Լրահոս
Իրավական
14:36
09.12.22
85

Ապօրինի հրացանի և թմրանյութի հայտնաբերում․ ատրճանակի կամավոր հանձնում

Img default alt hy

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են մի քանի հանցավոր դեպք։ Նոյեմբերի 29-ին Մեծամորի 24-րդ շենքի մոտ ձերբակալել են 56-ամյա մի տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Մեծամորցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Օրեր անց՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան, Մեծամորի ոստիկանները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և Մեծամորի բաժին են տարել Հայթաղ գյուղի 71-ամյա մի բնակչի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու 16 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Նույն օրը ոստիկանության Մեծամորի բաժնում գրանցվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ակնալիճում բնակվող 64-ամյա տղամարդը ներկայացրել է «TT» տեսակի ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ։ Նա հայտնել է, որ դրանք գտել է հանգուցյալ եղբոր գործիքները դասավորելիս:

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։