Լրահոս
Միջազգային
13:56
09.12.22
105

Ռուսական նավթատար նավերի հերթ՝ Բոսֆորի նեղուցում

Միլիոնավոր բարել նավթ տեղափոխող ռուսական մի քանի տանկերներ Բոսֆորի նեղուցում հերթ են կանգնել՝ Թուրքիայի սահմանով նավթը Միջերկրական ծով տեղափոխելու համար: Կուտակումներն առաջացել են այն բանից հետո, երբ Եվրամիությունը առավելագույն գին է սահմանել ռուսական նավթի համար՝ 1 բարելը չպետք է գերազանցի 60 դոլարի սահմանը: 

Թուրքիան հայտարարել է, որ իր ջրերում պատրաստ է ապահովել տանկերների անվտանգությունը: