Լրահոս
2026-02-05
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:Ավելին11:4505.02.26 -
ՀասարակականԱկցիա ԱԺ-ի դիմաց՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցի առթիվ«Հարգարժան օմբուդսմեն, խայտառակ իրավիճակ է տիրում Հայաստանում ու Ադրբեջանում». ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցի առթիվ։Ավելին11:4105.02.26 -
ՀասարակականԵթե հիվանդանոցներից դուրս բերեն աղոթատեղիները, դա Եկեղեցու դեմ չէ, դա ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Տեր ՓառենԼրագրողների հետ զրույցում ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։Ավելին11:3605.02.26 -
ԻրավականԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։Ավելին11:3005.02.26 -
ՀասարակականԿարող ես հայտնի տիկնոջը մերկացնել ու գցել համացանց, դա մեծ սպառնալիք է. ՀՌՀ նախագահՄամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։Ավելին11:2505.02.26 -
ՀասարակականԻնձ փորձում են շանտաժի միջոցով լռեցնել, անհայտ անձը ինձ նամակ էր ուղարկել. Արթուր ՉախոյանԱյս մասին հայտարարեց ակտիվիստ Արթուր Չախոյանը։Ավելին11:1705.02.26 -
ՀասարակականՓոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք, գրե՛ք, ուրախ կլինեմ պատասխանել․ Նարեկ ԿարապետյանՖեյսբուքի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին11:1005.02.26 -
ՀասարակականՄենք ենք զարգացրել Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը, 30 տարի ինքը մեզնով վարձատրվել է. «Ռոսիա» մոլի աշխատակիցՆրանք բողոքում են, որ տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում տաղավարներ են վարձակալել, առևտուր են արել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։Ավելին11:0005.02.26 -
ՀասարակականՈւզում են մանր բիզնեսը փակեն. «Ռոսիա» մոլի աշխատակիցԱկցիայի ժամանակ ասաց «Ռոսիա» մոլի աշխատակիցը։Ավելին10:5505.02.26 -
ՀասարակականՏարածքը ուզում են տալ մի քանի բրենդի. «Ռոսիա» մոլի աշխատակիցները բողոքի ակցիա են անումՏարածքը ուզում են տալ մի քանի բրենդի. «Ռոսիա» մոլի աշխատակիցները բողոքի ակցիա են անումԱվելին10:4505.02.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։Ավելին10:3005.02.26 -
ՍփյուռքԹբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԽոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձեռբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:Ավելին10:2505.02.26 -
Մամուլի տեսություն1 տարում 6 գույք է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը. «Ժողովուրդ»Ինչ վերաբերում է ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդին, ապա հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 7 մլն 176 հազար դրամ։ Այսինքն՝ այդքան մեծ թվով անշարժ գույք գնած պետական պաշտոնյան հիփոթեքային վարկ չի վերցրել։Ավելին10:1505.02.26 -
Մամուլի տեսությունԱյսօր ԱԺ-ում թեժ է լինելու. «Հրապարակ»Նախագծում նշվում է․ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:Ավելին10:0905.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ի գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ»Հիշեցնենք, որ գրանցումից հետո` ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել` հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ:Ավելին10:0405.02.26 -
ՄիջազգայինՊուտինի անունը՝ 1000 անգամ. սկանդալային Էփշտեյնի չիրականացած երազանքըԷփշտեյնի փաստաթղթերում նոր սկանդալային մանրամասներ են շարունակում գտնել դրանք ուսումնասիրող մարդիկ: Պարզվում է 3 մլն էջերում ավելի քան 1000 անգամ Պուտինի անունն է նշված: Էփշտեյնը ամեն կերպ փորձել է հանհդիպել Դաշնության առաջնորդի հետ՝ նրա մոտ ուղարկելով միջնորդների, բայց Պուտինին համոզել չի հաջողվել:Ավելին10:0005.02.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ»Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը:Ավելին09:5605.02.26 -
Մամուլի տեսությունՇտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1377 որոշման մեջ։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են շտապ բժշկական օգնության ընդհանուր գծային, մանկաբուժական, վերակենդանացման, մանկաբարձական, հոգեբուժական, դիատար և այլ մասնագիտացված բրիգադներ, որոնք ենթադրում են հագեցված շտապ օգնության մեքենաների պարտադիր առկայություն, սակայն միջազգային պրակտիկայում օգտագործվում են նաև շտապ օգնության մեկ այլ՝ մեքենա չենթադրող՝ շտապ օգնության մոտոմիավորներ: Մոտոմիավորի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի կենսական նշանակությամբ։ Շտապ օգնության համակարգում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել, իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցները և դժվարանցանելի բակային տարածքները հաճախ խոչընդոտում են շտապօգնության մեքենաների արագ հասնելուն։ Մոտոցիկլով աշխատող բժիշկը կարող է շրջանցել խցանումները, ճկուն անցնել ամենադժվար հատվածներով և հիվանդին հասնել զգալիորեն արագ։ Այդ արագ արձագանքումը որոշ դեպքերում բառացիորեն կյանքի արժեք ունի, հատկապես սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության ժամանակ, երբ ամեն ուշացում նվազեցնում է հաջող միջամտության հնարավորությունը։Ավելին09:5205.02.26 -
ԻրավականՊարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել էՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին09:4805.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են. «Ժողովուրդ»Այս օրինակները ցույց են տալիս, որ դատարանի վճիռ չկատարելու համար քրեական պատասխանատվություն իրականում կիրառվում է շարքային քաղաքացիների դեպքում, իսկ իշխանական գործիչները անպատիժ են։Ավելին09:4505.02.26