Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
08.12.22
124

Պուտինը միջուկային զենքը թափահարել չի պատրաստվում. Ուկրաինան կասետային զենք է խնդրում ԱՄՆ-ից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում ածելիի պես մարդկության գլխին թափահարել ռուսական միջուկային զենքերը, որ, իր իսկ խոսքով, ամենաառաջադեմն ու ժամանակակիցն են աշխարհում: «Ինչ մեղքս թաքցնեմ, միջուկային պատերազմի սպառնալիքը մեծանում է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ վստահեցնելով, որ ոչ մի դեպքում չի օգտագործելու այդ զենքը, քանի որ այն դիտարկում է իբրև պաշտպանական միջոց: