Լրահոս
2022-11-21
-
ԻրավականԿենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից շուրջ 2,5 մլն դրամ կաշառք ստանալու դեպքով նախաքննությունն ավարտվել էԵրևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժնի առաջին կարգի մասնագետ Է. Վ.-ն Կենտրոն վարչական շրջանում առևտրային գործունեությամբ զբաղվող Հ. Հ.-ի, Ա. Ս.-ի, Լ. Մ.-ի և Ս. Հ.-ի օգտին ապօրինի անգործության, այն է՝ նրանց կողմից իրականացվող գործունեության հետ կապված իրավախախտումները չարձանագրելու և նրանց պատասխանատվության չենթարկելու ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան գործողություն չկատարելու համար հիշյալ անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:Ավելին17:4921.11.22 -
ՄիջազգայինԹուրքիային ամերիկյան կործանիչների վաճառքը սահմանափակելու գործընթաց են սկսել ԱՄՆ-ումԹուրքիային ԷՖ-16 ամերիկյան կործանիչների վաճառքը սահմանափակելու գործընթաց է սկսել 20-ից ավելի ամերիկացի կոնգրեսական: Նախատեսվում է 2023 թվականին ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում Սպիտակ տան վարչակազմի համար սահմանափակումներ կիրառել, որպեսզի հնարավոր չլինի Թուրքիային ԷՖ-16 օդանավեր և արդիականացման սարքավորումներ վաճառել։Ավելին17:4621.11.22 -
ՀասարակականՇչակ է գործարկվելուՆոյեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։Ավելին17:3821.11.22 -
ԻրավականՊարզվում են չորս մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:Ավելին17:3021.11.22 -
ՏարածաշրջանԻրանը վճռական գործողությունների կդիմի, եթե շարունակվեն երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերըՀարևան Իրանը ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերը կանխելու համար ավելացրել է ռազմական ներկայությունը երկրի հյուսիս-արևմտյան շրջանում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խստորեն զգուշացնում է զինված չարագործներին և վարձու ահաբեկիչներին, որ վճռական գործողությունների կդիմի, եթե շարունակեն Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը:Ավելին17:2221.11.22 -
ԱրցախԱդրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՊՆԱյս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Ավելին17:1721.11.22 -
ՀասարակականԶգուշացնող պաստառներ՝ Ազատի ջրամբար տանող ավտոճանապարհներինԱզատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ: Արդյունքում՝ ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները:Ավելին17:1321.11.22 -
ՀասարակականՌուբեն Մելքոնյանը վերընտրվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանՆշենք, որ Մելքոնյանը ֆակուլտետի դեկանն է 2017 թվականից։Ավելին17:0521.11.22 -
ՏարածաշրջանՀայաստանի և Վրաստանի փորձագիտական կառույցները համաձայնել են կնքել փոխգործակցության հուշագիրԱրդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, ձեռագրաբանական և փաստաթղթաբանական, տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեագիտական բյուրոյի ղեկավար Մամուկա Ջանգուլաշվիլիի և Վրաստանի ՆԳՆ դատաքրեագիտական դեպարտամենտի ղեկավար Գիորգի Տվաուրիի հետ։Ավելին16:5621.11.22 -
Աշխարհ46 զոհ, շուրջ 700 տուժած․ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքներըԻնդոնեզական Ճավա կղզում հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 46-ի, տուժել Է շուրջ 700-ը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, նոյեմբերի 21-ին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:Ավելին16:4821.11.22 -
ՀասարակականԿասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, ք. Արտաշատ):Ավելին16:4321.11.22 -
ՔաղաքականՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունըՆոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին16:4021.11.22 -
ՔաղաքականՆայում ես լրահոսն ու ապշում․ Ավետիք ԻշխանյանՆայում ես լրահոսն ու ապշում։ Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվում են հազարավոր զինվորներ, խաղաղ բնակիչներ, դժբախտանում ընտանիքներ, ավերվում բնակավայրեր։ Եվ այս ամենի ֆոնին Ուկրաինայի նախագահ Զելինսկին դեմքի երջանիկ արտահայտությամբ, լայն ժպիտը դեմքին ընդունում է եվրոպական բարձրաստիճան հյուրերին․․․Ավելին16:3021.11.22 -
ՀասարակականՊատերազմում գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներն ակցիա են արել ամանորյա բեմահարթակի առաջ44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինվորների հարազատները Հանրապետության հրապարակում՝ ամանորյա բեմահարթակի դիմաց ակցիա են արել՝ իշխանությունից ու միջազգային կառույցներից պահանջելով իրենց որդիներին: Գերության մեջ գտնվող զինծառայողի հարազատներից մեկն ասել է, որ կառավարությունն իրենց ասում է, թե աշխատում են տղաներին վերադարձնելու համար, բայց երկու տարուց ավելի է՝ ոչ մի լուր չունեն։Ավելին16:2021.11.22 -
ԱշխարհԹունավորման մասին շահարկումները տեղին չեն. ՍաակաշվիլիՎրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երբեք իր փաստաբաններից ոչ մեկին չի ասել, թե` կասկածում է, որ թունավորել են իրեն, փոխանցում է Aliq.ge-ն։Ավելին16:1121.11.22 -
ՀասարակականՈրոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԱմանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը:Ավելին16:0321.11.22 -
ՔաղաքականԱյն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին. Ալեն ՍիմոնյանՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․Ավելին15:5521.11.22 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակԱրցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին15:4721.11.22 -
ՄիջազգայինՁմռանն Ուկրաինայից նոր փախստականներ կժամանեն ԼեհաստանԱռաջիկա ձմռանն Ուկրաինայից նոր փախստականներ կժամանեն Լեհաստան, հայտարարել Է Լեհաստանի նախագահի վարչակազմի Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Յակուբ Կումոխը՝ հանդես գալով RMF FM ռադիոկայանի եթերով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելին15:3821.11.22 -
ՀայաստանՀայլուր 15։30 Իրանն ավելացնում է զորքը երկրի հյուսիս-արևմուտքում. Թեհրանն զգուշացնում էՀայլուր 15։30 Իրանն ավելացնում է զորքը երկրի հյուսիս-արևմուտքում. Թեհրանն զգուշացնում էԱվելին15:3021.11.22