Լրահոս
10:07
10.12.22
133

7 ահազանգ է ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ

Img default alt hy

Դեկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի  Քաջարան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում, Տաթև-Շինուհայր, Կապան-Տաթև և Թթուջուր-Բերդ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։