Լրահոս
2026-01-31
-
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա ԽնկիկյանըՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում է ստացվել, որ 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանը հունվարի 30-ին դուրս է եկել Հրաչյա Ներսիսյան փողոցում գտնվող դպրոցից և տուն չի վերադարձել։ Լաուրա Խնկիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին10:3031.01.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են «VAZ»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներՀունվարի 31-ին, ժամը 00։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։Ավելին10:1531.01.26 -
Մամուլի տեսությունՊաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները հստակ ցույց են տալիս, որ պետության գոյատևումը, անկախությունը և ինքնիշխանությունը անմիջականորեն կախված են նրա ունակությունից՝ ապահովելու սեփական անվտանգությունը։ Ուժի գործոնը շարունակում է մնալ որոշիչ միջազգային հարաբերություններում՝ անկախ իրավական նորմերից և դիվանագիտական հռետորաբանությունից։ Այս իրողությունը հատկապես կարևոր է փոքր և միջին երկրների համար, որոնք չեն կարող ապավինել միայն դաշնակիցների աջակցությանը կամ միջազգային կառույցների միջամտությանը։Ավելին10:0031.01.26 -
Մամուլի տեսությունՇրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին․ «Հրապարակ»Ջրվեժի «Պալլադիում հոլլ»-ում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն, կարելի է ասել, Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել, մասնակիցների մեծ մասը 40, անգամ 50 պլյուս տարիքի են եղել, շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել՝ ՔՊ- ական տարածքային կառույցներից:Ավելին09:5331.01.26 -
Մամուլի տեսությունՀռիփսիմե Հունանյանին հանեցին, կրակն ընկան. «Հրապարակ»Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին ընտրելիս թիմն ընտրություն էր կատարել նրա եւ Զարուհի Բաթոյանի միջեւ, վերջինիս օգտին ընդամենը 8 կողմ էր եղել, այսինքն՝ նրա թեկնածությանն էլ չեն կարող վերադառնալ։Ավելին09:4631.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը փորձում է «ջրել» պարգևավճարների թեման․ «Հրապարակ»Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։Ավելին09:4231.01.26 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների հստակեցման, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:Ավելին09:3831.01.26 -
Մամուլի տեսությունՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն. «Հրապարակ»Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:Ավելին09:3431.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՎեհափառի ՍԷԿՏ-ը կփակեն եւ թույլ չեն տան լքել Հայաստանի տարածքը:Ավելին09:3031.01.26 -
Մամուլի տեսությունԻնչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ ակնհայտ է ու անվիճելի, որ լինելու է առնվազն երկու խոշոր բևեռ՝ իշխանություն և ընդդիմություն:Ավելին09:2531.01.26 -
Մամուլի տեսությունԲոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»«Փոքր-ինչ հեռվից գանք, որքան էլ բուն խոսքը մեր այսօրվա տրագիկոմիկական իրավիճակի մասին է: Ասում են, որ տարիներ առաջ տորնադոների, փոթորիկների ու, ընդհանրապես, վատ եղանակային պայմանների համար ԱՄՆ-ում դատարան են դիմել... Աստծու դեմ: Դատարանը հայցադիմումը չի ընդունել, բայց բավականին «շքեղ» պատճառաբանությամբ, այն է՝ «պատասխանողի հասցեն ու գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով»: Իբր, մնացածն «օ-քեյ» է, ու եթե Աստծու կոնկրետ հասցե լիներ ձեռքի տակ, միանգամից դատող էին: Ասում են, ի վերջո, Աստծու նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Դեռ որոնում են... Այս զավեշտական, ամենայն հավանականությամբ՝ անեկդոտային «ասում են...»-ը հիշեցինք մեր օրերում ու մեր երկրում տեղի ունեցող փաստացի և միանգամայն կոնկրետ իրադարձությունների պատճառով:Ավելին09:2031.01.26 -
ՔաղաքականԲերքի երաշխավորված մթերում, կայուն եկամուտ. գյուղատնտեսությունը փրկելու ծրագիր ունի «Մեր ձևովը»Ինչպե՞ս է հնարավոր, որ սերմացու փնտրող, վարող-ցանող ու վաճառող գյուղացու գործը դառնա միայն վարուցանքը: Այսինքն ամբողջ սեզոն աշխատած գյուղացին մեկ էլ չմտածի ապրանքն իրացնելու, դրա ձգձգման դեպքում պահման հատուկ պայմաններ ստեղծելու մասին: Այդպիսի նախագիծ ունի բարերար Սամվել Կարապետյանը: Նրա առաջարկած տնտեսական 5 քայլերից մեկը բերքի երաշխավորված մթերման մասին է:Ավելին09:1531.01.26
2026-01-30
-
ՀասարակականԿրակոցներ են հնչել ՎանաձորումՀունվարի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն հունվարի 22-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի բակում իր ընկերոջ, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Թելման Ջ․-ին պատկանող «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր մոտ գտնվող ատրճանակով մի քանի անգամ կրակել է դեպի օդ, այնուհետև ատրճանակը փոխանցել է Թելման Ջ․-ին, ով նույնպես մի քանի անգամ կրակել է օդ։Ավելին23:5430.01.26 -
ՀասարակականՀայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Մհեր Սահակյանն այսօր կդառնար 38 տարեկան«Այսօր ազնվագույն հայի և սիրելի ընկերոջ՝ Մհեր Սահակյանի ծննդյան օրն է. կդառնար 38 տարեկան:Ավելին23:4230.01.26 -
ՀասարակականՀերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր ՍերոբԱշխարհի բոլորը բանակները՝ ի բաց առեալ կոմունիստական երկրների զինուած ուժերը, պահպանում եւ հզօրացնում եւ տարածում են զինուած ուժերում հոգեւոր սպասաւորութիւնը, զինուորներին բարոյական եւ հոգեբանական ուժ եւ նեցուկ հանդիսանալու, հաւատքի ծէսով եւ աղօթքով զօրացնելու, հայրենիքի հողին մարմնով, հոգով անձամբ պաշտպան կանգնելու նուիրական գործին, եւ ի դէմ մահուան, հոգեբանական ու բարոյական ճնշումներին դիմակայելու համար։Ավելին23:3030.01.26 -
ՀասարակականԿա՛մ թրի տակ, կա՛մ սովամահություն. դաժան այլընտրանքի առաջ են Սիրիայի քրդերըՍիրիայում, կարծես, վերջնականապես փակվում է քրդական ինքնավարության էջը։ Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» համաձայնության են եկել Դամասկոսի հետ՝ սկսելու ինտեգրման գործընթացը, ինչը նշանակում է ինքնավար կարգավիճակից հրաժարում։ Մինչ արագորեն պակասում է քրդերի միջազգային աջակցությունը, տեղում իրավիճակը շարունակում է սրվել: Ալ-Շաարայի պայմաններին չհամաձայնող քրդերը սովամահ են լինում:Ավելին23:1830.01.26 -
ԱշխարհԿյանքից հեռացել է «Տանը մենակ» ֆիլմում Քևինի մոր դերը կատարող Քեթրին Օ՚ՀարանԴերասանուհին իր խաղացած բազմաթիվ դերերից՝ հայտնի է «Տանը մենակ» ֆիլմում Քևինի մոր դերով։Ավելին23:0230.01.26 -
ՀասարակականԷս պորտաբույծներին պիտի հանել, երկիրը մաքրել. ինչի՞ց և ումի՞ց է ամենաշատը դժգոհ երևանցինՕդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ և տրանսպորտ. սրանք երևանցիների արձանագրած հիմնական խնդիրներն են մայրաքաղաքում: Գելափն է հրապարակել նոր հարցման արդյունքները, որով նաև պարզվում է, թե ինչպես են քաղաքապետ Ավինյանի աշխատանքը գնահատում մարդիկ:Ավելին22:5230.01.26 -
ՀասարակականԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր ԳրիգորյանՔիչ առաջ գնդերեց Տեր Պսակ քհն. Մկրտչյանը հայտարարություն արեց, որ. «ՊՆ հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից» (հղումը՝ մեկնաբանությունում): ՊՆ-ն ևս հաստատեց:Ավելին22:3930.01.26 -
ՄիջազգայինՄեծ պատերազմի շեմին է Իրանը. Բաքվի խոստումներն ու Վաշինգտոնի սպառնալիքներըՄեղմացել է Միացյալ Նահանգների նախագահի հռետորաբանությունը Իրանին ուղղված վեջին սպառնալիքներից հետո: Բաքուն էլ արտգործնախարարի մակարդակով վստահեցրել է Թեհրանին, թե Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: Փորձագետները համոզված են՝ եթե Իրանը պատերազմի կիզակետում հայտնվի, այդ երկրի բոլոր այն հարևանները, որ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններում են մարտադաշտի են վերածվելու:Ավելին22:2630.01.26