Լրահոս
Միջազգային
14:44
09.12.22
100

15 տարվա ամերիկյան բանտարկությունից հետո Բուտը Ռուսաստանում է. նրան փոխանակել են Գրայների հետ

Միացյալ Նահանգներում 15 տարվա բանտարկությունից հետո Ռուսաստան է վերադարձել Վիկտոր Բուտը: Նրան օդակայանում դիմավորել են մայրն ու կինը:

Զենքի ապօրինի վաճառքի և մի շարք այլ ծանր հոդվածներով 25 տարվա ազատազրկման դատապարտված Բուտին Միացյալ Նահանգները փոխանակել է Ռուսաստանում ազատազրկված ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայների հետ:

Նա դատապարտվել էր թմրադեղերի ապօրինի ներկրման հոդվածով: