Լրահոս

2026-02-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես` -քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, -հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի, -քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները: Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ:
    10:27
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը (2026թ․) ընկած ժամանակահատվածում։
    10:15
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին
    Արցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները և հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև և օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մասն են քրիստոնեական աշխարհի նյութական և հոգևոր ժառանգության։ Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Այս վայրերը միայն ազգային խորհրդանիշներ չեն. դրանք կենդանի վկայություններ են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության և բազմաթիվ ժողովուրդների համատեղ պատմության մասին։ Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին։
    10:10
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»
    Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:
    10:05
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»
    Առանց այն էլ ակնհայտ է, որ պատգամավորներից շատերը նոր խորհրդարանում պարզապես չեն լինի։ Փոխարենը կլինեն մարդիկ, որոնք երբևէ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշմամբ աչքի չեն ընկել, պարզապես հանուն իրենց կոնմֆորտի և լավ ապրելու համագործակցության մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի հետ և կարող են հայտնվել խորհրդարանում՝ որպես կոճակ սեղմողներ։
    10:00
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Փաշինյանը արվեստի և մշակույթի մի շարք գործիչների «համոզել» է առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակով՝ վերջիններիս բավական բարձր դիրքեր խոստանալով ընտրական ցուցակում, ինչն էլ հարուցել է ՔՊ հնաբնակների և խորհրդարանական խմբակցության պատգամավորների դժգոհությունները։
    09:48
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»
    Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ընդունած կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց։ Այս համատեքստում, որպեսզի հնարավոր լինի կառավարության որոշման նախագծերում սահմանել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման ընթացակարգը և Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով՝ ԵՄ կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումների իրականացումը, անհրաժեշտ է օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմերը, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ արտադրությունը տնտեսական գործունեություն է, ապա վերջիններիս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով, ուստի անհրաժեշտ է զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում։
    09:45
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ»
    Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։
    09:42
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում․ «Հրապարակ»
    Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը:
    09:38
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որքան ոսկի կա Ամուլսարում և որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ»
    NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել է, որ ոսկու գինը նվազել է 2.29%-ով և կազմել 4860.10 դոլար, արծաթի գինը նվազել է 11.56%-ով և կազմել 77.04 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 9.83%-ով և կազմել 2044.90 դոլար։ Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ)։
    09:34
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»
    Հունվարի 29-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և անդրադարձավ բազմաթիվ թեմաների՝ աշխարհում տիրող խառը իրավիճակ և աշխարհակարգի փոփոխություն, կենտրոնացավ, այսպես կոչված, «Թրամփի ուղի» նախագծին, օգուտներին, ակնհայտ և հավանական խնդիրներին, ներքաղաքական խնդիրների՝ ընտրություններ, վերադասավորումներ, հնարավոր դաշինքներ, իր մասնակցությանը և այլն։ Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ սոցիալական անհավասարության խնդրին՝ ցածր թոշակի և պաշտոնյաների ճոխ պարգևատրման հակադրությանը և այլն։
    09:25
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»
    Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար:
    09:20
    07.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»
    Այո, այս դեպքում նրա հետ չհամաձայնել չի կարելի. դա իսկապես անհավատալի մի եղելություն է ու կատարված փաստ: Բայց... Անհավատալի է հենց այն իմաստով, որ նման մրցանակաբաշխությանը «ձեռք ձեռքի տված» մասնակցում են նրանք, ովքեր դարձան պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի հայաթափման պատճառ: Այսինքն, ստացվում է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովը այդպիսով ընդունեց, որ նրանք «մարդկային եղբայրնե՞ր» են: Զի՛լ «եղբայրություն» է, ոչինչ չես ասի:
    09:15
    07.02.26
    Ավելին
2026-02-06