Լրահոս
2026-02-07
-
ՔաղաքականԵթե մի երկրի ղեկավար մրցանակ է ստանում իր ժողովրդին հանձնելու համար, ուրեմն դա անկախ պետություն չէ. Արթուր Խաչիկյան«Եթե մի երկրի ղեկավար մրցանակ է ստանում իր ժողովրդին հանձնելու համար, ուրեմն դա անկախ պետություն չէ»։ Այս մասին փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։Ավելին13:4607.02.26 -
ՏարածաշրջանԻրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի«Մենք չենք կարող հրթիռների շուրջ բանակցություններ վարել ոչ հիմա, ոչ էլ ապագայում, քանի որ դա պաշտպանության հարց է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։Ավելին13:4107.02.26 -
ՄիջազգայինՓաշազադեն կմեկնի Վատիկան․ կհանդիպի Հռոմի ՊապինԿովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 8-ին կմեկնի Վատիկան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ այցը տեղի է ունենում Սուրբ Աթոռի և Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի անձնական հրավերով:Ավելին13:3007.02.26 -
ՔաղաքականՀայաստանը բախվում է կոնկրետ գոյաբանական սպառնալիքների. Արա ԱյվազյանՔննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը։Ավելին13:2307.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:Ավելին13:1507.02.26 -
ՔաղաքականՀայաստանի կառավարությունը ասել է, որ չի ուզում՝ Վենսը Վեհափառի հետ հանդիպում ունենա. Հարութ ՍասունյանԱյս մասին փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Լինսի հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։Ավելին13:0007.02.26 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-իցՓետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։Ավելին12:4507.02.26 -
ՀասարակականԱրագածոտնում մերկասառույցի պատճառով մոտ 18 կիլոմետրանոց խցանում է, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ըԱյսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։Ավելին12:4007.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պայթյունավտանգ իրավիճակում Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են ձգտում. ո՞վ ի՞նչ է զիջումՀայլուր 12։30 Պայթյունավտանգ իրավիճակում Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են ձգտում. ո՞վ ի՞նչ է զիջումԱվելին12:3007.02.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2407.02.26 -
ՀասարակականՆոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներՏևական ժամանակ է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 30-ից ավելի սեփական տների բնակիչներ և դրան հարակից Էրեբունի փողոցի 27, 29 շենքերի բնակիչներ չեն կարողանում ազատվել գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։ Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երեք ամսից ավելի է՝ դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու հոսում են փողոցով մեկ՝ բնակելի սեփական տների ու 5 հարկանի մի քանի շենքերի մոտով չես կարողանում անցնես։ Ամբողջ կեղտը փողոցում լցված է, իսկ Էրեբունու թաղապետարանը ու համատիրությունը «մատը մատին չեն խփում»։ «Վեոլիա ջուր» զանգահարում ենք, ասում են աշխատանքային 10 օրվա ընթացքում կմոտենան, մի քանի անգամ մեր միջոցներով ենք վճարումներ կատարել ու խնդրել ենք, որ այս մարդիկ հատուկ փչող ավտոմեքենայով եկել ու բացել են, բայց 1 օր անց նորից նույն պատկերն է լինում։ Վիճակն այնքան վատ է,որ կեղտաջրերը արդեն լցվում են սեփական տների ոչ թե բաղնիք, այլ նաև ննջասենյակներ, հյուրասենյակներ ու նկուղեր։ Վճարումները բոլորս կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը ոչ մի առաջընթաց չենք տեսնում մեզ այս գարշահոտից փրկելու ուղղությամբ։ Հիմա դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավատալով, որ իր միջամտությունը բավական է, որպեսզի Էրեբունու թաղապետրանն ու «Վեոլիա ջուր»-ը համատեղ այս հարցը լուծեն»։Ավելին12:1507.02.26 -
ՔաղաքականՍա հոգևոր անվտանգության խնդիր է. Ստեփան ԴանիելյանԱյս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Ավելին12:0007.02.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 07.02.2026Մամուլի տեսություն 07.02.2026Ավելին11:4807.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծիՇեշտվում է, որ կատալոգը պետք է կազմվի «Ամերիկան՝ ամենից առաջ» քաղաքականության շրջանակում սահմանված չափանիշների հիման վրա։Ավելին11:4507.02.26 -
ՔաղաքականԱնվտանգությունը շատ նման է թթվածնի. երբ կա, չենք նկատում, երբ չկա, սկսում ենք փնտրել. Արտակ Զաքարյան«Անվտանգությունը շատ նման է թթվածնի. երբ կա, չենք նկատում, երբ չկա, սկսում ենք փնտրել»: Քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։Ավելին11:3007.02.26 -
ՄիջազգայինՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկրները դատապարտել են ԵՄ գործողություները Իրանի դեմՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկները հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իրանի Իսլամական Հանրապետության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Եվրամիության վերջին գործողությունները։ Նկատի ունեն վերջին ամիսներին Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում ԵՄ արտգործնախարարների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու մասին հայտարարությունը: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ հայտարարության մեջ նշվել է, որ անդամ երկրները կտրականապես մերժում են քաղաքական նման մոտեցումները և ընդգծում, որ այդ գործողությունները, ԵՄ-ի կողմից 2025թ․ հունվարի 30-ին ընդունած անկախ պետության զինված ուժերի մի մասի դեմ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում են, այդ թվում՝ իշխանությունների հավասարության, երկրների ներքին գործերին չմիջամտելու ակնհայտ խախտում: Ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին։ Հայտարարության մեջ նշվել է, որ անդամ երկրները պաշտոնապես ճանաչում են ԻԻՀ-ի և Զինված ուժերի՝ հատկապես ԻՀՊԿ-ի ջանքերն ուղղված տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին ու կանխարգելմանը՝ միաժամանակ ընդգծելով շարունակական համերաշխությունը ԻԻՀ ժողովրդի և կառավարության հետ, որը այս խմբի հիմնադիր անդամներից մեկն է։ ՄԱԿ-ի Կանոնադրության Բարեկամների խմբի անդամ պետությունները 17-ն են, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը, Կուբան, Վենեսուելան, Պաղեստինը, Նիկարագուան, Ուգանդան, Բելառուսը, Բոլիվիան, Զիմբաբվեն և մի շարք այլ երկրներ։Ավելին11:2007.02.26 -
ՔաղաքականԿարող ենք պարոն Վենսից խնդրել հանդիպում, որովհետև մենք ներկայացնում ենք հանրության որոշակի հատվածին. Արամ ՍարգսյանԱյս մասին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ Արամ Սարգսյանը։Ավելին11:1507.02.26 -
ՀասարակականԲախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ ենՓետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գուգարք գյուղում բախվել են 29-ամյա Նվեր Ս․-ի վարած «Opel» մակնիշի և 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:0007.02.26 -
Միջազգային25 տոկոս մաքսատուրք` Իրանի հետ առևտուր անող երկրների համար. Թրամփի ներ հրամանագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ: Ինչպես հայտնում է BBC news-ը, Իրանի հիմնական արտահանումը նավթն է։ Kpler-ի տվյալներով՝ այս բեռնափոխադրումների մոտ 80%-ը գնում է Չինաստան, չնայած դրանք չեն արտացոլվում չինական վիճակագրության մեջ. հում նավթը վերբեռնվում է երրորդ երկրներում և գրանցվում է որպես մալայզիական կամ ինդոնեզական։Ավելին10:4507.02.26 -
ՀասարակականԱրարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. նա ձերբակալվել էԴեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։Ավելին10:3207.02.26