Լրահոս
2022-10-25
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-17մ/վ արագությամբ:Ավելին14:5025.10.22 -
ՀասարակականՄահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրըՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավով տեղեկացնում է, որ, 64 տարեկան հասակում մահացել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ Քաջիկ Մինասյանը։Ավելին14:4525.10.22 -
ՄիջազգայինՎրաստանի նախագահը չի իմացել, որ Ալիևը Վրաստան է գնումՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղյակ չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին: Տեղեկությունը Վրաստանի նախագահի աշխատակազմն է հայտնել: Զուրաբիշվիլին ողջունել է Իլհամ Ալիևի այցը Վրաստան։Ավելին14:4025.10.22 -
ՔաղաքականԱրևմտյան տարբերակով փաստաթղթով պահանջում են Արցախը տալ Ադրբեջանին. Տիգրան ՔոչարյանՄոտավորապես երկու շաբաթ է անցել, ինչ ռուսական տելեգրամյան ալիքները սկսեցին հրապարակել փաստաթուղթ, որի շուրջ, ըստ աղբյուրների, տեղի են ունենում բանակցությունները: Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Վաշինգտոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հենց այս փաստաթուղթն են բանակցել և ստացել են: Այդ նույն տեղեկություններով՝ այս փաստաթուղթը դարձել նաև Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։Ավելին14:3525.10.22 -
ՀասարակականԵրևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:3225.10.22 -
ԱշխարհԱդրբեջանում ինքնասպանությունների կտրուկ աճը փողոց է հանել քաղաքացիներին. 100 մարդ բերման է ենթարկվելԲաքվում ակցիայի ժամանակ ավելի քան 100 քաղաքացու են բերման ենթարկել: Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը իշխանությունից պահանջում է լուրջ վերաբերվել 44-օրյա պատերազմից հետո զինծառայողների շրջանում ինքնասպանությունների կտրուկ աճին: Բաքվի քաղաքապետարանի մոտ 40 րոպե է տևել ակցիան, որից հետո իրավապահները բաժին են տարել քաղաքացիներին:Ավելին14:2425.10.22 -
ՀասարակականՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։Ավելին14:1425.10.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն մոտ 20 տոկոսովԱդրբեջանը պատրաստվում է ռազմական բյուջեն ավելացնել ևս 5.3 մլրդ մանաթով: APA գործակալությունը հայտնում է, որ այդպիսով՝ 2023-ի ռազմական բյուջեն մոտ 20 տոկոսով գերազանցելու է 2021-ի թիվը: Ըստ օրինագծի պաշտոնական հիմնավորման՝ նպատակը, իբր, երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է:Ավելին14:0525.10.22 -
ՔաղաքականԵվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. ԿլաարԵվրոպական Միությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:Ավելին14:0025.10.22 -
ՄիջազգայինԹուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերըԹուրքիայի և Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջև ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»: Այդ մասին Թուրքիայի գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ավելին13:5725.10.22 -
ՔաղաքականԲրյուսելը Փաշինյանի հետ Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացնելուՈրոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։ Երեկ էլ տեղեկություններ ստացվեցին, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Սոչիում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ըստ առկա տեղեկությունների և «տրամադրությունների», ռուսաստանյան հանդիպումը կարող է զուտ «արձանագրային» բնույթ կրել, և հենց «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հենքը: Չի բացառվում, որ Սոչիից հետո Հայաստանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով փաստացի նախ՝ վերջնականապես ձեռք կքաշեն Արցախից, երկրորդ՝ կիրականացնեն իրենց հիմնական նպատակը, այն է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն՝ շրջվելով դեպի արևմուտք:Ավելին13:5225.10.22 -
Քաղաքական«Ռուսաստանի թագավորը եթե ուզենար հանդիպում կազմակերպել Աստանայում, կկազմակերպեր». ՔՊ-ական պատգամավորՆիկոլ Փաշինյանի թիմակիցը խորհրդարանում հայտարարել է, որ Ռուսաստանն է ուզում, որ Հայաստանը Ադրբեջանին, այսպես կոչված, միջանցք տա Սյունիքով: ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ասել է, որ ոչ մի լավ բան չի սպասում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից: Նա անգամ կասկածում է, թե ընդհանարապես կլինի՞ այդ հանդիպումը, թե՞՝ ոչ:Ավելին13:4925.10.22 -
ՔաղաքականԱդրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար. ՓաշինյանՍկսած սեպտեմբերի 14-ից՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին13:4525.10.22 -
ՔաղաքականՀայաստանից պատվիրակություն կգործուղվի ԼիտվաԱռևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Հայաստանից Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) կգործուղվի պատվիրակություն։Ավելին13:4025.10.22 -
Արտաքին քաղաքականություն«Մոսկվային ու Երևանին կռվեցնելու փորձերը հաջողություն չեն ունենա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ«Մոսկվային և Երևանին կռվեցնելու փորձերը հաջողություն չեն ունենա, եղբայրական Հայաստանն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելին13:3025.10.22 -
ՄիջազգայինՄոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստաշոուի թողարկման կապակցությամբ, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։Ավելին13:2125.10.22 -
ՔաղաքականԻտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, նշված էԱվելին13:1325.10.22 -
ՀասարակականԿասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։Ավելին13:0425.10.22 -
ՀասարակականՄի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիԱյս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:Ավելին12:5625.10.22 -
ՀասարակականFlyone Armenia-ն նոյեմբերի 14-ին կիրականացնի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան առաջին չվերթըFLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ քաղաքներ իրականացվող չվերթերի աշխարհագրությունը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի չվերթեր դեպի Միներալնիե Վոդիի Մ․ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։ Չվերթերի մեկնարկը կտրվի նոյեմբերի 14-ին։ Այսպիսով՝ Միներալնիե Վոդին կդառնա FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում ներառված Ռուսաստանի հինգերորդ քաղաքը։Ավելին12:4825.10.22