Լրահոս
2022-10-04
-
ԻրավականԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել ՍտրասբուրգԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-14-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ լիագումար և Վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր։Ավելին17:2004.10.22 -
ՔաղաքականՑանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՄենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:Ավելին17:1804.10.22 -
ՍպորտԱրամ Ոսկանյանը հեռանում է «Արարատ»-իցԱրամ Ոսկանյանը, որը զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն:Ավելին17:0904.10.22 -
Քաղաքական«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշի դուրս գալ Հայաստանից». Աժ նախագահ«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահը:Ավելին17:0004.10.22 -
ՔաղաքականՏեր-Պետրոսյանը պարզաբանել է իր հայտարարությունը«Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»: Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:Ավելին16:5304.10.22 -
ՔաղաքականՉեմ կարծում՝ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստան-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. Ալեն ՍիմոնյանԱրցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին16:4704.10.22 -
ՀասարակականՃանապարհատրանսպորտային պատահարներ ՀայաստանումՀոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենան և մոպեդը. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին16:4304.10.22 -
ԻրավականԶոհված զինծառայողների 6 ծնող տուժող է ճանաչվել՝ «Եռաբլուրում» կիրառված բռնության գործով, սակայն բռնարար ոստիկաններին պարզել ՔԿ-ն չի կարողանում«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից վեցն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Ավելին16:4304.10.22 -
ՔաղաքականԱԺ նախագահը «հավաստի աղբյուրի» հոդվածները չի կարդացել, բայց դրանց բովանդակությանը ծանոթ էԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի` անանուն աղբյուրի հոդվածները, բայց տեղյակ է հոդվածների բովանդակությանը ու վստահեցնում է, որ Ադրբեջանի որևիցե պահանջ Հայաստանը չի ընդունել, ավելին՝ որևէ փաստաթուղթ չկա:Ավելին16:3504.10.22 -
ՔաղաքականՀայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև. հայտարարությունԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագություն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:Ավելին16:2804.10.22 -
ՄիջազգայինՊայթյուն՝ Ուզբեկստանի քիմիական գործարանումՀոկտեմբերի 4-ին հրդեհի հետևանքով պայթյուն Է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն Է Ուզբեկստանում (գտնվում Է Տաշքենդի մարզում): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մարզային խոկիմիյատը (վարչակազմը):Ավելին16:2604.10.22 -
ՄիջազգայինԲաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներինՄիացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Այս մասին նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական էջում:Ավելին16:1804.10.22 -
ՄիջազգայինՀունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմիցՀունաստանը խստորեն դատապարտում է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից և կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին «Թվիթեր»-ում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:Ավելին16:0904.10.22 -
ԱրցախԱրցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։Ավելին16:0004.10.22 -
ՔաղաքականԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը Միրզոյանը խոսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների մասինՀոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն ՌաֆայելԱվելին15:5004.10.22 -
ՄիջազգայինՄոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել էՄոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 4-ին ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 6 չվերթ, ևս 11-ը չեղյալ է հայտարարվել։ Թռիչքների հետաձգման ու չեղարկման պատճառների մասին տվյալներ չկան։Ավելին15:4104.10.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Կրեմլը «հերթական անհեթեթություն» է անվանում «հավաստի աղբյուրի» հայտնած լուրըՀայլուր 15:30 Կրեմլը «հերթական անհեթեթություն» է անվանում «հավաստի աղբյուրի» հայտնած լուրըԱվելին15:3004.10.22 -
ՄիջազգայինՀազարավոր գերմանացիներ պահանջում են զենք չմատակարարել Ուկրաինային և զսպել գնաճըԳերմանիայում հազարավոր մարդիկ փողոց են փակել՝ մեղադրելով կառավարությանը էներգետիկ քաղաքականությունը տապալելու, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:Ավելին15:2004.10.22 -
ՔաղաքականՀոկտեմբեր և նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմության մեջ․ Հոխիկյան«Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմության մեջ։ Բանակցությունները և իրար հաջորդող հանդիպումները միջազգային կազմակերպությունների և գերտերությունների ղեկավարների հետ ոչ մի լավ բան չեն խոստանում մեզ։Ավելին15:1004.10.22 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում ական է պայթելՔննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում ական է պայթել։ Ըստ տարածվող լուրերի` նշվում էր, որ տուժել է Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդ, ով ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:Ավելին15:0304.10.22