Լրահոս
2022-12-01
-
ՔաղաքականԱնընդունելի է դավաճանների հերոսացումը և հակառակը. Արսեն ՋուլֆալակյանԱնչափ կարևոր է, որ հայ պատմաբանները հստակ գնահատական տան 2020թ Արցախյան պատերազմին և նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Դա պետք է արձանագրվի տարբեր կոնֆերանսներում, գիտական աղբյուրներում և գրականության մեջ: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրում է Արսեն Ջուլֆալակյանը։ «Ժամանակակիցները չպետք է թույլ տան, որ այսքան փաստերով հանդերձ, տարիների ընթացքում լղոզվի հայոց պետականության համար կարևորագույն նշանակության այդ պատմական իրադարձությունը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ, գործող անձանց կենդանության օրոք: Իրերը պետք է ստանան իրենց անունները: Անընդունելի է դավաճանների հերոսացումը և հակառակը: Այլ պարագայում մենք որպես ազգ երբեք չենք հաջողի: Ասածիս վառ ապացույցն էլ այն է,որ ունենալով հայոց պատմության մեջ բազում դավաճանական դեպքեր, հիմնականում չենք խորացել դրանց մեջ, մերժելի չենք դարձրել դավաճաններին: Հիշենք օրինակ մեզանից ընդամենը 100 տարի առաջ տեղի ունեցած Կարսի անկումը… Հակառակ պարագայում, ինչպես հաճախ է լինում մեր դեպքում, ժամանակի ընթացքում մեղավոր են դուրս գալու ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան... բայց ոչ երբեք մենք: Այնինչ «ամրոցի դարպասները ներսից էին բացված»»,- գրել է նա:Ավելին23:5001.12.22 -
ԱշխարհՌուս զինվորը ողջ է մնացել այրվող տանկի մեջ՝ ուկրաինացի զինյալների կրակի տակԴոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում ռուս տանկիստին հաջողվել է փախչել այրվող տանկից, ապա վերադառնալ մարտի դաշտ։ Այս մասին պատմել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ Իվան Շիցը, փոխանցում է Իզվեստիա-ն: Ինչպես հայտնել է զինծառայողը, հարվածից հետո վարորդին տանկից տարհանել չի հաջողվել, ինչի պատճառով էլ նրա գործընկերները որոշել են, որ նա մահացել է։ Սակայն մեկ օր անց զինծառայողը վերադարձել է ռուսական դիրքեր։ «Նա պատասխան կրակ է բացել չորս պահունակներով, սողալով հասել է խրամատի գիծը և այնտեղից կրակել: Հակատանկային նռնակներն արդեն սկսել են աշխատել դրա վրա։ Նա պառկել և սողացել է դեպի մեր ստորաբաժանումները մեկ գիշերվա ընթացքում », – ասել է Իվան Շիցը RT-ին տված հարցազրույցում: Տանկիստը հայտնել է, որ ծխի պատճառով կորցրել է գիտակցությունը այրվող մեքենայում, իսկ ուկրաինացի զինյալները նռնակներից կրակ են բացել նրա վրա։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, հայտնվել էին կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է ռուս զինվորը երկու անգամ դեն նետում ուկրաինացի զինյալների ուղղաթիռի կողմից իր վրա նետված նռնակները։Ավելին23:4001.12.22 -
ՍպորտՄունդիալ-2022․ Մարոկկոն և Խորվաթիան փլեյ-օֆֆում են, Բելգիան դուրս մնաց պայքարիցՖուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացան F խմբի խաղերը։ Երրորդ տուրում կայացան Խորվաթիա-Բելգիա և Կանադա-Մարոկկո խաղերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբային փուլի վերջին տուրի խաղերի արդյունքներով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ Խորվաթիա-Բելգիա խաղում երկու թիմերին էլ հաղթանակ էր անհրաժեշտ։ Բելգիային հաղթանակն անհրաժեշտ էր փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու, իսկ Խորվաթիային՝ խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար։ Չնայած հաղթանակը երկու թիմերի համար էլ կարևոր նշանակություն ուներ, այս խաղում գոլեր չարձանագրեցին․ այն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ Բելգիայի հավաքականը զրկվեց ուղեգրից։ Կանադա-Մարոկկո խաղում հաղթանակն առավել կարևոր էր Մարոկկոյի համար, քանի որ Կանադայի հավաքականը առաջին երկու տուրերում կրած պարտություններից հետո զրկվել էր փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Մարոկկոյի հավաքականն այս խաղում նույնպես հրաշալի հանդես եկավ և հասավ իր նպատակին՝ հաղթանակ տանելով 2-1 հաշվով։ Արդեն 4-րդ րոպեին Մարոկկոն Հակիմ Զիեշի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ 23-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականը ևս մեկ գոլ խփեց․ Հակիմ Զիեշի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն Նեսիրին։ Կանադայի հավաքականը առաջին խաղակեսի վերջում կարողացավ կրճատել հաշիվը։ 40-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիֆ Ագուերդը։ Խաղի մնացած ժամանակահատվածում կանադացիները մրցակցին ոչինչ առաջարկել չկարողացան։ Այս հաղթանակի շնորհիվ Մարոկկոն 7 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիայի հավաքականը 5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, Բելգիան 4 միավորով երրորդն է, իսկ Կանադան 0 միավորով եզրափակում է աղյուսակը։Ավելին23:3001.12.22 -
ՀասարակականԴեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումըԴեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։ Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են`-6…- 11°C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում: Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամասկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։ Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին: Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները: Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հասել է +21…+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում +24…+26°C: Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում՝ մինչև 20մմ: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել: Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ. մարտի առաջին տասօրյակը։ Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։ Եղանակի կանխատեսում 2022թ. դեկտեմբեր ամսվա համար Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս, ինչը նշանակում է, որ դեկտեմբերը կլինի բազմամյա միջին արժեքից զգալի տաք և չոր։Ավելին23:2001.12.22 -
ԱռողջապահականԱղային կուտակումներ պարանոցում. խնդրի վերացման եղանակներըՕրգանիզմում աղերի կուտակումը կարող է հանգեցնել մի շարք տհաճ հիվանդությունների։ Աղերի կուտակման հիմնական տարածքը մարդու ոսկրային համակարգն է, և խնդիրը ժամանակին չբուժելու դեպքում, կարող է հանգեցնել օստեոխոնդրոզի։ Աղերը կարող են կուտակվել նյութափոխանակության խանգարումների արդյունքում, որոնք առաջանում են սխալ սննդակարգի, ժառանգականության և անառողջ ապրելակերպի պատճառով։ Նախկինում այս հիվանդությունները բացատրվում էին աղի չափից ավելի ընդունմամբ։ Սակայն այսօր պարզվել է, որ աղերի կուտակումն առաջանում է սպիտակուցային սնուցման ավելցուկի արդյունքում։ Աղի նստվածքի համար հատկապես վտանգավոր տարածք է պարանոցը: Պարանոցի միջով անցնում են շատ կարևոր նյարդեր և արյունատար անոթներ, իսկ ելուստի հայտնվելը կարող է հանգեցնել նյարդային վերջավորությունների սեղմման։ Այս խնդրի հիմնական պատճառները ողնաշարի հիվանդության ավանդական նախադրյալներն են՝ թերսնման հետ մեկտեղ նաև նստակյաց ապրելակերպը։ Ամենից հաճախ խնդիրը առաջանում է աշխատանքը երկար ժամանակ իջեցված պարանոցով կատարելիս։ Պարանոցի մկանները կորցնում են իրենց հատկությունները և սկսում դանդաղ թուլանալ: Այս հիվանդության ախտանշաններն այնքան էլ ընդգծված չեն։ Ամենից հաճախ սկզբնական խնդիրների նշան է վզի հատվածի թեթև ճռճռոցն այն շրջելիս: Այնուամենայնիվ, մարդը ցավի բացակայությամբ պայմանավորված, հաճախ անտեսում է խնդիրը: Հենց այս ժամանակահատվածում է, որ խիստ նպատակահարմար է դիմել բժշկի օգնությանը, որպեսզի վաղ փուլում առանց հետևանքների առաջացման հնարավոր լինի լուծել խնդիրը։ Հիվանդության հիմնական ախտանշանները ներառում են անկայունություն շարժումներում, գլխապտույտ, ականջներում զնգոց։ Ցավը կարող է առաջանալ, երբ անհրաժեշտ է ձեռքերը վեր բարձրացնել կամ վիզը շրջել: Այս նշաններն արդեն տագնապալի են և վկայում են օստեոխոնդրոզի զարգացման մասին։ Վզի շրջանում օստեոխոնդրոզը հանգեցնում է ողնաշարի և ճողվածքի ելուստների առաջացման, նյարդային արմատի բորբոքման և այտուցի: Արդյունքում առաջանում են ցավային սինդրոմներ և մի շարք անհարմարություններ։ Աղերի կուտակման խնդիրները բացառելու համար,պետք է ձեռնարկել մի շարք կանխարգելիչ միջոցներ։ Աղը օրգանիզմի մեջ կուտակվում է սպիտակուցային մթերքների ավելցուկի արդյունքում՝ չկարողանալով դրանք ամբողջությամբ յուրացնել։ Այդ իսկ պատճառով կարևոր է վերահսկել սպառվող սպիտակուցի քանակը, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի սպիտակուցային սնունդն ավելի լավ մարսվի։ Ցանկալի է սահմանափակել համեմունքների, սոուսների, տոմատի մածուկի, խմորեղենի ընդունումը։ Անհրաժեշտ է վերահսկել մարինադների, թթու և կծու պարունակող նախուտեստների օգտագործումը։ Բուժման տեսակը մեծապես կախված է հիվանդության աստիճանից: Սկզբնական փուլում առավել հաճախ նշանակվում է ֆիզիոթերապիա։ Միջին փուլում, երբ ցավը զգացվում է, բուժումը կարող է ներառել՝ դեղագործական ցավային թերապիա՝ օփիատների, մկանային հանգստացնող միջոցների օգտագործում, ֆիզիոթերապիա՝ ուլտրաձայնային, էլեկտրաթերապիա, ջերմային բուժում, ներարկման բուժում, միջողային սկավառակի փոխպատվաստում։ Վերջին տարբերակը վիրաբուժական բուժումն է՝ սկավառակի ճողվածքի դեպքում։ Հիվանդության սկզբնական փուլում արդյունավետ միջոց է մերսումը, որը պետք է զուգակցվի ապրելակերպի փոփոխության հետ։ Ավելի ծանր դեպքերում նկատվում են մատների շարժունակության խախտումներ, ինչը հանգեցնում է դրանց ֆունկցիոնալության կորստին։ Այս ախտանշանները կարող են զգալիորեն նվազեցնել մարդու առողջությունը, սակայն օստեոխոնդրոզի դեպքում էլ ավելի մեծ վտանգ կա՝ ուղեղային շրջանառության խախտում: «Aysor.am»-ը գրում էԱվելին23:1001.12.22 -
Արտաքին քաղաքականությունԽաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվելԼեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն այսօր՝ դեկտեմբերի 1-ին իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:Ավելին23:0001.12.22 -
ՏնտեսականՀրապարակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան ստուգումների ցանկըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 𝟏-ը հրապարակում է հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող տարեկան ստուգումների ծրագիրը: ՔՏՀԱ տեսչական մարմինը ներկայացնում է 𝟐𝟎𝟐𝟑 թ․-ին՝ Էներգետիկայի, տրանսպորտի, տեխնիկական և հրդեհային անվտանգության, քաղաքաշինության, հողերի օգտագործման և պահպանման բնագավառներում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված ստուգման ենթակա սուբյեկտների (օբյեկտներ) ցանկը։ Հղումը՝ այստեղ:Ավելին22:5001.12.22 -
ՀասարակականՕրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում աղբամաններ են այրվելԱյսօր ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում աղբամաններ են այրվում, հայտնում է shamshyan.com-ը: Նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Սոս Սերոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչները (огнетушитель) ու փորձում կանխել կրակի տարածումը վառվող աղբամանից մյուս աղբամաններ, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը տեղեկությունը փոխանցում է ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: Ժամանած հրշեջները, միանալով պարեկներին, մարում են կրակը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանների ղեկավարները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս հորդորել են քաղաքացիներին մայրաքաղաքում տեղադրված աղբամանները չայրել, սակայնապարդյուն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին22:4001.12.22 -
ՀասարակականՏրվել է զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկըՈւսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։Ավելին22:3001.12.22 -
ՀայաստանՁմեռը մտել է քաղաք. ջերմաստիճանը Հայաստանում նվազելու էՁմռան առաջին ամսվա ընթացքում Հայաստանում սաստիկ ցրտեր չեն գրանցվի, կանխատեսում են հայ օդերևութաբանները: Հանրապետության տարածքում այժմ խիտ մառախուղ է, և վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Ի դեպ, այսօր մայրաքաղաք ու հանրապետության մարզեր լցված մառախուղը մեր համաքաղաքացիներին ստիպել է մտքով թռչել Լոնդոն:Ավելին22:2001.12.22 -
ՔաղաքականՀեղույսը մխրճվել է. ամեն ինչ՝ Հանրապետության հրապարակի ծակերի մասինԵրևանի սրտում տեղի ունեցած վանդալիզմի մասին «Հայլուրի» ռեպորտաժից հետո Երևանի քաղաքապետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում են, թե հրապարակում լույսեր կախող ընկերությունը տոներից հետո պարտավորվել է փակել վարդագույն տուֆի վրայի անցքերը: «Երևանի վարդագույն հրաշքին անդառնալի վերքեր են հասցրել»,- պնդում են անկախ ճարտարապետները:Ավելին22:1001.12.22 -
ՏարածաշրջանԼավրովը ճանապարհ է առաջարկում՝ ուկրաինական պատերազմն ավարտելուՌուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու համար Կիև-Մոսկվա բանակցություններ չեն կանխատեսում Արևմուտքում և սպասում են ռուսական զինուժի ավելի դաժան հարձակումների: Ուկրաինայի նախագահը խոստացել է հզոր հակահարված տալ Պուտինի զորքին:Ավելին22:0001.12.22 -
ՀասարակականԻնքնաթիռն ընկել է Ջրաբերի ավազի հանքի մոտ․ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնելԴեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք, բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ Երևան-Աստրախան չվերթն իրականացնող B55 տիպի ինքնաթիռը Ջրաբեր գյուղի ավազի հանքի մոտակայքում ընկել է և բռնկվել։ Տեղում հայտնաբերվել են 2 օդաչուների (ՌԴ քաղաքացիներ՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․ և Վ․ Ռ․, ծնված 1983 թ․) այրված դիերը։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։ Այրվել է ինքնաթիռը։Ավելին21:5701.12.22 -
Արտաքին քաղաքականությունԼավրովը մեղադրանքի սլաքը թեքում է դեպի Երևան և ԱրևմուտքՀայաստանի վարչապետը Պրահայում հոկտեմբերի 6-ին ստորագրած փաստաթղթով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Ըստ էության, սա է այսօր ասել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պարզաբանելով, թե ինչու Սոչիում ռուսական կողմը չի պնդել իր առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, Լավրովն ասել է, թե Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը իրենց հետ տարել են Պրահայի հռչակագիրը:Ավելին21:5001.12.22 -
Բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը, կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Գրիգոր Ա-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Արտյոմ Ս-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/01/1227786/Ավելին21:4001.12.22 -
ՀասարակականԷլեկտրամագնիսական դաշտ. արդյոք հնարավո՞ր է պաշտպանվել բացասական ազդեցությունիցԷլեկտրամագնիսական դաշտերը, ինչպես նաև ճառագայթումը, ունեն գրեթե աննկատ, բայց խորը ազդեցություն մարդու առողջության և կենսակերպի վրա։ Եթե մենք ինքներս որոշ չափով կարողանում ենք որոշել աղմուկի և լույսի հարմարավետ մակարդակները, ապա մեր մարմինը չի կարողանում որոշել էլեկտրամագնիսական դաշտի մակարդակը, քանի որ չկան համապատասխան ընկալիչներ, որոնք ուղեղին ազդանշան կտան էլեկտրամագնիսական ցուցանիշներով վտանգավոր վայրերում գտնվելու անթույլատրելիության մասին։ Անվիճելի է դարձել այն փաստը, որ էլեկտրական սարքերի հսկայական աճը հանգեցրել է արհեստական էլեկտրամագնիսական միջավայրի ձևավորմանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս խնդիրը ներառել է մարդկության համար ամենահրատապ խնդիրների շարքում։ Էլեկտրամագնիսական դաշտը վնասակար ազդեցություն է ունենում մեր առողջության վրա միայն այն դեպքերում, երբ դրա մակարդակը դուրս է կարգավորող փաստաթղթերով սահմանված թույլատրելի սահմաններից: Ընդհանուր առմամբ, վտանգավորության աստիճանը որոշվում է առկա չափաբաժիններով և հաճախականությամբ։ Մասնագիտացված ճյուղերի աշխատակիցների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազդեցությունը կարող է լինել և՛ պարզ հիվանդության, և՛ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների տեսքով: Մասնագետների կարծիքով, էլեկտրամագնիսական դաշտը ներուժ ունի փոխելու վեգետատիվ նյարդային համակարգի, սրտանոթային համակարգի, նյարդային համակարգի և օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքը։ Նվազեցնելով այդ համակարգերի աշխատանքը, բնականաբար, որոշակի ֆոն է ստեղծում այլ հիվանդությունների զարգացման համար։ Ամենաբարձր հզորության վտանգավոր էլեկտրական սարքերից է միկրոալիքային վառարանը, էլեկտրական վառարանը և սառնարանը: Սակայն դաշտերի ինտենսիվությունը կարող է մեծապես տարբերվել՝ կախված կոնկրետ մոդելից և շահագործման եղանակից: Ամեն դեպքում, սարքը, օրինակ՝ միկրոալիքային վառարանը միացնելով, խորհուրդ է տրվում անվտանգ հեռավորություն պահպանել՝ մոտ 1,5 մետր: Ընդհանրապես, ցանկացած կենցաղային տեխնիկայի համար գործում է սկզբունքը՝ որքան մարդը հեռու լինի դրանից, այնքան բարձր կլինի անվտանգության աստիճանը։ Խորհուրդ է տրվում մահճակալը հեռացնել այն պատից, որով տուն են մտնում էլեկտրական լարերը։ Չափազանց զգույշ է պետք լինել էլեկտրական վերմակների օգտագործման դեպքում, քանի որ դրանք բարձրացված էլեկտրամագնիսական դաշտերի անմիջական աղբյուր են: Հղի կանայք և երեխաները չպետք է օգտագործեն այս ծածկոցները, կամ միայն քնելուց որոշ ժամանակ առաջ։ Էլեկտրամագնիսական դաշտերի աղբյուր կարող են լինել նաև մահճակալի կողքին, գիշերային սեղանների վրա տեղադրված էլեկտրական զարթուցիչները, որոնք կարելի է փոխարինել թվային կամ մեխանիկական զարթուցիչներով: Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր անհատի առողջության համար ռիսկի աստիճանը գնահատվում է միայն նրա վիճակի անհատական պարամետրերի հիման վրա: Հավատարմագրված էլեկտրամագնիսական անվտանգության լաբորատորիայի փորձագետը կարող է գնահատել բնակարանի էլեկտրամագնիսական դաշտը: Նա կարող է նաև խորհուրդ տալ բնակարանում կենցաղային էլեկտրական տեխնիկայի ամենաանվտանգ դասավորության մասին:Ավելին21:3001.12.22 -
ՀասարակականՄոխրացած մարմիններ՝ թանձր մառախուղի մեջ. ավիաաղետ ԿոտայքումԹանձր մառախուղն է, ըստ նախնական վարկածի, այսօր Կոտայքի Ջրաբեր գյուղի տարածքում տեղի ունեցած ավիաաղետի պատճառը: «Բիչ-քրաֆթ-95» տիպի փոքր օդանավը «Զվարթնոցից» Աստրախան էր թռչում: Այն ընկնելուց անմիջապես հետո հրդեհվել է: Երկու օդաչուների այրված մարմինները փրկարարներն են գտել:Ավելին21:2001.12.22 -
ՔաղաքականԵրկու երկրների կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն․ Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունըԴեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիա հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրությունը հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:Ավելին21:1301.12.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբի համեմատ նվազել է 14 սանտիմետրով2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա՝ 14 սանտիմետրով զիջելով նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին գրանցված նիշը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 160 միլիոն 82 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն նկատվել։Ավելին21:1001.12.22 -
ԱշխարհԻսպանիայի վարչապետին, ենթադրաբար, պայթուցիկ սարքով ծրար են ուղարկելԻսպանիայի ոստիկանությանը հաջողվել Է նոյեմբերի 24-ին հայտնաբերել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղարկված ծրար, որի մեջ, ենթադրաբար, գտնվել Է «հրատեխնիկական նյութ»: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Այն հայտնաբերել են նոյեմբերի 24-ին, երբ Կառավարության նախագահությանն առընթեր Անվտանգության դեպարտամենտի ծառայությունները, նամակների տեսակավորում և ընտրություն անցկացնելով, հայտնաբերել են փոստային առաքում: Դա կառավարությանը հասցեագրված ծրար Էր, այն ուղարկվել Էր սովորական փոստով», - ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Իսպանիայի ՆԳՆ-ի կայքում: Ինչպես նշվում Է, ծրարը և դրա պարունակությունը նման Էին երկրում ավելի վաղ հայտնաբերված ծանրոցներին: Մինչ այս նմանօրինակ ծանրոցներ Էին ուղարկվել Մադրիդում Ուկրաինայի դեսպանություն, Instalaza սպառազինության ընկերություն, թագավորության պաշտպանության նախարարություն և Տոռեխոն դե Արդոսի ավիաբազա: Նոյեմբերի 30-ին «20 Minutos» թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը թեթև վնասվածքներ Է ստացել փոստային ծրարի մեջ թաքցված սարքի պայթյունի պատճառով: Սարքը պայթել Է ժամը մոտավորապես 13:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին): Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները ծանուցում են ստացել Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը հրդեհի բռնկման մասին: Ավելի ուշ Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը հայտարարել Է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ պայթել Է տուփ, այլ ոչ թե ծրար: EFE գործակալությունը հաղորդել Է, որ Իսպանիայի ազգային դատարանը Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ պայթյունի վերաբերյալ գործ Է հարուցելու, միջադեպը հետաքննվելու Է որպես հնարավոր ահաբեկչական հանցագործություն:Ավելին21:0001.12.22