Լրահոս
Հասարակական
11:45
10.12.22
85

Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամանորին քիչ ժամանակ է մնացել, և ավանդաբար այս օրերին Երևանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով և սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները:

Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն հավաստիացումները, թե այդ վայրերում կյանքը վերսկսվել է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներում, ռեստորաններում և հանգստի այլ վայրերում բնականոն կյանքը չի վերականգնվել, և անգամ 30 տոկոս ամրագրում առկա չէ հյուրանոցների կամ առողջարանների. մարդիկ վախենում են և ցանկություն չունեն այնտեղ գնալու և Ամանորն անցկացնելու:

Այստեղ վստահաբար նաև պետական քաղաքականություն է պետք, և ճիշտ կլինի, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները հորդորեն իրենց աշխատակիցներին գնալ Ջերմոկ՝ փորձելով աշխուժացնել հենց այնտեղի կյանքը»: