Լրահոս
Տարածաշրջան
23:40
08.12.22
131

Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկ

Img default alt hy

Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել Է ապամոնտաժել քաղաքի Վաժա Փշավելա պողոտայում նորակառույց շենքի մի քանի հարկ՝ նախագծի պայմանները խախտելու համար, հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ հանդես գալով քաղաքի կառավարության նիստում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Թբիլիսիի քաղաքապետարանը 2017 թվականից ակտիվորեն պայքարում Է անօրինական շինությունների դեմ: Սկզբում ավելացվեցին տուգանքները՝ 8-ից մինչև 50 հազար լարի, այնուհետև քրեական պատասխանատվության միջոցներ սահմանվեցին:

Կալաձեն անօրինական շինարարությունը Թբիլիսիում լուրջ խնդիր Է համարել: «Ապագայում խախտումներից խուսափելու համար նոր օրենսդրությամբ խստացվել են պատժամիջոցները: Մի շարք դեպքերում շինարարական աշխատանքների խախտման, քաղաքապետարանի պահանջները չկատարելու դեպքում սահմանվել են քրեական պատասխանատվության միջոցներ», - ասել Է Կալաձեն: Անօրինական կառույցների խնդիրը Վրաստանում առկա Է 90-ական թվականներից, երբ այդ հարցը չԷր վերահսկվում: