնան Հայաստանում․ «Մեր ձևով»Այս մասին տեսանյութին կից գրված է «Մեր ձևով» շարժան ֆեյսբուքյան էջում։Ավելին18:0331.01.26 -
ՀասարակականԵս Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժի՝ անգամ մահվան գնով. Մակար ՍրբազանՍյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի մասնակցությամբ հարցաքննությունն ավարտվեց։Ավելին17:5431.01.26 -
ՀասարակականՀրազդանում 4 մեքենա է բախվել․ առկա է գազի արտահոսքՀունվարի 31-ին, ժամը 14։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում բախվել են «Mercedes-Benz», «Nissan», «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առկա է գազի արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին17:4831.01.26 -
ՀասարակականՀանրապետության մի շարք բնակավայրերում ձյուն է տեղումՀունվարի 31-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սիսիանի , Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։Ավելին17:3731.01.26 -
ՔաղաքականԹույլ չենք տալու, որ տիրադավ հակահայերը փորձեն գրավել Գուգարաց թեմի առաջնորդարանը․ Գրիգ ՀարությունյանՔիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր քննչական կոմիտե են հրավիրվել սրբազան եպիսկոպոսներ, որոնցից մեկը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է.Ավելին17:2631.01.26 -
ՔաղաքականԹրամփի պահանջներն, ըստ էության, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են. Իրանը ծնկի բերելն անհնար է. Վարդան ՈսկանյանԱնշուշտ, ԱՄՆ-ը կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունություն։Ավելին17:1031.01.26 -
ԻրավականՄեր երկրում հանցագործներ չկա՞ն. հոգևորականին կանչել են քննչականԱյսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար:Ավելին16:5231.01.26 -
ՀասարակականԵրևանում 10 օր շարունակ կեղտաջրերը ողողում են Պոպովի փողոցը ու տների բակերըՊոպովի փողոցի բնակիչները բազմիցս դիմել են «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն այնտեղից ստացել են պատասխան, որ խնդիրը իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Դիմելով Երևանի քաղաքապետարան՝ քաղաքացիները ստացել են հակառակ պատասխան՝ նշելով, որ խնդիրը փոխանցվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։Ավելին16:4531.01.26