Լրահոս
2022-12-09
-
Միջազգային15 տարվա ամերիկյան բանտարկությունից հետո Բուտը Ռուսաստանում է. նրան փոխանակել են Գրայների հետՄիացյալ Նահանգներում 15 տարվա բանտարկությունից հետո Ռուսաստան է վերադարձել Վիկտոր Բուտը: Նրան օդակայանում դիմավորել են մայրն ու կինը: Զենքի ապօրինի վաճառքի և մի շարք այլ ծանր հոդվածներով 25 տարվա ազատազրկման դատապարտված Բուտին Միացյալ Նահանգները փոխանակել է Ռուսաստանում ազատազրկված ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայների հետ: Նա դատապարտվել էր թմրադեղերի ապօրինի ներկրման հոդվածով:Ավելին14:4409.12.22 -
ԻրավականԱպօրինի հրացանի և թմրանյութի հայտնաբերում․ ատրճանակի կամավոր հանձնումՈստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են մի քանի հանցավոր դեպք։ Նոյեմբերի 29-ին Մեծամորի 24-րդ շենքի մոտ ձերբակալել են 56-ամյա մի տղամարդու։Ավելին14:3609.12.22 -
ՄիջազգայինՍպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի պատճառովՍպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել Է ճեպազրույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողն արդեն միջոցառման ավարտին մոտ փորձել Է հարց տալ հերթից դուրս, երբ Ժան-Պիեռը խոսքը տվել Է նրա մեկ այլ գործընկերոջ:Ավելին14:3309.12.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը «թույլատրում» է Ուկրաինային հարվածել Ղրիմին ամերիկյան զենքովՈւկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի արգելի ուկրաինացիներին ամերիկյան զենքերն օգտագործել Ղրիմի դեմ: Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան պարտավորվել է չօգտագործել այդ զենքերը ռուսական տարածքին հարվածելու համար, սակայն դա չի վերաբերվում Ղրիմին, քանի որ թերակղզին «միջազգայնորեն ճանաչված է որպես ուկրաինական տարածք»։Ավելին14:2809.12.22 -
ՀասարակականԷքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը. Թովմասյանը շնորհավորել է Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձըԱյսօր ինձ շա՜տ հարազատ մարդու՝ Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Նաև Սահմանադրական դատարանում նրա պաշտոնավարման ավարտը, ֆեյսբուքում գրել է Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը։Ավելին14:2009.12.22 -
ՔաղաքականՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:Ավելին14:1509.12.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք:Ավելին14:1009.12.22 -
ՄիջազգայինՊուտինը խոստովանում է. «Այո՛, հարվածում ենք»Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Այս մասին Պուտինը հայտարարել է Կրեմլում՝ հերոսի կոչում ստացած քաղաքացիների հետ հանդիպմանը:Ավելին14:0509.12.22 -
ՍպորտԻնձ համար նա ամենաարտակարգ խաղացողն ու լավ մարդն է. ՊՍԺ-ի նախագահը՝ Մբապեի մասինՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է փարիզյան թիմի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.Ավելին14:0009.12.22 -
ՄիջազգայինՌուսական նավթատար նավերի հերթ՝ Բոսֆորի նեղուցումՄիլիոնավոր բարել նավթ տեղափոխող ռուսական մի քանի տանկերներ Բոսֆորի նեղուցում հերթ են կանգնել՝ Թուրքիայի սահմանով նավթը Միջերկրական ծով տեղափոխելու համար: Կուտակումներն առաջացել են այն բանից հետո, երբ Եվրամիությունը առավելագույն գին է սահմանել ռուսական նավթի համար՝ 1 բարելը չպետք է գերազանցի 60 դոլարի սահմանը:Ավելին13:5609.12.22 -
ՔաղաքականՀայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է․ Ալեն Սիմոնյանը՝ Ալժիրի դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է, և արաբական շատ երկրների հետ քաղաքական երկխոսության ու միջազգային հարթակներում համագործակցության բազում հաջողված օրինակներ կան:Ավելին13:5209.12.22 -
ՔաղաքականՓաստական տվյալներ կան, հնարավոր չէ հերքել. ԱԽ քարտուղարը՝ միջազգային մեխանիզմ ստեղծելու համաձայնության մասինՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից հնչող հերթական հայտարարությանը, որով Ադրբեջանը հերքել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնությունը Վաշինգտոնում:Ավելին13:4909.12.22 -
ՄշակույթՆովոսիբրիսկի թատրոնը Հայաստանում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի պատմվածքիՆովոսիբիրսկի «Старый дом» դրամատիկական թատրոնը 2023 թվականին Երևանի High Fest կատարողական արվեստի միջազգային փառատոնում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի «Պետերս» պատմվածքի:Ավելին13:4409.12.22 -
ՀասարակականԴեկտեմբերի 8-ին Երևանում ծնվել է 70 երեխաԵրևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին ծնվել է 70 երեխա:Ավելին13:3609.12.22 -
ՏնտեսականԴեկտեմբերին բենզինի գնի նվազում է կանխատեսվումՎրաստանի նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի դիտարկմամբ` վերջին ամիսներին տեղական շուկայում բենզինի գնի նվազման միտում է նկատվում, «Aliq.ge»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Business Media Georgia-ն:Ավելին13:2809.12.22 -
ՀասարակականՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովիԴեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:Ավելին13:2009.12.22 -
ՍպորտՄարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Վորոնինի Գավաթ խաղարկությունումԵրիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային Գավաթի խաղարկությունում:Ավելին13:1009.12.22 -
Արտաքին քաղաքականությունԼուկաշենկոն ոտքով է տեղ հասել, Փաշինյանը՝ առաջինը. Բիշքեկում սկսվել է ԵԱՏՄ նիստըԲիշքեկում սկսվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը: Նրան, ինչպես բոլոր երկրների առաջնորդներին, դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։Ավելին13:0009.12.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Էրդողանի մտերիմ անձի նկատմամբ. PoliticoԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք գործարար, էներգետիկ մագնատ Սիթքի Այանի նկատմամբ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է: Այանին մեղադրում են պատժամիջոցները շրջանցելու հարցում Իրանին օգնելու և իրանական նավթի անօրինական վաճառքին նպաստելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico հրատարակությանը:Ավելին12:5309.12.22 -
Ադրբեջանը կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ. թշնամին խախտել է հրադադարը երեկ երեկոյանՀակառակորդը կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ, հայտնում է մեր պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ երեկ երեկոյան՝ 20:20-ի սահմաններում են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել Ներքին Հանդը պաշտպանող հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելին12:4809.12.22